вторник, 8 июня 2021 г.

ՔՊ հասարակական կարգի պահպանման ծառայություն, կապի և ազդարարման ծառայություն

ՔՊ հասարակական կարգի պահպանման ծառայություն, կապի և ազդարարման ծառայություն
 
 Կապի և ազդարարման ծառայությունը ստեղծվում է ԱրմենՏել փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հրամանով, ,ԱրմենՏել փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական բլոկի ցանցերի շահագործման տնօրինության տարածքային կենտրոնի ստորաբաժանումների բազայի վրա:Ծառայության խնդիրներն են՝ կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը, ռազմական դրության ժամանակ կառավարման մարմինների՝ կապով ապահովումը. Ծառայությունն իր խնդիրները կատարելու նպատակով իրականացնում է հետևյալ գործողությունները. ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով ծառայության կազմավորումների, խմբերի և ուժերի նախապատրաստում, ռազմական գործողությունների հետևանքների հետախուզում, կապի գծերում ու համակարգում իրադրության գնահատում, վերլուծություն, դրանց հիման վրա ծառայության պլանների ճշգրտում, առաջարկությունների ներկայացում և որոշումների ընդունում, ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության ազդարարման և կապի գծապատկերների (սխեմաների) մշակում, դրանց կիրարկման կարգի սահմանում ու բնականոն գործունեության ապահովում,  ծառայության տեխնիկական միջոցների սպասարկում և վերանորոգում, կառավարման մարմինների ազդարարման ապահովում, ծառայության կազմավորումների և ստորաբաժանումների ղեկավար կազմի նախապատրաստում և ուսուցման կազմակերպում ՔՊ հասարակական կարգի պահպանման ծառաթյունը ստեղծվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների բազայի վրա ծառայության խնդիրներն են՝ ՌԴ ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի պահպանման ապահովումը, գույքի պահպանումը, ինչպես նաև տարահանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանության իրականացումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը. Ծառայությունն իր խնդիրները կատարելու նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները` մասնակցություն քաղաքացիական պաշտպանության պլանի մշակմանը (հասարակական կարգի պահպանման ծառայության մասով). ռազմական գործողությունների հետևանքների գնահատումը. քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների պլանավորումն ու իրականացման ապահովումը. ծառայության և մասնագիտացված կազմավորումների մշտական պատրաստության ապահովումը. ծառայության անձնակազմի և կազմավորումների ազդարարման, հավաքի կազմակերպման, հաշվետախտակային գույքով ու անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը. այլ ծառայությունների հետ փոխգործակցությունների կազմակերպումը:
 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий