пятница, 11 июня 2021 г.

Հրդեհի տարածման կանխումն ու դրա դադարեցումը: Հրդեհի կանչերն ըստ հրդեհի բարդության աստիճանի Երևան քաղաքում և ՀՀ մարզերում

Հրդեհի տարածման կանխումն ու դրա դադարեցումը

Հրդեհի կանչերն ըստ հրդեհի բարդության աստիճանի Երևան քաղաքում և ՀՀ մարզերում

 

 Հրդեհի տարածման կանխումն ու դրա դադարեցումն իրականացվում են՝

1) պահանջվող քանակի ուժերի և միջոցների ժամանակին կենտրոնացումով ու գործողության մեջ դնելով.

2) փողակավարների արագ դուրս գալով իրենց դիրքերը և նրանց հմուտ գործողություններով.

3) կրակմարիչ նյութերն անընդհատ մղելով.

4) հակահրդեհային անջրպետների ստեղծումով:

 Այրման դադարեցումը հրդեհի վայրում իրականացվում է՝

1)  այրվող նյութերի մակերեսի վրա հովացնող կրակմարիչ նյութերով ներգործելով.

2) այրման գոտում կամ նրա շուրջը չայրվող գազի կամ գոլորշու միջավայր ստեղծելով.

3) այրման գոտու և այրվող նյութերի կամ օդի միջև կրակմարիչ նյութերից մեկուսաշերտ ստեղծելով.

4) այրման ռեակցիան քիմիական եղանակով արգելակելով:

Հրդեհի կանչերը Երևան քաղաքի համար՝

- թիվ 1 կանչ - երկու մարտական հաշվարկ (այսուհետ` ՄՀ).

- թիվ 1 բիս կանչ - չորս ՄՀ.

- թիվ 2 կանչ - վեց ՄՀ.

- թիվ 3 կանչ - տաս ՄՀ.

բ. ՀՀ մարզերի համար`

- թիվ 1 կանչ - երկու ՄՀ.

- թիվ 2 կանչ - չորս ՄՀ.

- թիվ 3 կանչ - ութ ՄՀ.

գ. Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՀԱԷԿ) համար`

- թիվ 4 կանչ - քսան ՄՀ.

- թիվ 4 բիս կանչ - քառասուն ՄՀ:

Комментариев нет:

Отправить комментарий