пятница, 11 июня 2021 г.

Հրդեհային պահպանության հիմնական խնդիրները: Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում քաղաքացիների պարտականությունները


Հրդեհային  պահպանության  հիմնական  խնդիրները
Հրդեհային անվտանգության ապահովման  բնագավառում քաղաքացիների  պարտականությունները
 

Բնակչության, բնակավայրերի և օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվում է` 

պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, 

պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ 
սահմանված, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության 
պահանջների պարտադիր կատարմամբ. 

հրդեհների առաջացումը կանխարգելող և դրանց մարմանը նպաստող համապետական և տեղական 
նպատակային ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ: 

  

Հրդեհային պահպանության հիմնական խնդիրներն են` 
Ø հրդեհների կանխարգելման կազմակերպումը. 

Ø հրդեհաշիջումը: 

Հրդեհային պահպանության համակարգում ներառվում են` 

Ø պետական հակահրդեհային ծառայությունը. 

Ø գերատեսչական հրդեհային պահպանությունը. 

Ø հրդեհային պահպանության հասարակական կազմավորումները: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն  չունեցող անձինք իրավունք ունեն` 

Ø պաշտպանել իրենց կյանքը, առողջությունը և գույքը հրդեհներից. 

Ø օրենքով սահմանված կարգով ստանալ հրդեհի հետևանքով առողջությանը և գույքին պատճառված վնասի 

հատուցում կամ ապահովագրական հատուցում. 

Ø  պետական հրդեհային հսկողության մարմիններից ստանալ անհրաժեշտ բացատրություններ և 

խորհրդատվություն` հրդեհային անվտանգության վերաբերյալ. 

Ø իրենց մասնակցությունը ցուցաբերել հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում, այդ թվում` 

հրդեհային պահպանության հասարակական միավորումների միջոցով. 
Ø աջակցել հրդեհի առաջացման պատճառների բացահայտմանը: 

 

Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում քաղաքացիները պարտավոր են` 
Ø կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները. 
Ø հրդեհը հայտնաբերելու դեպքում հայտնել այդ մասին հրդեհային պահպանության մարմիններին և, առանց 
իրենց համար զգալի վտանգի ու առանց այլ կարևոր պարտականությունների խանգարման, հնարավոր 
միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար. 
Ø հնարավորություն տալ պետական հրդեհային հսկողության մարմինների պաշտոնատար անձանց, օրենքով 
սահմանված կարգով, հեազոտելու բնակելի և օժանդակ շինությունները:

Հեղուկների սահմանումը, դրանց հատկությունները՝ փոփոխությունները ջերմային ռեժիմներում: Հեղուկների մածուցիկությունը, փոփոխությունը կախված ջերմաստիճանից

Հեղուկների սահմանումը, դրանց հատկությունները՝ փոփոխությունները ջերմային ռեժիմներում

Հեղուկների մածուցիկությունը, փոփոխությունը կախված ջերմաստիճանից

 

 Հեղուկներ են կոչվում այն նյութերը, որոնց մասնիկները դյուրաշարժ են, հոսուն և չունեն որոշակի ձև:

 Հեղուկները լինում են.

1) անսեղմելի կամ կաթիլային,

2) սեղմելի հեղուկներ կամ գազեր:

 Խտություն: Հիդրոհաղորդակների համակարգերում օգտա­գործվող աշխատանքային հեղուկները գործնականորեն համա­սեռ են, այսինքն' խտությունը հեղուկի ծավալի բոլոր կետերում նույնն է, ուրեմն' խտությունը հեղուկի զանգվածի և նրա ծավալի հարաբերությունն է.

 Յուղելու հատկություն: Հեղուկի այն հատկությունն է, որն ապահովում է ամենափոքր կոնտակտային (հպման) շփումը: Քա­նի որ (շփվող) մասերի շարժումը միմյանց մակերեսով առաջ էբերում կոնակտային շփում, հետևաբար յուղելու լավ հատկու­թյամբ օժտված աշխատանքային հեղուկը փոքրացնում է շփվող մասերի մաշվածությունը:

 Մածուցիկություն: Աշխատանքային հեղուկի կարևորագույն հատկություններից մեկը մածուցիկության հատկությունն է: Այդ հատկությունը շփման կամ սահքի ուժերին հեղուկի դիմադրելու հատկությունն է, երբ հեղուկի մի շերտը սահում է մյուս շերտի վրայով:

 Սեղմելիություն: ճնշման փոփոխության հետևանքով հեղուկի ծավալի փոփոխման հատկությունը կոչվում է սեղմելիություն:

 Փրփուր առաջացնելու հատկություն: Հեղուկից անջատված գազերը նրա մակերեսին առաջացնում են փրփուր՝ հեղուկի և գազի խառնուրդ (էմուլսիա), որի մակերեսը մի քանի անգամ ավելի մեծ է հեղուկի ազատ մակերևույթի մակերեսից: Փրփուրի մեջ քիմիական ռեակցիաները կատարվում են ավելի ինտենսիվ, այդ թվում հեղուկի օքսիդացումը, որի հետևանքով վատանում է յուղելու հատկությունը: Փրփրակալման դեմ պայքարելու նպա­տակով հեղուկի մեջ ավելացնում են հատուկ նյութեր, նաև' փրփրամարիչ հարմարանքներ: