пятница, 11 июня 2021 г.

Այրվող շինարարական նյութերի դասակարգումը

Այրվող շինարարական նյութերի դասակարգումը
Այրելիությունը նյութի հատկությունն է մասնակցել արագ ընթացող քիմիական ռեակցիային, որն ուղեկցվում է ջերմության և լույսի արձակմամբ: Նյութերը կարող են լինել չայրվող, դժվար և հեշտ այրվող, որը հաշվի է առնվում դրանց կիրառման և տարբեր նշանակության շենքերի ու կառույցների շահագործման ժամանակ: Թունավորությունը որոշ նյութերի հատկությունն է մարդկանց մոտ առաջացնելու թունավորում և հիվանդություն: Այսպիսի նյութերով աշխատելիս (ձյութեր, սոսինձներ, ներկանյութեր, իրեր պոլիմերային նյութերի հիման վրա և այլն) անհրաժեշտ է խիստ պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները: Թվարկված հատկությունները չեն սպառում շինարարական նյութերի հատկությունների բազմազանությունը: Դիտարկվածներից բացի՝ հարկ է նշել նաև ֆիզիկաքիմիական (դիսպերսություն, թրջելիություն, հեղուկի մակերևութային լարվածությունը և այլն), էլեկտրական (էլեկտրահաղորդականություն) և այլ հատկություններ:Երբ շինարարական նյութը պատկանում է այրվող նյութերին, անհրաժեշտ է որոշել նրա խումբը՝ այրելիության,  բոցավառման, բոցի տարածման,  ծխառաջացման ունակության, այրման արգասիքի թունավորելիության։ Այրելիությունը նյութի հատկությունն է մասնակցել արագ ընթացող քիմիական ռեակցիային, որն ուղեկցվում է ջերմության և լույսի արձակմամբ: Ըստ այրելիության շինարարական նյութերը ստորաբաժանվում են 4 խմբերի՝ Ա1 (Г1) – թույլ այրվող,  Ա2 (Г2) – չափավոր այրվող, Ա3 (Г3) – նորմալ այրվող,  Ա4 (Г4) – ուժեղ այրվող։ Այրվող շինարարական նյութերն ըստ բռնկման ստորաբաժանվում են 3 խմբերի՝ Բ1 (B1) – դժվար բոցավառվող, Բ2 (B2) – չափավոր բոցավառվող,  Բ3 (B3) – հեշտ բոցավառվող; Այրվող շինարարական նյութերն ըստ մակերևույթով բոցի տարածման ստորաբաժանվում են 4 խմբերի՝  ԲՏ1 (РП1) – բոցը չտարածող, ԲՏ2 (РП2) – բոցը թույլ տարածող, ԲՏ3 (РП3) – բոցը չափավոր տարածող,  ԲՏ4 (РП4) – բոցը ուժեղ տարածող։ Այրվող շինարարական նյութերն ըստ ծխագոյացման ունակության ստորաբաժանվում են 3 խմբերի՝  Ծ1 (Д1) - քիչ ծուխառաջատման ունակությամբ, Ծ2 (Д2) – չափավոր ծուխառաջատման ունակությամբ, Ծ3 (Д3) – շատ ծուխառաջատման ունակությամբ։ Այրվող շինարարական նյութերն ըստ այրման թունավորության աստիճանի ստորաբարժան 4 խմբերի՝ Թ1 (T1) – քիչ վտանգավոր, Թ2 (T2) – չափավոր վտանգության, Թ3 (T3) – բարձր վտանգավորության,  Թ4 (T4) – արտակարգ վտանգավոր։ Լաքերը և ներկերը ելային վիճակում ըստ հրդեհային վտանգի բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով՝ այրելիության խմբով, բռնկման ջերմաստիճանով, բոցավառումով և ինքնաբոցավառումով, բոցավառման ջերմաստիճանի սահմաններով։ Լաքաներկային նյութերը շինարարական կոնստրուկցիայի վրա քսելուց և թաղանթի առաջացումից հետո հրդեհային վտանգը գնահատվում է՝ ըստ այրելիության խմբի, բոցավառման, բոցի հարածման, ծխառաջացման ունակության և այրման արգասիքի թունավորւթյամբ։Բիտումը, համարվելով այրվող նյութ, բնութագրվում է հետևյալ ցուցանիշներով՝ բռնկման ջերմաստիճանով, բոցավառման և ինքնաբոցավառման։

Комментариев нет:

Отправить комментарий