вторник, 29 июня 2021 г.

Դպրոցում «Ֆիզկուլտուրա» առարկայի նորմատիվները և գնահատման կարգը

 ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված «Ֆիզկուլտուրա» առարկայի նորմատիվները

 

2-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը


3-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը

 
4-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը

 
5-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը
 
6-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը


 
7-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը

 

8-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը

 
9-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը

10-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը

 

11-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը

 
12-րդ դասարանի նորմատիվները և գնահատման սանդղակը


ԳՆԱՀԱՏՄԱՆ 10 ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ՍԱՆԴՂԱԿԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

1 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասին:

2 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը հրաժարվում է կատարել վարժությունը:

3 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը:

4 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը կատարում է, բայց անվստահ է, լարված և թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ:

5 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ:

6 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը հիմնական կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ:

7 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, ազատ, առանց լարվելու, բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ:

8 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույլ է տվել 1 աննշան սխալ:

9 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները:

10 միավոր - գնահատվում է, երբ աշակերտը
վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ՝ պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ:

 

ԼՂՀ / ԱՀ քարտեզը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը

Արցախի Հանրապետության քարտեզը

(մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը)


 

 

Հայաստանի Հանրապետության քարտեզը

 ՀՀ քարտեզը



Երևան քաղաքի քարտեզը

Երևան քաղաքի քարտեզը

 

Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ


      Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը մշակվում են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների կողմից.

գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության կողմից.

դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից.

ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության մեթոդական օգնությամբ.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության կողմից.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության կողմից.

 

ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը` քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավարության կողմից:

 

    Քաղաքացիական պաշտպանության պլանները և քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը համաձայնեցվում են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ.

բ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի, պետական մարմնի և դրանց առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

գ) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

դ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի զինվորական կայազորի պետի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ.

ե) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության պետի հետ, սահմանամերձ գոտում գտնվող համայնքներինը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի

 

փրկարարական վարչության հետ, ռազմական դրության պայմաններում գործունեությունը շարունակող և սահմանամերձ գոտում գտնվող կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ.

ը) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանը`

- հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ,

- մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային փրկարարական վարչության և վերադաս հանրապետական ծառայության պետի հետ,

- համայնքային և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության ծառայությունների` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մարզային կամ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ:

 

    Քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման աշխատանքները կազմակերպում, ղեկավարում և մշակված պլանը համաձայնեցնելուց հետո հաստատում է`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.

բ) հանրապետական գործադիր մարմնի պլանը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

 

գ) պետական մարմնի պլանը` համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից.

դ) հանրապետական գործադիր մարմնի և պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության պլանը` համապատասխան վերադաս մարմնի ղեկավարի կողմից.

ե) Հայաստանի Հանրապետության մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից.

զ) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի կողմից.

է) Հայաստանի Հանրապետության համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը` Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարի կողմից.

ը) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը` կազմակերպության ղեկավարի կողմից.

թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը` կազմակերպության ղեկավարի կողմից.

ժ) քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության`

- հանրապետական պլանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից,

- մարզային պլանը` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից,

- համայնքային և կազմակերպության պլանները` համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի կողմից:


    Քաղաքացիական պաշտպանության պլանները ճշտվում են յուրաքանչյուր տարի՝ հունվարի 1-ի դրությամբ:

   Քաղաքացիական պաշտպանության պլանների և գործողությունների պլան-ժամանակացույցերի օրինակելի ձևերը և մշակման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: