пятница, 11 июня 2021 г.

Հրդեհի հիմնական պարամետրերը և գոտիները: Հրդեհների վերլուծության կազմակերպման կարգը

Հրդեհի հիմնական պարամետրերը և գոտիները

Հրդեհների վերլուծության կազմակերպման կարգը

 Հրդեհի պարամետրերն են՝

1.Հրդեհի տևողությունը-հրդեհի տևողություն է համարվում դրա առաջացման պահից մինչև ամբողջովին մարման ժամանակահատվածը:

2.Հրդեհի մակերեսը-դա այրման գոտու մակերեսի պրոեկցիան է հորզոնական կամ ուղղահայաց հարթության վրա:

3.Հրդեհի ջերմաստիճանը-ներքին հրդեհների ջերմաստիճան ընդունված է համարել սենյակի գազային միջավայրի միջին ծավալային ջերմաստիճանը:Բաց հրդեհների ջերմաստիճան ընդունված է համարել բոցի ջերմաստիճանը:

4.Հրդեհի տարածման գծային արագություն- հրդեհի տարածման գծային արագությունը դա միավոր ժամանակահատվածում այրվող նյութի մակերևույթով կրակի տարածման արագությունն է:

5.գազափոխանակության ինտենսիվությունը-դա հրդեհի միավոր մակերեսին միավոր ժամանակահատվածում օդի մուտքի քանակն է:

6.Ծխագոյացման խտությունը-այս պարամետրը բնութագրում է տեսանելիությունը և ծխապատ գոտում միջավայրի թունավորության աստիճանը:

7.հրդեհի ջերմությունը-դա միավոր ժամանակահատվածում այրման գոտում առաջացող ջերմաքանակն է:

 

 Հրդեհի գոտի է համարվում տարածության այն մասը, որում տեղի է ունենում այրում և այրելի նյութերի նախապատրաստումը այրմանը:Այն իր մեջ ընդգրկում է գազերի և գոլորշիների ծավալը, այրվող նյութերի մակերևույթը, որոնց հետ գոլորշիներն ու գազերը մուտք են գործում այրման գոտու ծավալ:Հրդեհի գոտիներն են՝

1.Ջերմային ազդեցության գոտի-դա այրման գոտուն կից տարածության մաս է, որում ջերմային ազդեցությունը փոփոխում է նյութերի և կառուցվածքների վիճակը և անհնարին է դարձնում առանց հատուկ ջերմակայուն համազգեստի գտնվել այնտեղ:

2.Ծխապատ գոտի-դա այրման գոտուն կից տարածության մաս է, որը լցված է ծխով ու գազերով, որոնք վտանգավոր են մարդու կյանքին ու առողջությանը և դժվարացնում է անձնակազմի աշխատանքը:       

 

Հրդեհների վերլուծությունն իրականացվում է Փրկարար ծառայության տնօրենի 2018թ. նոյեմբերի 8-ի թիվ 17/1609 հրամանի համաձայն:

Հրդեհների վերլուծության նպատակն է՝

1)   բարձրացնել Ջոկատների անձնակազմի և ՀՇՂ-ի մասնագիտական պատրաստվածության մակարդակը, կատարելագործել նրանց գործողությունների ընթացքը հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ժամանակ.

2)  պարզել օբյեկտի (բնակավայրի, տարածքի) հակահրդեհային վիճակը, նրա օպերատիվ մարտավարական առանձնահատկությունները, հրդեհի առաջացման և զարգացման հանգամանքները.

3)  քննարկել հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման կազմակերպման հարցերը, ստուգել հրդեհաշիջման օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի համապատասխանությունը իրական հրդեհների պայմաններին.

4)  մշակել միջոցառումներ՝ ուղղված հրդեհների մարման ընթացքում հայտնաբերած թերությունների վերացմանը և հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Հրդեհների վերլուծությունն անցկացվում է հրդեհների հետազոտության, մարման ընթացքի, նկարագրման, հրդեհաշիջման կազմակերպման վերաբերյալ հրահանգների պահանջների, մասնագիտական գրականության ուսումնասիրման, հրդեհաշիջման ուժերի և միջոցների հաշվարկների և այլ նյութերի հիման վրա:

 Հրդեհի վերլուծությունը բաղկացած է տեքստային և գրաֆիկական (սխեմաներ, գծագրեր, նկարներ, աղյուսակներ) մասերից և տվյալ հրդեհի վերաբերյալ տեսանյութերից:

 Հրդեհի վերլուծությունում ըստ բաժինների նշվում են՝

1)   հետազոտության ՝բաժին՝

ա. օբյեկտի (բնակավայրի, տարածքի) հասցեն.

բ. գերատեսչական պատկանելիությունը.

գ. հրդեհի առաջացման տեղը.

դ. հրդեհի առաջացման պատճառը.

ե. հրդեհի տարածմանը նպաստող պայմանները.

2)  հրդեհատեխնիկական բնութագրի բաժին՝

ա.օբյեկտի չափերը, մակերեսը.

բ.հրդեհի առաջացման տեղամասի չափերը.

գ.օբյեկտի հարկերի քանակը.

դ.կրակի տարածման ուղիները.

