вторник, 8 июня 2021 г.

ՔՊ կապի և ազդարարման համակարգերը

ՔՊ կապի և ազդարարման համակարգերը
 

 Կառավարման մարմինների կողմից բնակչությանը վտանգի մասին ազդարարելու համար ստեղծվում է ազդարարման համակարգ: Ազդարարման համակարգ- ազդարարման ազդանշանները, հրահանգները և տեղեկատվությունը բնակչությանը, կառավարման մարմիններին և ուժերին հասցնելու նպատակով ազդարարման ուժերի և միջոցների, հեռարձակման ցանցերի, ընդհանուր և գերատեսչական օգտագործման կապի ցանցերի կազմակերպա- տեխնիկական միավորում: Այն հիմնվում է հանրապետական, միջմարզային, մարզային, միջքաղաքային, քաղաքային, գյուղական, օբյեկտային մակարդակով: ՔՊ ազդարարման համակարգը պարտավոր է ապահովել տեղեկատվությունը ՔՊ ղեկավար մարմիններին և բնակչությանը տեղի ունեցած ԱԻ և բնակչության վարվելակերպի մասին, ապահովի համապատասխան ազդանշանը: Արտակարգ իրավիճակներում (ԱԻ) բնակչության ազդարարման և տեղեկացման նպատակն է բնակչության ազդարարման և տեղեկացման միջոցով իրականացնել բնակչության պաշտպանության գլխավոր սկզբունքներից մեկը` ԱԻ-ում մարդկանց առողջության պաշտպանությունը: ԱԻ և ՔՊ ազդարարման համակարգը իրենից ներկայացնում է կազմակերպչա-տեխնիկական միջոցների միավորում` կարճ ժամկետում կառավարման մարմիններին, շտաբերին, ծառայություններին ու ԱԻ և ՔՊ ուժերին, զինվորական մասերին, ՔՊ կազմավորումներին, բնակչությանն ազդանշանների և կարգադրությունների փոխանցման համար: ԱԻ և ՔՊ ազդարարման համակարգը կազմակերպվում է նախօրոք ԿԿ-ից բոլոր օղակների միջև: Ազդարարումը կազմակերպվում է բոլոր կառավարման օղակներում ԱԻ և ՔՊ համակարգի ժամանակին պատրաստականության բերման, կառավարման մարմիններին, ԱԻ և ՔՊ ուժերին և բնակչությանը հակառակորդի հարձակման, ԱԻ սպառնալիքի կամ առաջացման մասին նախազգուշացման համար: Ազդարարման համակարգը պետք է ապահովի ինչպես կենտրոնական /վերադաս/ մարմինների, այնպես էլ տեղական բնակչության ազդարարումը: ԱԻ և ՔՊ ազդարարման համակարգի հիմքը կազմված է ավտոմատացված կենտրոնական ազդարարման համակարգերի, կապի ցանցերի, ռադիո, հեռուստահաղորդման և հատուկ ազդարարման միջոցների վրա: Հիմնական տագնապի ազդանշանի հաղորդման միջոցն է էլեկտրաշչակը: Նրանք բաժանվում են բնակավայրի տարածքում այնպիսի հաշվարկով, որ ձայնածածկվի ամբողջ տարածքը: Ազդանշանի ազդարարման միջոցներն են հանդիսանում՝ կենտրոնացված ազդարարման ցանցը, էլեկտրաշչակները (ЭС), ռադիոցանցը, բարձրախոսները, հեռուստատեսությունը, տրանկինգային կապը, գերատեսչական ռադիոկապը, բջջային կապը, ցրիչները, եկեղեցու զանգերը: Կապի համակարգ – կառավարման համակարգում տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով կապի ուժերի և միջոցների կազմակերպա-տեխնիկական միավորում: ԱԻ և ՔՊ միջոցառումների իրականացումն անընդհատ կառավարման ապահովման նպատակով նախօրոք ստեղծվում է կապի համակարգ: Կապի համակարգը ներառում է` ստացիոնար և շարժական կառավարման կետերի կապի հանգույցները, ընդհանուր օգտագործման ցանցին միացման գծերը, պետական ցանցից քաղաքացիական պաշտպանության մարմիններին հատկացվող գծերը, ՔՊ կազմավորումների և ուժերի, ինչպես ՔՊ խնդիրների իրականացման համար փոխհամագործակցության կամ այլ պլաններին համաձայն հատկացվող ուժերի կապի ուժերը և միջոցները, կապի պահեստային ուժերը և միջոցները: Կապի համակարգը կառուցվում է հետևյալ սկզբունքներով` կառավարման կետերի միջև ուղիղ կապի սահմանում,  քաղաքային և գերատեսչական կապերի ցանցերի լայնածավալ օգտագործում. զինվորական կայազորերի կապի ցանցերի հետ զուգակցվածության ապահովում:


Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

Комментариев нет:

Отправить комментарий