пятница, 11 июня 2021 г.

Փրփրահեղուկի բաղադրությունը: Փրփուրի պատիկությունը: Հրդեհների պարամետրերը և գոտիները

Փրփրահեղուկի բաղադրությունը
Փրփուրի պատիկությունը
Հրդեհների պարամետրերը և գոտիները
 
 Փրփուրը հրդեհաշիջման նպատակով օգտագործելու գաղափարը  1902 թվականի նառաջարկել է ռուս ինժեներ Ա.Գ.Լորանը: 1904 թվականին այն հավանության արժանացավ: Գ.Լորանի կողմից ստացած լուծույթները հիմք հանդիսացան փոշիների բաղադրության ստացման համար: 1906 թվականին Լորանը հրդեհների մարման նպատակով առաջարկեց օգտագործել մեխանիկական փրփուրը, որը ստացվում էր ածխաթթու գազի պղպջակավորման եղանակով: Նշված եղանակը հետագայում օգտագործեց Մ.Ռեզենֆելդը, որը մշակեց օդամեխանիկական փրփուրի ստացման բաղադրությունը: 1936 թվականին ստեղծվեց ՓԳ-1 (փրփրագոյացնող հեղուկ) հեղուկը: 1937 թվականին Ռեզենֆելդը ստացավ  1000 պատիկության օդամեխանիկական փրփուր`  փրփրագոյացնող հեղուկի միջով օդը պղպջակավորելու եղանակով: 1939 թվականին ԽՍՀՄ-ումնավթամթերքների, սպիրտների և այլ նյութերի մարման նպատակով սկսեցին կիրառել փրփուր: Ալկալիական և թթու միացությունների հետևանքով առաջացած փրփուրն անվանվեց քիմիական:
 Խորհրդային միությունում արտադրվող փրփրագոյացնող հեղուկը    մուգ դարչնագույն գույնի հեղուկ էր և բաղկացած էր  84% թորածնավթի միացություններից, 4-5% ոսկրասոսնձիցև 10-12% էթիլային սպիրտից: Թորած նավթի միացությունը մակերևութաակտիվ նյութ է, որը նպաստում է փրփուրի առաջացմանը: Այնստացվում է նավթամթերքի մշակման եղանակով: Փրփուրի ստացման համար օգտագործում են  2-6%-ոց լուծույթը: Հետագայում սկեսեցին արտադրվել այլ փրփրագոյացնող հեղուկներ (ՓԳ-2Ա, ՓԳ-1Դ, ՓԳ-6Կ,<<Սամպո>>ևայլն):
 Փրփուրի պատիկությունը դա փրփուրի ծավալի հարաբերությունն է հեղուկի ծավալին, որից այն ստացվում է: Պփ=Vփ/Vփ:
 Փրփուրները լինում են ցածր պատկության Պփ<կամ=20 , միջին պատիկության 
200<Պփ<կամ=200   և  բարձր պատիկության   Պփ>200:
 Ինչպես հայտնի է բոլոր հրդեհների ժամանակ գլխավոր և հիմնական երևույթը դա այրման պրոցեսն է: Բայց հրդեհները միմյանցից տարբերվում են, այդ պատճառով էլ անհրաժեշտ է յուրաքանչյուր հրդեհ նկարագրել, հետազոտել, համեմատել՝ այսինքն ուսումնասիրել հրդեհի պարամետրերը:Հրդեհի պարամետրերն են՝
1.Հրդեհի տևողությունը-հրդեհի տևողություն է համարվում դրա առաջացման պահից մինչև ամբողջովին մարման ժամանակահատվածը:
2.Հրդեհի մակերեսը-դա այրման գոտու մակերեսի պրոեկցիան է հորզոնական կամ ուղղահայաց հարթության վրա:
3.Հրդեհի ջերմաստիճանը-ներքին հրդեհների ջերմաստիճան ընդունված է համարել սենյակի գազային միջավայրի միջին ծավալային ջերմաստիճանը:Բաց հրդեհների ջերմաստիճան ընդունված է համարել բոցի ջերմաստիճանը:
4.Հրդեհի տարածման գծային արագություն- հրդեհի տարածման գծային արագությունը դա միավոր ժամանակահատվածում այրվող նյութի մակերևույթով կրակի տարածման արագությունն է:
5.գազափոխանակության ինտենսիվությունը-դա հրդեհի միավոր մակերեսին միավոր ժամանակահատվածում օդի մուտքի քանակն է:
6.Ծխագոյացման խտությունը-այս պարամետրը բնութագրում է տեսանելիությունը և ծխապատ գոտում միջավայրի թունավորության աստիճանը:
7.հրդեհի ջերմությունը-դա միավոր ժամանակահատվածում այրման գոտում առաջացող ջերմաքանակն է:
 
 Հրդեհի գոտի է համարվում տարածության այն մասը, որում տեղի է ունենում այրում և այրելի նյութերի նախապատրաստումը այրմանը:Այն իր մեջ ընդգրկում է գազերի և գոլորշիների ծավալը, այրվող նյութերի մակերևույթը, որոնց հետ գոլորշիներն ու գազերը մուտք են գործում այրման գոտու ծավալ:Հրդեհի գոտիներն են՝
1.Ջերմային ազդեցության գոտի-դա այրման գոտուն կից տարածության մաս է, որում ջերմային ազդեցությունը փոփոխում է նյութերի և կառուցվածքների վիճակը և անհնարին է դարձնում առանց հատուկ ջերմակայուն համազգեստի գտնվել այնտեղ:
2.Ծխապատ գոտի-դա այրման գոտուն կից տարածության մաս է, որը լցված է ծխով ու գազերով, որոնք վտանգավոր են մարդու կյանքին ու առողջությանը և դժվարացնում է անձնակազմի աշխատանքը:

Комментариев нет:

Отправить комментарий