вторник, 8 июня 2021 г.

Փրկարար ուժեր, ՔՊ կազմավորումներ, ՔՊ ստորաբաժանումներ

Փրկարար ուժեր, ՔՊ կազմավորումներ, ՔՊ ստորաբաժանումներ

 

 Փրկարար ուժերը կազմված են ՀՀ ԱԻՆ պետական հրշեջ և փրկարարական ջոկատներից, կամավոր փրկարար խմբերից (Լոռե, Սպիտակ, ԿԱՄԿ Փրկարար ծառայություն): Պետական հրշեջ և փրկարարական ուժերը ստեղծում են ՔՊ միջոցառումների իրականացման ժամանակ, փրկարարական աշխատանքների կատարման և բնակչության մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով: 2004 թվականի մայիսի 25-ին ընդունված;Փրկարար ուժերի եվ փրկարարի կարգավիճակի մասին; ՀՀ օրենքը կարգավորում է փրկարար ուժերի ստեղծման և գործունեության հիմքերն ու կարգը, ՓԱՎՎԱ մասնակցող փրկարարների ու քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը: Նրանք պետք է լինեն մշտական պատրաստականության վիճակում և գործեն կենտրոնացված կառավարման սկզբունքով: Փրկարար ուժերն ստեղծվում են` որպես մասնագիտացված ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի. որպես կամավոր ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական,հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի: Փրկարար ուժերի հիմնական խնդիրներն են` մշտական պատրաստականության ապահովումը. ՓԱՎՎԱ կատարումը. սպասարկվող տարածքներում և օբյեկտներում արտակարգ իրավիճակների կանխումը, հնարավոր հետևանքների նվազեցումը և վերացումը. մասնագիտական մակարդակի պահպանումը և բարձրացումը.  օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը. օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունն արտակարգ իրավիճակներում ԲՊ և ՔՊ բնագավառներում ուսուցմանը. օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունը փրկարարական գործի համար անհրաժեշտ միջոցների փորձարկմանը:

Փրկարարների իրավունքներն են՝

1.Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված փրկարարներն աշխատանքների կատարման վայր մեկնելու նպատակով իրավունք ունեն արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկելու տոմսեր:

2.Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարներն իրավունք ունեն`

ա) ստանալու իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իրենց իրավասությունների շրջանակներում.

բ)պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները.

գ)արտակարգ իրավիճակի վայրում մուտք գործելու բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ.

դ)մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով:

3.Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարներն ունեն հատուկ սննդով ապահովման, բժշկական և հոգեբանական վերականգնման իրավունք;

 ՀՀ կառավարություն 2003 թվականի  1532-Ն որոշմամբ կանոնակարգվում են քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծումը, նախապատրաստումը և գործունեությունը:

 ՔՊ կազմավորումները համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներն են, որոնք պետք է հանդերձավորված լինեն ՓԱՎՎԱ-ի համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով ու նախատեսված են իրականացնելու ՔՊ միջոցառումներ և չեն մտնում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի կազմի մեջ: Սրանք մարզի մասշտաբով հիմնական ուժերն են, որոնք ստեղծվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն: Կազմավորումների հիմնական խնդիրը ՓԱՎՎԱ-ի կատարումն է:

 ՔՊ կազմավորումներն ըստ կառավարման մակարդակների լինում են` Մարզային, Համայնքային,  Օբյեկտային: Համայնքի ՔՊ պետի որոշմամբ օբյեկտային կազմավորումները կարող են միավորվել համայնքային կազմավորումներում, իսկ համայնքային կազմավորումները կարող են միավորվել մարզային կազմավորումներում՝ մարզի ՔՊ պետի որոշմամբ: Կառավարման մարմինների կազմում և կազմակերպություններում ևս կարող են ստեղծվել համապատասխան կազմավորումներ: Լայնամասշտաբ խոցման օջախների վերացմանը կարող են ներգրավվել գերատեսչական պատկանելության մասնագիտացված փրկարարական, վթարավերականգնողական կազմավորումներն ու ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուժերը:

 Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները /ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊ ուժերի հավաքական կենտրոն/ մշտական պատրաստության զինվորական ստորաբաժանումներ են` համալրված հատուկ տեխնիկայով, հանդերձանքով, ԱՊՄ-ով, նախատեսված են մարտական գործողությունների ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքների վերացման ժամանակ բնակչությանը, կազմակերպություններին պաշտպանելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու համար:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների խնդիրներն են՝

1) փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելը.

2) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության տարածքների հետախուզում եւ սահմանազատում իրականացնելը.

3) ճառագայթային, քիմիական, կենսաբանական վարակվածության օջախներում քաղաքացիական պաշտպանության հատուկ մշակման եւ սանիտարական մշակման միջոցառումներ իրականացնելը.

4) արտակարգ իրավիճակների հետեւանքով եւ մարտական գործողությունների ընթացքում տուժած բնակչության կենսագործունեությունն ապահովող միջոցառումներ իրականացնելը.

5) ՀՀ պաշտպանությանը մասնակցելը.

6) աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում հասարակական կարգի պահպանման մարմիններին (վերականգնման գործողություններին) օժանդակելը.

7) օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության այլ միջոցառումներ կատարելը:

Իրենց գործունեության ընթացքում քաղաքացիական պաշտպանության զորքերն իրավունք ունեն՝

1) փրկարարական եւ այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելիս անարգել մուտք գործելու կազմակերպությունների տարածքներ, իսկ բացառիկ դեպքերում՝ նաեւ քաղաքացիների բնակարաններ, բացելու փակ դռները, պատուհանները, քանդելու ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետեւանքներ.

2) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու անձանց եւ տրանսպորտային միջոցների շարժը` մարդկանց առողջությունն ու կյանքը պահպանելու նպատակով.

3)քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, փրկարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման համար առաջնահերթ օգտվելու կապի միջոցներից եւ հաղորդակցության ուղիներից` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

4) իրենց տրամադրված հողատարածքներում օրենքով սահմանված կարգով կառուցելու շենքեր, շինություններ, ինժեներատեխնիկական կառույցներ, ուսումնական, նյութատեխնիկական բազայի օբյեկտներ, անցկացնելու կապի գծեր, տեղաբաշխելու եւ օգտագործելու տեխնիկա.

5) սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ նվազեցման աշխատանքներին.

6) օգտագործելու ցանկացած անհրաժեշտ գույք (անկախ պատկանելությունից) եւ ծառայողական շներ` ՓԱՎՎԱ կատարելիս.

7) ՀՀ ՔՊ և ԱԻ վերացման միջոցառումների իրականացմանը խոչընդոտող անձանց գործունեությունը: ՔՊ զորքերը ՀՀ պաշտպանությանը մասնակցելու ժամանակ զենքով, ռազմամթերքով եւ մարտական տեխնիկայով հանդերձավորվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սահմանված կարգով:

 

Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий