пятница, 11 июня 2021 г.

Հրդեհի հետախուզումը, նպատակը, կազմը, հետախուզման խմբի գործառույթները

Հրդեհի հետախուզումը, նպատակը, կազմը, հետախուզման խմբի գործառույթները

 

Հրդեհի հետախուզությունը տարվում է անընդհատ՝ ահազանգ ստանալու պահից մինչև հրդեհի լրիվ մարումը:

Հետախուզության նպատակը հրդեհի մասին տեղեկություններ հավաքելու, իրավիճակը գնահատելու և հրդեհաշիջման գործողությունները կազմակերպելու վերաբերյալ որոշում կայացնելն է:

Հետախուզության ժամանակ պետք է պարզել՝

1) մարդկանց համար վտանգի առկայությունը, նրանց գտնվելու տեղը, փրկելու  ճանապարհն ու եղանակները.

2) ինչ է այրվում, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները, ուժերի ու միջոցների ներգրավման ճանապարհներն ու ուղղությունները.

3) պայթունի, փլուզման, թունավորման վտանգի, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայությունը.

4) գույքի տարահանման, ինչպես նաև կրակից, ծխից և ջրից պաշտպանելու անհրաժեշտությունը.

5)  կառուցվածքները բացելու և քանդելու տեղերն ու անհրաժեշտությունը.

6)  մոտակա ջրաղբյուրների տեղերն ու դրանցից օգտվելու եղանակները.

7) հրդեհաշիջման անշարժ սարքավորումների առկայությունը և դրանց գործարկման կարգը:

Հետախուզության ընթացքում՝ կախված իրավիճակից, կարող են լուծվել նաև այլ խնդիրներ:

Հետախուզությունը ղեկավարում է հրդեհաշիջման ղեկավարը, նրա  հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձինք և յուրաքանչյուր հրամանատար՝ իր սպասարկման տեղամասում:

Հետախուզությունը կատարում են՝

1. Հրդեհաշիջման ղեկավարը և կապավորը, եթե հրդեհի վայր ներկայացել է մեկ օղակ.

2. Հրդեհաշիջման ղեկավարը, առաջին օղակի հրամանատարը և կապավորը, եթե հրդեհի վայր ներկայացել են երկու և ավելի օղակներ:

Հետախուզության խմբի կազմում պետք է լինեն երկուսից ոչ պակաս մարդ, իսկ շնչառական ապարատներով և մեկուսիչ հակագազերով հետախուզությունը կատարելու դեպքում՝ ոչ պակաս քան երեք մարդ:

Անհրաժեշտության դեպքում ստեղծվում են մի քանի հետախուզական  խմբեր

Комментариев нет:

Отправить комментарий