вторник, 8 июня 2021 г.

ՔՊ ինժեներական ծառայություն: ՔՊ բժշկական ծառայություն

 ՔՊ ինժեներական ծառայություն: ՔՊ բժշկական ծառայություն
 
 Քաղաքացիական պաշտպանության ինժեներական ծառայությունը ստեղծվում է մարզպետարանի շինարարության և բարեկարգման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների բազաների վրա:
 
 Ծառայության խնդիրներն են`
. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն, իրականացման ապահովումը համակարգը պատրաստության բերման ժամանակ
.  քաղաքացիական պաշտպանության ինժեներական ծառայության մասնագիտացված կազմավորումների ստեղծումը, դրանց ապահովումն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, պատրաստումը և պահպանումը մշտական պատրաստության վիճակում
. շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների, տարածքով անցնող մայրուղիների և ճանապարհային ցանցի վերաբերյալ իրական տեղեկատվության ստացման, վերլուծման, գնահատման կազմակերպումը և Երևան քաղաքի քաղաքացիականպաշտպանության պետին ՓԱՎՎԱ կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը
.  պաշտպանական կառույցների շինարարության պլանավորումը, կազմակերպումը և պատսպարվող բնակչության ընդունման համար այդ կառույցները պատրաստ վիճակում պահելը
. պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման համար նախատեսված այլ տարածքների նախապատրաստման, վերանորոգման աշխատանքների պլանավորումը և դրանց շահագործման նկատմամբ հսկողության սահմանումը
. պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը. փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ինժեներական ապահովումը:
 
 Ծառայությունն իր խնդիրները կատարելու նպատակով իրականացնում է՝
. մասնակցություն քաղաքացիական պաշտպանության պլանի մշակմանը (ինժեներական ծառայության մասով
. ռազմական գործողությունների հետևանքների գնահատումը
. քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների պլանավորումն ու իրականացման ապահովումը
. ծառայության և մասնագիտացված կազմավորումների մշտական պատրաստության ապահովումը
. ծառայության անձնակազմի և կազմավորումների ազդարարման, հավաքի կազմակերպման, հաշվետախտակային գույքով ու անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը
. այլ ծառայությունների հետ փոխգործակցությունների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ծառայության և կազմավորումների ղեկավար կազմի նախապատրաստումն ու ուսուցումը
. մասնագիտական հետախուզության կազմակերպումը, իրադրության գնահատումը, վերլուծումը, առաջարկությունների ներկայացումը և որոշումների ընդունումը։
 
 Բժշկական ծառայությունը ստեղծվում է մարզպետարանի առողջապահության վարչության, ինչպես նաև սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, գերատեսչական բժշկական կազմակերպությունների և հիմնարկների բազայի վրա:
 
 Ծառայության խնդիրներն են`
. հակառակորդի հարձակման վտանգի և հարձակման ժամանակ բնակչության բժշկական ապահովումն ու տուժած բնակչությանը բժշկական օգնություն ցույց տալը
. ռազմական դրության ժամանակ բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գործոնների հիգիենիկ, վարակիչ և զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումների մշակումը և իրականացման ապահովումը:
 
 Ծառայությունն իր խնդիրները կատարելու նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
. քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների պլանավորումն ու իրականացման ապահովումը
.  ծառայության և մասնագիտացված կազմավորումների մշտական պատրաստության ապահովումը
.  ծառայության անձնակազմի և կազմավորումների ազդարարման, հավաքի կազմակերպման, հաշվետախտակային գույքով ու անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը
. այլ ծառայությունների հետ փոխգործակցությունների կազմակերպումը
. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ծառայության և կազմավորումների ղեկավար կազմի նախապատրաստումն ու ուսուցումը
.  մասնագիտական հետախուզության կազմակերպումը, իրադրության գնահատումը, վերլուծումը, առաջարկությունների ներկայացումը և որոշումների ընդունումը:
 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/
 

Комментариев нет:

Отправить комментарий