пятница, 11 июня 2021 г.

Շինարարական նյութերի հրդեհային վտանգի նվազեցման եղանակները

Շինարարական նյութերի հրդեհային վտանգի նվազեցման եղանակները

 Շինարարական նյութերի հրդեհային վտանգի նվազեցում ասելով հասկանում ենք՝ այրելիության և բոցավառման նվազեցում, կրակի մակերևութով տարածման արագության նվազեցում, այրելիս ծխագոյացման քչացում, այրվող արգասիքների թունավոցության նվազեցում։ Շինարարական նյութերի հրդեհային վտանգի նվազեցման անհրաժեշտ արդյունքին հասնում են քիմիական և ֆիզիկական եղանակներով։ Քիմիական եղանակներից են բաղադրիչների, որոնք մտնում են շինարարական նյութի կամ պատրաստվածքի մեջ, քիմիական կառուցվածքի փոփոխություն, հակապիրենների և լցանյութերի ներմուծում նյութի կազմի մեջ։ Ֆիզիկական եղանակներից են մակերևույթի ծածակումը բաղադրանյութով, որը դժվարացնում է բոցավառումը և այրումը։ Քիմիական եղանակով փոխում են պոլիմերային նյութերի քիմիական կառուցվածքը և ստրուկտուրան, բաղադրիչների կազմը և հարաբերությունը, որոնք օգտագործվում են շինարարական նյութր և պատրստվածքներ արտադրելու համար։ Դա բերում է նյութի թերմիկ ազդեցության դեպքում կոնդենսացված և գազային ֆազում քիմիական ռեակցիաների մեխանիզմի և կինետիկայի փոփոխությանը, հրաքայքայման արգասիքների այրման ռեակցիաների զգայանվազեցմանը և արգելակմանը (զսպանը)։ Հակապիրենների օգտագործումը որոշվում է պահանջներով, որոնք ներկայացվում են պոլիմերային նյութերի տեխնիկական, շահագործական, սանիտարա-տեխնիկական և հրդեհավտանգ հատկություններին։ Հակապիրենների ներմուծումը բարձրացնում է շինարարական նյութերի արժեքը, այդ պատճառով դրանք ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել համալիր հատկություններ, որը ձեռք է բերում նյութը հակապիրեններ ներմուծելիս։ Ֆիզիկական եղանակներով նվազեցնում են բոցի և կոնդենսացված ֆազի միջև ջերմափոխանակության և զանգվածափոխանակության ինտենսիվությունը։ Դրան հասնում են շինարարական նյութի մակերեսի վրա ջերմապաշտպանիչ էկրան ստեղծելով, որը դժվարացնում է նյութի տաքացումը կրակից և խոչնդոտում այրվող գազանման ապգասիքների ներմուծմանը կոնդենսացված ֆազից գազային ֆազ։

Комментариев нет:

Отправить комментарий