ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ
Քաղաքացիական
պաշտպանության պլանները
և քաղաքացիական
պաշտպանության պլան-ժամանակացույցը մշակվում
են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.
բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից.
գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության կողմից.
դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից.
ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության մեթոդական օգնությամբ.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության կողմից.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության կողմից.
ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը` քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարության կողմից:
Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը համաձայնեցվում են`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ.
բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.
ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության պետի հետ, սահմանամերձ գոտում գտնվող համայնքներինը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի
փրկարարական վարչության հետ, ռազմական դրության պայմաններում գործունեությունը շարունակող և սահմանամերձ գոտում գտնվող կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ.
ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը`
- հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ,
- մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության և վերադաս հանրապետական ծառայության պետի հետ,
- համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայությունների` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ:
Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.
բ) հանրապետական գործադիր մարմնի պլանը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.
գ) պետական մարմնի պլանը` համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից.
դ) հանրապետական գործադիր մարմնի և պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան վերադաս մարմնի ղեկավարի կողմից.
ե) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից.
զ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի կողմից.
է) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարի կողմից.
ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության ղեկավարի կողմից.
թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության ղեկավարի կողմից.
ժ) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության`
- հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից,
- մարզային պլանը` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից,
- համայնքային և կազմակերպության պլանները` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի կողմից:
Քաղաքացիական պաշտպանության պլանները ճշտվում են յուրաքանչյուր տարի՝ հունվարի 1-ի դրությամբ:
Քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը և մշակման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: