пятница, 11 июня 2021 г.

Մարտական բացազատումների փուլերը և նրանց գործողությունները հրդեհի մարման ժամանակ: Հրդեհի մեկուսացումը, մարումը և հրդեհաշիջման աշխատանքների ավարտը

Մարտական բացազատումների փուլերը և նրանց գործողությունները հրդեհի մարման ժամանակ 

Հրդեհի մեկուսացումը, մարումը և հրդեհաշիջման աշխատանքների ավարտը

 

Բացազատումը բաղկացած է հետևյալ փուլերից՝

1)  բացազատման նախապատրաստություն.

2) նախնական բացազատում.

3) լրիվ բացազատում:

 

               Բացազատման նախապատրաստությունը կատարվում է ստորաբաժանման հրդեհի վայր ներկայանալու պահից, հետախուզման հետ միաժամանակ և ընդգրկում է՝

1) հրշեջ ավտոմեքենայի տեղադրումը ջրաղբյուրի վրա՝ ներծծող ճկափողերի միացումով և ջրառքով պոմպի մեջ.

2)  հրշեջ տեխնիկական զինվածության հանումը ամրակապերից:

 

 Ավտոբաքի բացազատման նախապատրաստությունը (առանց նրա տեղադրմանը ջրաղբյուրի վրա) ընդգրկում է՝

1)  պոմպի բերումը աշխատանքային վիճակի.

2) փողակով փողրակագծի միացումը պոմպի ճնշումային կարճախողովակին:

Հրդեհի վայր ժամանած ստորաբաժանման նախնական բացազատումը կատարվում է այն դեպքում, երբ արտաքին նշաններով կարելի է որոշել մայրուղային փողրակագծերը փռելու ուղղությունը կամ եթե այդ ուղղությունը ցույց է տալիս ստորաբաժանումը դիմավորելու համար առանձնացված անձը:

Լրիվ բացազատումը, իրավիճակից կախված, կարող է կատարվել անմիջապես հրդեհի վայր ժամանելու պահից, կամ  նախնական բացազատումից հետո:

Բացազատման ժամանակ փողակավարները առավել կարճ անվտանգ ճանապարհով դուրս են գալիս իրենց դիրքերը: Եթե ճանապարհներին առկա են խոչընդոտներ, ապա հրամանատարը միջոցներ է ձեռնարկում դրանք բացելու կամ դիրքերը՝ սանդուղքներով կամ այլ ճանապարհներով  դուրս գալու համար:

 Բացազատման ժամանակ հրշեջ ավտոմոբիլները և տեխզինվածությունը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի՝

1) չխանգարեն ժամանող ուժերի և միջոցների տեղաբաշխմանը.

2) ապահովեն ուժերի և միջոցների արագ կենտրոնացումը անհրաժեշտ տեղամասերում.

3) ապահովեն հրշեջ ավտոմոբիլների ու փողրակագծերի պաշտպանվածությունը, նրանց անխափան աշխատանքը և, հնարավորության սահմաններում, չխոչընդոտեն փողոցային երթևեկությունը.

4) ապահովեն պահեստային տեխնիկայի կայանումը և անարգելք տեղաշարժը:

.

1)      հրդեհի մեկուսացում - իրավիճակ, երբ հրդեհի ժամանակ մարդկանց,  կենդանիներին և նյութական արժեքներին վտանգ չի սպառնում, հրդեհի տարածումը կանխված է և ապահովված է այն եղած ուժերով ու միջոցներով մարելու հնարավորությունը.

2)  հրդեհի մարում - միջոցառումների համալիր՝ որն ուղղված է այրման դադարեցմանը և նոր բռնկումների կանխմանը.

3)     հրդեհաշիջման աշխատանքների ավարտ - հրդեհաշիջման աշխատանքների ավարտման փուլ, երբ բացառվում  է հրդեհի կրկին  բռնկման հնարավորությունը:

Комментариев нет:

Отправить комментарий