вторник, 8 июня 2021 г.

ՔՊ տրանսպորտային ծառայություն: Բնակչության հատուկ սպասարկումների ծառայություն

ՔՊ տրանսպորտային ծառայություն: Բնակչության հատուկ սպասարկումների ծառայություն
 
 ՔՊ տրանսպորտային ծառայությունը ստեղծվում է մարզպետարանի տրանսպորտի վարչության և նրա հիմնարկների հիման վրա:Ծառայության գործունեության նպատակը և առարկան է` իր իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման տրանսպորտային միջոցներով ապահովումը:
 
 Ծառայության խնդիրներն են`
. քաղաքացիական պաշտպանության համակարգի բարձր պատրաստության բերման աշխատակարգի ժամանակ ծառայության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը
 . տրանսպորտային ծառայության ու համապատասխան քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծումը, պատրաստումն ու պահպանումը մշտական պատրաստության վիճակում, դրանց ապահովումն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով 
. քաղաքացիական պաշտպանության մոբիլիզացիոն ծրագրերի մշակումը, տրանսպորտային միջոցների գործունեության համակարգումը, բնակչության տարահանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների համար՝ քաղաքացիական պաշտպանության մոբիլիզացիոն ծրագրով տրանսպորտային միջոցներով ապահովումը
 .  ավտոմոբիլային ճանապարհների և կամուրջների անցանելիության ապահովումը.
 
 Ծառայությունն իր խնդիրները կատարելու նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ ծառայության և կազմավորումների ղեկավար մարմինների պատրաստում, ռազմական գործողությունների հետևանքով վթարված ավտոճանապարհների և կամուրջների վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և իրավիճակի գնահատում, ինչպես նաև ՓԱՎՎԱ կազմակերպման վերաբերյալ քաղաքացիական պաշտպանության պետին առաջարկությունների ներկայացում. ռազմական դրության ժամանակ ՔՊ միջոցառումների իրականացման ապահովման համար ենթակա կազմակերպությունների ուժերի և միջոցների նախապատրաստում. ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակչությանը, ինչպես նաև ՓԱՎՎԱ մասնակցող ուժերի անձնակազմին տրանսպորտային և նյութատեխնիկական միջոցներով ապահովում. ռազմական գործողությունների հետևանքների գնահատում, դրա հիման վրա ծառայության պլանների ճշգրտում. ռազմական գործողությունների հետևանքների հետախուզում, իրադրության գնահատում, վերլուծում, առաջարկությունների և որոշումների ընդունում. բնակչության տարահանման, հիվանդների, տուժածների փոխադրման և քացիական պաշտպանության մյուս միջոցառումների իրականացման համար տրանսպորտային միջոցներով ապահովում,  քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ ճանապարհների և կամուրջների անցանելության ապահովում, քաղաքացիական պաշտպանության ռազմավարական նշանակության ճանապարհների (շրջանցումների) շահագործման անվտանգության ապահովում:
 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/
 

Комментариев нет:

Отправить комментарий