пятница, 11 июня 2021 г.

Հրդեհաշիջման եղանակները և դրանց օգտագործման կարգը հրդեհաշիջման ժամանակ

Հրդեհաշիջման եղանակները և դրանց օգտագործման կարգը հրդեհաշիջման ժամանակ

 

Հրդեհաշիջումը բարդ գործընթաց է, այն ներառում է  մի  քանի  փուլեր՝  հրդեհի մասին ահազանգում, մեկնում հրդեհի վայր, հրդեհի հետախուզություն,  կրակի տարածման կանխում,  կոնստրուկցիաների  բացում և քանդում, ծխահեռացում, կառույցների և սարքավորումների պաշտպանություն ջերմության ազդեցությունից և հրդեհի վտանգավոր գործոններից, մարդկանց և գույքի փրկում, բացազատում և այլն:

             Հրդեհի տարածման կանխումն ու նրա դադարեցումն իրականացվում են՝

1) պահանջվող քանակի ուժերի և միջոցների ժամանակին կենտրոնացումով ու գործողության մեջ դնելով.

2) փողակավարների արագ դուրս գալով իրենց դիրքերը և նրանց հմուտ գործողություններով.

3) կրակմարիչ նյութերն անընդհատ մղելով.

4) հակահրդեհային անջրպետների ստեղծումով:

14.Այրման դադարեցումը հրդեհի վայրում իրականացվում է՝

1)  այրվող նյութերի մակերեսի վրա հովացնող կրակմարիչ նյութերով ներգործելով.

2) այրման գոտում կամ նրա շուրջը չայրվող գազի կամ գոլորշու միջավայր ստեղծելով.

3) այրման գոտու և այրվող նյութերի կամ օդի միջև կրակմարիչ նյութերից մեկուսաշերտ ստեղծելով.

4) այրման ռեակցիան քիմիական եղանակով արգելակելով:

Комментариев нет:

Отправить комментарий