ե.օբյեկտից մինչև տարածքը սպասարկող Ջոկատի եղած հեռավորությունը.

զ.տեղեկություններ օբյեկտում առկա և օգտագործվող նյութերի մասին.

է.օբյեկտի հակահրդեհային ջրամատակարարման վիճակի մասին.

3)  հրդեհի զարգացման և մարման ընթացքի բաժին՝

ա. հրդեհի առաջացման ժամը.

բ. հրդեհի հայտնաբերման ժամը.

գ. հրդեհի մասին հաղորդման ժամը.

դ. հրդեհի մակերեսը.

ե. կրակի տարածման գծային արագությունը.

զ. ջրի մղման ինտենսիվությունը ըստ գրականության և փաստացի.

է. առաջին ստորաբաժանման ներկայանալու ժամը.

ը. առաջին փողակով հրդեհի օջախ ջուր մղելու ժամը.

թ. հրդեհի մեկուսացման ժամը.

ժ. հրդեհի մարման ժամը.

ժա. ՀՇՂ-ի տվյալները ըստ հերթականության.

ժբ. հրդեհաշիջմանը ներգրավված ուժերի ու միջոցների վերաբերյալ տվյալները.

ժգ հրդեհաշիջման նպատակով օգտագործված կրակմարիչ նյութերի վերաբերյալ տվյալները.

ժդ. հրդեհաշիջմանը մասնակցած ստորաբաժանումների և ծառայողների թվի վերաբերյալ տվյալները.

ժե. հրդեհաշիջման նպատակով տրված փողակների վերաբերյալ տվյալները.

ժզ. հրդեհաշիջմանը ներգրավված հիմնական, հատուկ և օժանդակ ավտոմոբիլների վերաբերյալ տվյալները.

ժէ. հրդեհի վայր ներկայացած առաջին և հաջորդ ստորաբաժանումների գործողությունների վերաբերյալ տվյալները.

1)   հրդեհի հետևանքների բաժին՝

ա. հրդեհի հետևանքով զոհված անձանց և կենդանիների վերաբերյալ տվյալները.

բ. հրդեհի հետևանքով տուժած անձանց վերաբերյալ տվյալները.

գ. հրդեհի հետևանքով փրկված անձանց և կենդանիների վերաբերյալ տվյալները.

դ. հրդեհի հետևանքով այրված շինության, իրերի վերաբերյալ տվյալները.

ե. հրդեհի հետևանքով վնասված շինության, իրերի վերաբերյալ տվյալները:

 Տվյալների հավաքագրումից հետո անցկացվում է հրդեհի վերլուծությունը:

 Հրդեհի վերլուծությունը կայանում է նրանում, որ նախնական տվյալների մշակման արդյունքում, որոշվում է հրդեհի զարգացման և մարման ընթացքը և առանձնահատկությունները:

 Հրդեհի վերլուծության ընթացքում պարզվում է՝

1)   հրդեհի մասին հաղորդման ժամանակահատվածը և կապի վերաբերյալ տվյալները.

2)  տեղի ուժերով հրդեհի մարման հնարավոր հանգամանքները, հրդեհի փաստի թաքցնելը.

3)  պատասխանատու անձանց կողմից պարտականությունները պատշաճ չկատարելը և այլն:

13.   Հրդեհի վերլուծության ժամանակ նշվում են ՝

1)   մարտական բացազատման ընթացքում կատարված գործողությունները՝ արդյունքները համեմատելով նորմատիվների հետ.

2)   ուժերի և միջոցների հաշվարկները, դրանք համեմատելով իրականում ներգրավված ուժերի և միջոցների հետ.

3)  հրդեհի օջախի հետախուզության անցկացումը.

4)  հրդեհի վճռական ուղղության որոշման ճշգրտությունը.

5)  հրդեհի օջախ մղվող հրդեհաշիջման նյութերի տեսակն և քանակը:

 Հրդեհի վերլուծության ժամանակ ուսումնասիրվում են ՀՇՂ-ի կայացրած որոշումները, հրդեհաշիջման շտաբի, թիկունքի, հրդեհաշիջման տեղամասերի ղեկավարների գործողությունները, ներգրավված ուժերի և միջոցների համապատասխանությունը իրավիճակին (ավել, բավարար կամ անբավարար լինելը):

 Հրդեհի վերլուծությունն անցկացվում է հետևյալ հերթականությամբ և ներկայացմամբ՝

1)    տեղեկությունների օբյեկտի (բնակավայրի, տարածքի) վերաբերյալ՝

ա. օպերատիվ մարտավարական բնութագիր.

բ. հակահրդեհային վիճակ.

գ. կազմակերպության պատասխանատու անձանց գործողություններ մինչև ստորաբաժանումների ժամանումը.

2)  առաջին և հետագա ՀՇՂ-ների և հրդեհաշիջմանը մասնակցած մյուս պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպության պատասխանատու անձանց (համաձայնությամբ) հաղորդագրություն:

Հրդեհի վերլուծությունը անցկացնող պաշտոնատար  անձը  ընդհանրացնում է ելույթները, ամփոփում և տալիս է եզրակացություն՝ ներկայացնելով իր նկատառումները և տալով համապատասխան հանձնարարականներ` բացթողումերը և թերությունները վերացնելու ուղղությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий