Հրդեհաշիջում
Հրդեհների դասակարգումն ըստ այրվող նյութի տեսակի
Հրդեհաշիջման մարտավարության նշանակությունը և խնդիրները
Հրդեհաշիջումն իրենից ներկայացնում է մարտական գործողություններ, որոնք ուղղված են մարդկանց, գույքը փրկելուն, ինչպես նաև հրդեհները վերացնելուն:
Ըստ այրվող նյութի տեսակի հրդեհները դասակարգվում են համաձայն ներկայացված աղյուսակի
| Հրդեհի դասը | Դասի բնութագիրը | Հրդեհի ենթադասը | Հրդեհի ենթադասի բնութագիրը | Առաջարկվող կրակմարիչ նյութերը | 
| A | Պինդ նյութերի այրումը | A1 | Պինդ նյութերի այրումը, որոնք ուղեկցվում են մարմրումով (օրինակ փայտանյութ, թուղթ, ածուխ, գործվածքեղեն) | Ջուր` թրջոցներով, խլադոններ, ABCEտեսակիփոշիներ | 
| A2 | Պինդ նյութերի այրումը, որոնք չեն ուղեկցվում մարմրումով (օրինակ կաուչուկ, պլաստմաս) | Բոլոր տեսակի կրակմարիչ նյութեր | ||
| B | Հեղուկ նյութերի այրումը | B1 | Ջրում չլուծվող հեղուկ նյութերի այրումը (օրինակ` բենզին, նավթամթերք), ինչպես նաև հեղուկացվող պինդ նյութեր (պարաֆին) | Փրփուր, փոշիացվածջուր, խլադոններ, ABCE և BCE տեսակի փոշիներ | 
| B2 | Ջրում լուծվող բևեռայինհեղուկ նյութերի այրումը (օրինակ` սպիրտ, ացետոն, գլիցիրին և այլն) | Փրփուր, փոշիացվածջուր, խլադոններ, ABCE և BCE տեսակի փոշիներ | ||
| C | Գազանման նյութերի այրումը | 
 | Մեթան, պրոպան, ջրածին, ամոնիակ | Ծավալային մարում և գազային բաղադրություններով զգայանվազեցում, ABCE և BCE տեսակի փոշիներ, սարքավորումներիհովացմանհամարջուր | 
| D | Մետաղների և մետաղ պարունակող նյութերի այրումը | D1 | Թեթև մետաղների և դրանց համաձուլվածքների այրումը (ալյումին, մագնեզիում և այլն) բացի ալկալիական | Հատուկ փոշիներ | 
| D2 | Ալկալիական մետաղների այրումը (նատրիում, կալիում և այլն) | Հատուկ փոշիներ | ||
| D3 | Մետաղ պարունակող միացությունների այրումը (մետաղաօրգանական միացություններ, մետաղների հիդրիդներ) | Հատուկ փոշիներ | 
Ծանոթություն` E դասի հրդեներ-մարման օբյեկտը կարող է գտնվել էլ. Հոսանքի լարման տակ:
Հրշեջ մարտավարությունը դա ստորաբաժանումների կողմից տեսական և գործնական եղանակներով հրդեհաշիջմանը նախապատրաստվելն ու իրականացնելն է փրկարարական ուժերով ու միջոցներով:
Հրշեջ մարտավարությունը նախատեսված է լուծելու հետևյալ հիմնական խնդիրները:
1. Առաջինը դա հրդեհների ընթացքում տեղի ունեցող օրինաչափությունների, ստեղծվող իրավիճակի ուսումնասիրությունն ու հրդեհների ժամանակ մարդկանց փրկելու, փրկարարական աշխատանքների իրականացման հնարքների ու ձևերի մշակումն է:
2. Երկրորդը դա հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների հրդեհների արդյունավետ մարմանն ուղղված գործողությունների, փրկարարական աշխատանքների իրականացման, մարդկանց փրկելու ձևերի, հնարքների մշակումն է:
3. Երրորդը դա հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտավարական հնարավորությունների ուսումնասիրությունն է, ինչպես նաև հրդեհաշիջման կազմակերպման առավել արդյունավետ եղանակների մշակումն ու հիմնավորումն է:
4. Չորորդը դա հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ղեկավար կազմի, անձնակազմի հոգեբանական, մարտավարական պատրաստության կատարելագործման իրականացումն է:
Հրդեհաշիջման ղեկավարման հիմնական փաստաթղթերն են`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի «Հրդեհաշիջման աշխատանքների առանձնա-հատկությունները, հրդեհաշիջման և աշխատանքների իրականացման և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը սահմանելու մասին» №1498-Ն հրաման:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի 24.12.2013թ. N17/1570 հրաման՝ Հրդեհաշիջման օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի մշակման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի 2011 թվականի մայիսի 31-ի թիվ 586-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին:
3. ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի 08.11.2018թ. N 17/1609 հրամանը Հրդեհների վերլուծության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի 2014 թվականի հունվարի 9-ի N 17/4 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի 19.11.2018թ. N 17/1683 հրամանը «Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները հրդեհաշիջման, վթարափրկարարական աշխատանքներին և կենցաղային կանչերին ներգրավման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի 2015 թվականի փետրվարի 10-ի N 17/95 և 2017թ վականի դեկտեմբերի 5-ի №17/1693 հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. ՀՀ ԱԻ նախարարի 01.02.2015թ. «Հրշեջ-փրկարարական ստորաբա-ժանումների անվտանգության տեխնիկայի ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» №59-Ա հրաման:
 
Комментариев нет:
Отправить комментарий