вторник, 8 июня 2021 г.

ՔՊ ուժերը, նրանց դերը և նշանակությունը

 ՔՊ ուժերը, նրանց դերը և նշանակությունը
 

 ՔՊ ուժերը կազմված են ՀՀ ԱԻՆ պետական հրշեջ և փրկարարական ջոկատներից, կամավոր խմբերից (օրինակ Լոռե, Սպիտակ, ԿԱՄԿ Փրկարար ծառայություն) ՔՊ կազմավորումներից, ՔՊ ստորաբաժանումներից, ինչպես նաև այլ զորքերի խմբերից: Պետական հրշեջ և փրկարարական ուժերը ստեղծում են ՔՊ միջոցառումների իրականացման ժամանակ, փրկարարական աշխատանքների կատարման և բնակչության մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով: Նրանք պետք է լինեն մշտական պատրաստականության վիճակում և գործեն կենտրոնացված կառավարման սկզբունքով:

 ՔՊ ստորաբաժանումները մշտական պատրաստականության ստորաբաժանումներ են` համալրված հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, ԱՊՄ-ով, նախատեսված են մարտական գործողությունների ընթացքում կամ դրանց հետևանքների վերացման ժամանակ բնակչությանը, կազմակերպություններին պաշտպանելու և ՀՀ պաշտպանությանը մասնակցելու համար: ՔՊ կազմավորումները համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներն են, որոնք պետք է հանդերձավորված լինեն ՓԱՎՎԱ-ի համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով ու նախատեսված են իրականացնելու ՔՊ միջոցառումներ և չեն մտնում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի կազմի մեջ:

 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

Комментариев нет:

Отправить комментарий