суббота, 10 июля 2021 г.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 Հանրակրթության  գլխավոր  նպատակը  սովորողների  մտավոր,  հոգեւոր,  ֆիզիկական  եւ  սոցիալական  ունակությունների  համակողմանի  ու  ներդաշնակ զարգացումն է: Այսինքն՝ նրանց համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ապահովումը: Այստեղ կարեւորվում է սովորողի ոչ միայն գիտելիքների, այլեւ համակարգված  հիմնական  կարողությունների,  հմտությունների  եւ  որոշակի  արժեքային համակարգի ձեւավորումը:  Կրթական բարեփոխումները էլ ավելի բարձր պահանջներ են առա-ջադրում   սովորողների   առողջության,   ֆիզիկական   պատրաստվածության եւ կյանքի համար անհրաժեշտ կարողությունների եւ հմտությունների տիրապետման նկատմամբ։  Ֆիզիկական դաստիարակությունը կարեւոր նշանակություն ունի սովորողների  անձի  ձեւավորման,  նրա  ֆիզիկական  ներդաշնակ  զարգացման  ապահովման,  մտավոր  առաջընթացի,  բարոյահոգեբանական  որակների  դաստիարակման եւ արժեքային համակարգի ձեւավորման գործում:  Միջին   մասնագիտական   ծրագրեր   իրականացնող   ուսումնական   հաստատությունների  հիմնական  նպատակը  սովորողների  մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ապահովումն է:  Այստեղ  իր  ուրույն  տեղն  ունի  ֆիզիկական  կուլտուրան,  որը  ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժանելի մասն է կազմում: Միջին  մասնագիտական  ուսումնական  հաստատություններում  ֆիզիկական   կուլտուրան   երիտասարդ   մասնագետների   պատրաստման   կարեւորագույն միջոց է, ինչի շնորհիվ ներդաշնակորեն զուգակցվում են համապատասխան  մասնագիտական  որակավորման  կարողություններն  ու հմտությունները եւ ֆիզիկական պատրաստվածությունը: Ֆիզիկական  կուլտուրայի  դերը  պայմանավորված  է  նրա  գործնական  կիրառական  նշանակությամբ:  Այն  նպաստում  է  սովորողների  շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, ճկունություն, դիմացկունություն, ճարպկություն, կոորդինացիա եւ այլն) մշակմանը, անձի մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության բարձրացմանը, մասնագիտական պատրաստվածության ապահովմանը:

 Ֆիզիկական  կուլտուրայի  ուսուցումն  օժանդակում  է սովորողներին  ձեռք  բերել կարողություններ  եւ  հմտություններ,  որոնք  անհրաժեշտ  են  նրանց  հետագա  աշխատանքային  գործունեության  ընթացքում  արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու համար: Միջին  մասնագիտական  կրթական  ծրագիր  իրականացնող  ուսումնական հաստատությունների «ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագիրն արտացոլում  է  սովորողների  կողմից  յուրացվելիք  հիմնական  գիտելիքների,  շարժողական կարողությունների, հմտությունների եւ մասնագիտականկիրառական ֆիզիկական պատրաստվածության հանրագումարը: Այն սահմանում է առարկայի դասավանդման հիմնական ուղղությունները` տեսական եւ գործնական,  նախատեսում  է  ուսումնական  նյութի  բաշխման  կառուցվածքն  ըստ  ուսուցման  տարիների  եւ  յուրաքանչյուր  կուրսի  համար`  հաշվի  առնելով  սովորողների տարիքային եւ սեռային առանձնահատկությունները:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий