вторник, 8 июня 2021 г.

ՔՊ համակարգը, նրա դերը, նշանակությունը, նպատակը և խնդիրները

 Քաղաքացիական պաշտպանության (քաղպաշտպանության, ՔՊ) համակարգը, նրա դերը, նշանակությունը, նպատակը և խնդիրները
 
 ՔՊ համակարգի հասկացությունը տրված է «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (հոդ. N1), ըստ որի այն նախապատրաստական և հիմնական միջոցառումների համակարգ է ուղղված բնակչության և նյութական, մշակութային արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը՝ ՀՀ  վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, կամ ՀՀ ԱԺ կողմից պատերազմ հայտարարելու դեպքում: ՔՊ  մեր երկրի համապետական պաշտպանական միջոցառումների կարևոր ու բաղկացուցիչ մասն է խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում՝ հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բնակչության պաշտպանության և տնտեսության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:ՔՊ  կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է: ՔՊ խնդիրներն են՝ I խումբ – Բնակչության պաշտպանության խնդիրները: Դրանք անմիջականորեն կապված են հակառակորդի խոցման միջոցներից բնակչության պաշտպանության հետ: Դրանցից հիմնականներն են`պաշտպանական կառույցների ֆոնդի ստեղծումը և նախապատրաստումը խաղաղ ժամանակ. ԱՊՄ_ի պաշարների ստեղծումը և պահպանումը. տարհանման և ապակենտրոնացման միջոցառումների նախապատրաստումը և իրականցում. ազդարարման և կապի համակարգերի ստեղծումը և պատրաստականության ապահովումը.ՔՊ հիմնահարցերով ՔՊ ղեկավար կազմի պատրաստումը. բնակչության ուսուցումը և այլն: II խումբ – տնտեսության պաշտպանության հետ կապված խնդիրները: Տնտեսության պաշտպանության և օբյեկտների աշխատանքների կայունության ապահովումը համարվում է ՔՊ կարևոր խնդիր: Սրանք տնտեսական, կազմակերպական, ճարտարագիտատեխնիկական միջոցառումների համալիր են, որոնց մեջ մտնում են նաև ավտոնոմ աղբյուրների (ջուր, գազ, էներգո), արտադրության պաշարների ստեղծումը և այլն: III խումբ – Խնդիրներ` կապված ՓԱՎԱ կազմակերպման և իրականացման հետ, այսինքն հակառակորդի հարձակման հետևանքների վերացման հետ, որը պահանջում է որոշակի ուժերի նախօրոք ստեղծոմ, պատրաստում, հագեցում և այլն:
 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий