пятница, 11 июня 2021 г.

Լեռնային ապարներ դրանց դասակարգումը և արդյունավետ օգտագործումը

Լեռնային ապարներ դրանց դասակարգումը և արդյունավետ օգտագործումը

 Լեռնային ապար անվանում են այն հանքային զանգվածները, որոնք կազմված են մեկ կամ մի քանի՝ միներալից։ Միներալ անվանում են այն բնական մարմինը, որն ըստ քիմիական կազմի և ֆիզիկական հատկությունների մոտավորապես համասեռ է։ Միներալները քիմիական միացություններ են կամ պարզ նյութեր, որոնք առաջանում են երկրի կեղևում, ջրոլորտում կամ մթնոլորտում ֆիզիկաքիմիական պրոցեսների արդյունքում։ Կախված առաջացման պայմաններից, ըստ ծագման բոլոր լեռնային ապարները բաժանջում են 3 խմբի՝ հրաբխային,  նստվածքային, մետամորֆիկ։ Այս դասակարգումը առջարկեց ռուս գիտկանակ Մ.Վ.Լոմոնոսովը և մշակեցին ակադեմիկոսներ Ֆ.Ր.Լեվինսոն- Լեսսինգը և Ա.Պ.Կարպինսկին։ Հրաբխային ապարները առաջացել են հրահեղուկ սիլիկատային հալվածքից՝ մագմայի, սառչելուց։ Հայկական լեռնաշխահում եղել են գործող Նեմրութի, Թոնդրակի և Արգեոսի հրաբուխներ։ Արագածի լանջերին նույնպես հայտնաբերվել են ծծբային գազերի ելարաններ։ Գագաթը շրջապատված է բազմաթիվ տաք հանքաղբյուրներով, որոնք հաստատում են հրաբուխի արթնացման հնարավորությունը։Հայաստանում հրաբուխների ակտիվ գործունեությունը ավարտվել է մոտ 10-15 հազ տարի առաջ։ Ջերմուկի հրաբխի ժայթքումը դադարել է 34 հազ տարի առաջ։ Արագածի գագաթից վերջին լավան հոսել է 16 հազ տարի առաջ։ 10 հազ. տարի առաջ Նեմրութ հրաբուխի լավաները անջրպետեցին Կարասու գետը և ստեղծվեց պատմական Հայաստանի ամենախոշոր լիճը՝ Վանա լիճը։ Նստվածքային ապարներն առաջացել են հրաբխային ապարների քայքայման արդյունքում։ Քայքայման պատճառներն են ջերմաստիճանների տատանումները, ջրի և քամու ազդեցությունը։ Ջրի հոսքը տեղափոխում է քայքայված պրոդուկտները հեռու տարածությունների վրա, որոնք շերտերով նստում էին ջրի ավելի ցածր ինտենսիվության հոսքերում, նաև ջրավազաններում, ծովերում։ Քամու և սառցադաշտերի շարժումը նույնպես ազդում են քայքայված ապարների տեղաշարժման վրա։ Նստվածքային ապարների մեջ մտնում են նաև կենդանական և բուսական աշխարհի մնացորդներից առաջացած հանքային նյութերը։ Ձևափոխված ապարներն առաջացել են հրաբխային և նստվածքային ապարներից՝ բարձր ջերմաստիճանների և ճնշման ազդեցութունից։ Այս պայմաններում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսները փոխում էին ապարի քիմիական և միներալային կազմը, կատարվում էր միներալների վերաբյուրեղացում և կառուցվածքի ձևափոխում։ Անօրգանական կամ հանքային կապակցանյութեր կոչվում են փոշենման նյութերը, որոնք ջրի հետ խառնվելիս առաջացնում են պլաստիկ խմոր, որը ժամանակի ընթացքում ֆիզիկաքիմիական պրոցեսների հետևանքով ամրանալով՝ վերածվում է քարանման մարմնի:

Комментариев нет:

Отправить комментарий