пятница, 11 июня 2021 г.

Երկաթբետոն: Շինարարական կոնստրուկցիաների դասակարգումն ըստ հրակայնության

Երկաթբետոն:
Շինարարական կոնստրուկցիաների դասակարգումն ըստ հրակայնության
 
 Երկաթբետոն կոչվում է կոմպոզիցիոն շինարարական նյութը, որում համատեղ աշխատում են երկու տարբեր հատկություններով նյութեր՝ բետոնը և պողպատե ամրանը։ Բետոնը լավ աշխատում է ըստ սեղմման և վատ՝ ըստ ձգման։ Բետոնը, հանդիսանալով արհեստական քար, ձգմանը դիմադրում է 15-20 անգամ պակաս, քան սեղմմանը, որն իրականում սահմանափակում է դրա օգտագործման հնարավորությունները։ Երկաթբետոնե իրերում պողպատե ամրանը իր վրա է վերցնում ձգվող ճիգերը, իսկ բետոնը՝ սեղմմող, իսկ երկաթբետոնե կոնստրուկցիան հաջողությամբ հակազդում է ծռող բեռնվածքներին։ Բետոնի և ամրանի համատեղ աշխատանքը հնարավոր է հետևյալ հատկությունների շնորհիվ՝ 1. բետոնի և ամրանի մակերեսի հարակցմամբ, որն առաջանում է բետոնի շաղախի ամրացման ժամանակ, 2.բետոնի և ամրանի գծային ընդարձակման գործակիցների ցուցանիշների մոտիկության (մինչև 100 0 C ջերմաստիճանում), որը բացառում է ներքին լարումների առաջացումը, չխախտելով բետոնի և ամրանի հարակցումը, 3. բետոնում ամրանի պաշտպանվածությունը կոռոզիայից և կրակի ազդեցությունից։
 Երկաթբետոնը հանդիսանում է հիմնական ժամանակակից կոնստրուկցիոն նյութ։ Գործնականում շինարարության բոլոր ոլորտներում երկաթբետոնե կոնստրուկցիաները լայնորեն օգտագործվում են։ Բարձր ջերմային ազդեցություն (հրդեհ ժամանակ) կրած կոնստրուկցիան անմիջապես ջերմության աղբյուրի հետ առընչվող մակերևույթի կողմից բնականաբար ավելի շուտ ու շատ է տաքանում, քան խորքային շերտերում։ Ըստ հաստության ակնհայտ ջերմային մեծ տատանում: Մյուս կողմից, հրդեհված տարածքի տարբեր տեղամասերում կրակի ինտենսիվության ոչ միանմանության հետևանքով հրդեհի ազդեցությունը կրած բետոնե, երկաթբետոնե կոնստրուկցիաների նյութերն անհամասեռանում են ոչ միայն ըստ ընդլայանական հատույթի, այլ նաև ըստ տարբեր տեղամասերի:Դրանք բնականաբար բերում են ինչպես առանձին կոնստրուկցիաների, այնպես էլ ամբողջական կոնստրուկտիվ համակարգերի լրջագույն անհամասեռացումների ու անհամաչափությունների և լարումների կոնցենտրացիաների վտանգավոր երևույթների առաջացման:
 Բարձր ջերմային ազդեցություններն ընդհանուր առմամբ բերում են ամրանային բոլոր պողպատների կառուցվածքային փոփոխությունների ու ֆիզիկամեխանիկական բնութագրերի վատացմանը՝ ամրության ու առաձգականության մոդուլի նվազումների։ 500-ից բարձր ջերմաստիճաների ազդեցությունից հետո բոլոր դասերի ամրանային պողպատները համարվում են հետագա շահագործման համար ոչ պիտանի։ Խիստ վտանգավոր հետևանք են հանդիսանում նաև հրդեհի ընթացքում բարձր ջերմային ազզդեցության տակ ե/բ կոնստրուկցիաների լարման տակ գտնվող աշխատանքային ամրանների ջերմափափկման հետևանքով առաջացող մնացորդային դեֆորմացիաները: Ձգման տակ աշխատող ամրանները բարձր ջերմաստիճաններում ջերմահոսունությամբ երկարում են: Որպես կանոն այդ դեֆորմացիաներն անվերականգնելի մնացորդային են և բերում են աշխատանքային վիճակից դուրս գալուն։ Ըստ հրակայունության շինարարական կոնստրուկցիաները դասակարգվում են, որպեսզի որոշվի դրանց կիրառման հնարավորությունը շենքերում, կառույցներում և հրդեհային հատվածամասերում կամ շենքերի հրակայունության սահմանը որոշելու համար։ Հրակայունության ցուցանիշը հանդիսանում է շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանը։ Շինարարական կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորությունը բնութագրվում է հրդեհային վտանգորության դասով։ Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանը որոռում են ստանդարտ փորձարկումներով և բնութագրվում են՝ կրողականության կորուստը` R (Ռ),  ամբողջականության կորուստը` E (Ե), ջերմամեկուսացնող հատկության կորուստը` I /Ի/; Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանի նշանը կազմված է պայմանական նշաններից։ Օրինակ՝ REI 30 նշանակում է, որ հրակայունության սահմանը 30 րոպե ըստ կրողականության, ամբողջականության և ջերմամեկուսացնող հատկությունների կորստի անկախ նրանից, թե երեքից որ կորուստը շուտ առաջացավ։
 Շինարարական կոնստրուկցիաներն ըստ հրդեհային վտանգավորության ստորաբաժանվում են չորս դասի՝ Կ0 (K0) - ոչ հրդեհավտանգավոր, Կ1 (K1) - քիչ հրդեհավտանգավոր, Կ2 (K2) - չափավոր հրդեհավտանգավոր, Կ3 (K3) - հրդեհավտանգավոր:

Комментариев нет:

Отправить комментарий