пятница, 11 июня 2021 г.

Հրդեհի վայրում վտանգավոր գործոնները և դրանցից պաշտպանվելու կարգը

Հրդեհի վայրում վտանգավոր գործոնները և դրանցից պաշտպանվելու կարգը

 

Հրդեհի վտանգավոր գործոնները դրանք այնպիսի գործոններ են, որոնք խիստ վտանգավոր են մարդու  կյանքի ու առողջության համար և կարող են զգալի նյութական վնաս պատճառել:

Հրդեհների վտանգավոր գործոնները կարելի է բաժանել երկու խմբի՝

1.հիմնական գործոններ.

2.երկրորդային գործոններ:

Հիմնական գործոններն այնպիսի գործոններ են, որոնք առաջանում են անմիջապես այրման պրոցեսի (հրդեհի) հետևանքով:

Հրդեհի հիմնական գործոններ են համարվում`

1.բաց կրակի ազդեցությունն ու կայծերը.

2.միջավայրի բարձր ջերմաստիճանը.

3.այրման թունավոր արգասիքները.

4.օդում թթվածնի պարունակության նվազումը.

5.ծխագոյացումը:

Հրդեհի երկրորդային գործոնները դրանք այն գործոններն են, որոնք կարող են առաջանալ հրդեհի պատճառով:

Հրդեհի երկրորդային գործոններ են համարվում`

1.շինարարական կառուցատարրերի փլուզումը, ձևախախտումը.

2.պայթյունը.

3.սարքավորումների խափանման հետևանքով թունավոր նյութերի արտահոսքը.

4.էլեկտրական հոսանքի վտանգավոր ազդեցությունը.

5.կրակմարիչ նյութերի ազդեցությունը:

Հրդեհի վայրում վտանգավոր գործոններից պաշտպանվելու համար հրշեջ-փրկարարները պարտավոր են կրել մարտական հագուստ-հանդերձանք, շնչառական ապարատներ: Հրդեհաշիջման ժամանակ խստորեն պահպանեն  անվտանգության կանոնները:

Комментариев нет:

Отправить комментарий