вторник, 8 июня 2021 г.

ՔՊ կոմունալ-տեխնիկական Էներգետիկայի և լուսաքողարկման նյութատեխնիկական մատակարարման ծառայությունը

ՔՊ կոմունալ-տեխնիկական Էներգետիկայի և լուսաքողարկման, նյութատեխնիկական մատակարարման ծառայությունը

 

 Քաղաքացիական պաշտպանության կոմունալ-տեխնիկական ծառայությունը ստեղծվում է Մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժինների, «Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի, Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի գազաֆիկացիայի և գազամատակարարման մասնաճյուղի բազայի վրա:

 Ծառայության խնդիրներն են՝ ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման ցանցերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը. ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը:

 Ծառայությունն իր խնդիրները կատարելու նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ քաղաքի տարածքում ստեղծված իրավիճակի մասին տեղեկության հավաքում, վերլուծում, գնահատում ու քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին՝ քաղաքապետին, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում. ստացված տեղեկությունների վերլուծում, իրադրության գնահատում և քաղաքապետին ծառայության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.) ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման ցանցերի կայունության բարձրացման և անվտանգ շահագործման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը. ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը. ռազմական դրության պայմաններում ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացման ապահովումը։

 Քաղաքացիական պաշտպանության Էներգետիկայի և լուսաքողարկման ծառայությունը ստեղծվում է Հայաստանի էլեկտրական ցանցերե փակ բաժնետիրական ընկերության, Բարձրավոլտ էլեկտրական ցանցերե փակ բաժնետիրական ընկերության բազայի վրա:

 Ծառայության խնդիրներն են` Էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը. էներգամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը. լուսաքաղարկման միջոցատումների պլանավոևումը, կազմակերպումը և կատարման նկատմամբ հսկողության սահմանումը.

 Ծառայությունն իր խնդիրները կատարելու նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`մասնակցություն Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման (Էներգետիկայի և լուսաքողարկման ծառայության մասով)

. ռազմական գործողությունների հետևանքների գնահատում, դրա հիման վրա ծառայության պլանի ճշգրտումը 

. քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների պլանավորում և իրականացման ապահովում

 . ծառայության, կազմավորումների, ստորաբաժանումների մշտական պատրաստության ապահովում

 . սպասարկող էլեկտրացանցերի անձնակազմի ազդարարման, հավաքի կազմակերպման և պատրաստման իրականացում

. այլ ծառայությունների հետ փոխգործակցությունների կազմակերպում. ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ծառայության և վարչական շրջանները սպասարկող էլ.ցանցերի ղեկավար կազմի նախապատրաստում և ուսուցում

. մասնագիտական հետախուզության կազմակերպում, իրադրության գնահատում, վերլուծում, առաջարկությունների ներկայացում և որոշումների ընդունում:

 

Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

Комментариев нет:

Отправить комментарий