вторник, 8 июня 2021 г.

Մարզի տարահանման հանձնաժողովը


Մարզի տարահանման հանձնաժողովը
 

 Տարահանման հանձնաժողովը ստեղծվում է մարզպետի որոշմամբ, որպես մշտական գործող տարահանման մարմին` բնակչության, նյութական և մշակութային արժեքների անվտանգ տարածքներ տարահանման միջոցառումների նախօրոք պլանավորման, տարահանման մարմինների ստեղծման ու նախապատրաստման և տարահանման միջոցառումների անցկացման ու բազմակողմանի ապահովման նպատակով: Տարահանման հանձնաժողովի գործունեության ընդհանուր ղեկավարումը իրականացնում է մարզպետը: Տարահանման հանձնաժողովի անմիջական ղեկավարումը դրվում է մարզպետի առաջին տեղակալի կամ տեղակալի նույն ինքը տարահանման հանձնաժողովի նախագահի վրա:

  Տարահանման հանձնաժողովի օրինակելի կազմն է. Հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար, ՔՊ հետևյալ ծառայություններից ներկայացուցիչներ` կապի և ազդարարման, հասարակական կարգի պահպանման, բժշկական, Ինժեներական, կոմունալ տեխնիկական, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և սպասարկման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության; Նաև ստեղծում են հանձնաժողովի աշխատանքային խմբեր` Վտանգավոր տարածքից բնակչության դուրս բերման հաշվառման խումբ /պետ, խմբի պետի տեղակալ, գլխավոր ուղղորդ, ուղղորդներ ըստ ուղղությունների, Վտանգավոր գոտում բնակչության տեղաբաշխման հաշվառման խումբ, Տրանսպորտային ապահովման խումբ, Սննդամթերքի և նյութական արժեքների պաշարների հաշվառման խւմբ, Հիվանդանոցների անձնակազնի և հիվանդների անվտանգ գոտի դուրս բերման հաշվառման խումբ; Տարահանման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Քաղաքացիական պաշտպանության մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության որոշումներով, այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերով և իր Կանոնադրությամբ: Տարահանման հանձնաժողովի նիստերն անցկացվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ` տարահանման հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ: Տարահանման հանձնաժողովի նիստերը և արձանագրությունների նախագծերը պատրաստում է տարահանման հանձնաժողովի աշխատանքային խումբը:

  Տարահանման հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ Խաղաղ ժամանակ` ՀՀ ԱԻՆ-ի հետ համատեղ ռազմական դրության ժամանակ և ԱԻ ծագման ու սպառնալիքի դեպքում բնակչության տարահանման պլանի մշակում և տարին մեկ անգամ ճշգրտում, տարահանման մարմինների ստեղծման, համալրման և նախապատրաստման վերահսկողություն, անվտանգ գոտում տարահանվող բնակչության, նյութական և մշակութային արժեքների տեղաբաշխման վայրերի ընտրում, տարահանման պլանների, ինչպես նաև տարահանվող բնակչության անվտանգ գոտում ընդունման և տեղաբաշխման, առաջնահերթ կենսաապահովման պլանների մշակման ընթացքի վերահսկողություն, մասնակցություն տարահանման մարմինների տարահանման միջոցառումների անցկացման պատրաստականության ստուգմանը: Նիստերի պարբերաբար անցկացում ստուգման արդյունքների վերլուծման համար զինվորական հրամանատարության հետ փոխհամագործակցության կազմակերպումը` տարահանման միջոցառումների պլանավորման, ապահովման և անցկացման հարցերով, մասնակցություն քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով ուսումնավարժություններին` մշակված տարահանման փաստաթղթերի իրականության ստուգման և տարահանման միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերով գործնական հմտությունների ձեռքբերման նպատակով, բնակչության, նյութական և մշակութային արժեքների անվտանգ գոտում ընդունման և տեղաբաշխման նախապատրաստման վերահսկողություն, տարահանման փաստաթղթերի մշակում և հաշվառում:

 ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրելու դեպքում` կառավարման, կապի և ազդարարման համակարգերի պատրաստականության բերման, ինչպես նաև տարահանման մարմինների ծավալման վերահսկողություն, տարահանվող բնակչության թվաքանակի և կարգի ճշգրտում, տարահանման պլանների, տարահանման բոլոր տեսակների ապահովման իրականացման և կարգի ճշգրտում, բժշկական հաստատությունների, նյութական և մշակութային արժեքների անվտանգ գոտի դուրս բերման նախապատրաստման վերահսկողություն, վտանգավոր գոտուց, ինչպես նաև տարահանման միջանկյալ կետերից բնակչության դուրս բերման և անվտանգ վայրերում տեղաբաշխման համար հատկացված տրանսպորտային միջոցների նախապատրաստման վերահսկողություն, առկա պաշտպանական կառույցների պատրաստականության բերման վերահսկողություն, տարահանման հանձնաժողովի հետ անվտանգ գոտում ընդունման, տեղաբաշխման և բնակչության առաջնահերթ կենսաապահովման պլանների ճշգրտում: Տարահանման անցկացման կարգադրություն ստանալիս` տարահանման մարմինների կողմից ժամանակին ազդարարման, հավաքի և տարահանված բնակչությանը անվտանգ վայրեր տեղափոխելու աշխատանքների վերահսկողություն, տարահանման միջոցառումների բազմակողմանի ապահովման, ընդունման, բաշխման և անվտանգ գոտում տարահանված բնակչության առաջնահերթ կենսաապահովման աշխատանքների կազմակերպում և վերահսկողություն,  հարևան մարզերի հետ փոխգործողությունների կազմակերպում` նրանց տարածքներում տարահանված բնակչության ընդունման և բաշխման հարցերով, տարահանման միջոցառումների անցկացման և ապահովման համար տարահանման մարմիններին անհրաժեշտ օգնության ցուցաբերում, տարահանման պլանի կատարման, տարահանման պլանի ճշգրտման ուղղությամբ առաջարկությունների մշակման վերահսկողություն, բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման մասին տվյալների հավաք և ամփոփում, դրա մասին զեկուցում վերադասին:

 Տարահանման միջոցառումների անցկացման կարգադրություն ստանալիս` տարահանման միջոցառումների անցկացման ընթացքում կառավարման և կապի կազմակերպում, տրանսպորտային ապահովման կազմակերպում, բաժնեչափական հսկողության, բնակչության սանիտարական մշակման, տեխնիկայի և հագուստի հատուկ մշակման (անհրաժեշտության դեպքում) կազմակերպում, տարահանվող բնակչության ընդունման, հաշվառման և տեղաբաշխման վայրեր տեղափոխման կազմակերպումը, բնակչության առաջնահերթ կենսաապահովման կազմակերպում:

Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

Комментариев нет:

Отправить комментарий