пятница, 11 июня 2021 г.

Օպերատիվ և հրդեհաշիջման շտաբների կազմակերպումը հրդեհաշիջման ժամանակ: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների հիմնական և առաջնային մարտավարական ստորաբաժանումները

Օպերատիվ և հրդեհաշիջման շտաբների կազմակերպումը հրդեհաշիջման ժամանակ

Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների հիմնական և առաջնային մարտավարական ստորաբաժանումները

 

 oպերատիվ շտաբ - բարդ, խոշոր և երկարատև  հրդեհների դեպքում ստեղծվող  ժամանակավոր  ղեկավար  մարմին, որն արդյունավետ հրդեհաշիջում կատարելու նպատակով իրականացնում է կազմակերպչական և այլ համալիր միջոցառումներ.

 հրդեհաշիջման  շտաբ - հրդեհի վայրում  հրդեհաշիջման  ղեկավարի  որոշմամբ  ստեղծված  ժամանակավոր  ղեկավար  մարմին, որի հիմնական խնդիրն է ապահովել հրդեհաշիջման ղեկավարի որոշումների կատարումը.

    Հրդեհի բարդությունից կախված՝ հրդեհաշիջման ղեկավարը գնահատելով իրավիճակը, արդյունավետ հրդեհաշիջման կազմակերպման նպատակով, ինչպես նաև  ուժերն ու միջոցները ղեկավարելու համար, ստեղծում է հրդեհաշիջման տեղամասեր, իսկ անվտանգ տարածքում հրդեհաշիջման շտաբ:

    Հրդեհաշիջման շտաբի կազմում ընդգրկվում են են շտաբի պետը, թիկունքի պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության ներկայացուցիչը, հրդեհաշիջում իրականացնող ստորաբաժանումների և օբյեկտի ծառա-յությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների և ծառայությունների  ներկայացուցիչները:

    Հրդեհաշիջման շտաբի գտնվելու վայրում տեղադրվում է սեղան, ռադիոկայան,  ինչպես նաև ՛՛Շ՛՛ տառով դրոշմված շարժական դրոշաձող և այլ անհրաժեշտ միջոցներ:

    Հրդեհաշիջման շտաբի պետը ենթարկվում է հրդեհաշիջման ղեկավարին, ղեկավարում է շտաբի գործունեությունը, ապահովում է հրդեհաշիջման ղեկավարի ընդունած  որոշումների կատարումը:

    Հրդեհաշիջման շտաբի պետ է նշանակվում  հրդեհաշիջմանը ներգրավված, կազմակերպչական ունակություններով օժտված, մասնագիտական պատրաստվածություն ունեցող, փրկարարական ծառայության ավագ և բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:

խումբ - երկու և ավելի օղակների կազմով հիմնական հրշեջ ավտոմեքենաներով՝ հրշեջ-փրկարարական ուժերի հիմնական մարտավարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծել փրկարարական խնդիրներ՝ իր մարտավարական հնարա-վորություններին համապատասխան.

oղակ - հրշեջ ավտոբաքով կամ ավտոպոմպով առաջնային հրշեջ-փրկարարական ստորաբաժանում, որն ունակ է ինքնուրույն լուծելու մարդկանց և նյութական արժեքները փրկելու, հրդեհը մարելու առանձին խնդիրներ.

Комментариев нет:

Отправить комментарий