вторник, 8 июня 2021 г.

ՔՊ առնչվող տեղեկատվությունը և նրա դասակարգումը

ՔՊ առընչվող տեղեկատվությունը և նրա դասակարգումը

 ՔՊ Իրավիճակի մասին տվյալները ըստ նշանակության բաժանվում են` հատուկ կարևոր, կարևոր, սովորական:

 Հատուկ կարևոր տվյալներն են` հրթիռային և օդային վտանգի մասին. հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի և այլ հարձակման միջոցների կիրառման մասին. ճառագայթային, քիմիական և կենսաբանական վարակվածության մասին.  խոշոր բնական և տեխնոլոգիական վթարների մասին.

 Կարևոր տվյալներն են` հակառակորդի հնարավոր գործողությունների մասին, նրա դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների մասին. քաղաքների, բնակավայրերի և օբյեկտների վնասվածության աստիճանի մասին.  բնակչության կորստի և ՔՊ ուժերի խմբավորման մասին. ճառագայթային, քիմիական, կենսաբանական, հրդեհային և ինժեներական իրավիճակների մասին ուժերի տեղաբաշխման վայրում և նրանց վնասված օջախներ մտցնելու ճանապարհներին. խոշոր բնական և տեխնոլոգիական վթարների հետևանքով իրավիճակի կտրուկ փոփոխման մասին, որոնք կարող են բերել ՔՊ առաջադրանքի չկատարմանը:

 Մյուս տվյալները ուսումնասիրվում են ծառայողների կողմից, որոնք ստանում են տվյալ հաղորդումը, այնուհետև լրացուցիչ վերլուծվում և գնահատվում են ավագ պաշտոնատար անձանց կողմից բաժիններում, անփոփվում և պատրաստվում են ՔՊ պետին և վերադաս շտաբին զեկուցելու համար: Շտաբը ստացված տվյալների ուսումնասիրությունից հետո պատրաստում է համապատասխան եզրակացություն և այդ եզրակացություններից ելնելով նախապատրաստում է առաջարկություններ ՔՊ պետի կողմից հետագա գործողությունների վերաբերյալ որոշում ընդունելու համար: Իրավիճակի տվյալները գրանցվում են աշխատանքային քարտեզի վրա, համապատասխան աշխատանքային մատյաններում, և անհրաժեշտության դեպքում մտցվում համակարգչի մեջ:

 

Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

Քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) սկզբունքները

ՔՊ սկզբունքներ
 
  ՔՊ կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է: Պետությունը ՔՊ խնդրիներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում:
 
 ՔՊ սկզբունքներն են՝
ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը ՀՀ ամբողջ տարածքում. 
բ) ՔՊ իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների.
 գ)ՔՊ կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:
 
 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

ՔՊ նախապատրաստական միջոցառումները

ՔՊ նախապատրաստական միջոցառումներ

 

 ՔՊ նախապատրաստական միջոցառումներն են՝

ա) ՔՊ ուժերի ստեղծումը, պատրաստումը եւ մշտականպատրաստվածության ապահովումը.

բ)ՔՊ տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում եւ մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը եւ նպատակահարմար տեղաբաշխումը.

գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների,տրանսպորտային հաղորդակցության ուղիների եւ մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը. վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.

դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը եւ դրանց բնականոն գործունեության ապահովումը.

ե) պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.

զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը եւ գործունեության ապահովումը.

է) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը.

ը) պաշտպանական կառույցների շինարարությունը եւ պահպանումը.

թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակովայլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը եւ պահպանումը.

ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը և պահպանումը. 

ժա) ՔՊ պլանների մշակումը: Նախապատրաստական միջոցառումներն պլանավորվում և իրականացվում են նախապես՝ խաղաղ պայմաններում:

 

Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/