вторник, 8 июня 2021 г.

ՔՊ կառավարումը և դրան ներկայացվող պահանջները

 ՔՊ կառավարումը և դրան ներկայացվող պահանջները
 
 ՔՊ կառավարման համակարգ` խաղաղ ժամանակ բոլոր պետական և տարածքային կառավարման ու ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ստեղծվող, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում բնակչության և տարածքների պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, կառավարման կետերի, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, ինչպես նաև այլ հատուկ համակարգերի փոխկապակցված ամբողջականություն: կառավարման համակարգը ընդգրկում է՝ կառավարման մարմիններ, կառավարման կետեր, կապի և ազդարարման ուժեր ու միջոցներ: Մարզի ՔՊ ղեկավարումը իրականացնում են համապատասխան ՔՊ պետերը`Մարզում–մարզպետը,Համայնքում–համայնքապետը,Կազմակերպությունում կազմակերպության ղեկավարը: Նրանք են կազմակերպում, ղեկավարում և պատասխանատվություն կրում ՔՊ համակարգի պատրաստականության համար: ՔՊ ղեկավարները ստեղծում են ՔՊ շտաբներ և ծառայություններ,: Մարզային ՔՊ շտաբի դերը կատարում է ՀՀ ԱԻՆ ՄՓՎ, որը մշտական հաստիքային միավոր է մարզպետի, այսինքն մարզի ՔՊ պետի օպերատիվ ենթակայության տակ: ՔՊ կառավարմանը ներկայացվող պահանջներն են` Կայունություն, անընդհատություն,  օպերատիվություն,  գաղտնիություն, Ճկունությունը:
 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий