суббота, 10 июля 2021 г.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 ՄՄՈՒՀներում ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, հատուկ մարզահագուստ և կոշիկներ, ինչպես նաև հատուկ մարզագույքի և սարքավորումների օգտագործումով, հետևաբար, դասերի և պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ:

 Որպեսզի դասերի ժամանակ հնարավոր լինի խուսափել վտանգավոր իրավիճակներից, անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները:

 Առաջին հերթին, պետք է պահպանել ՄՄՈՒՀ-ների մարզադահլիճ-ների, խաղահրապարակների, վարժասարքերի, մարզագույքի և ոչ ստանդարտ սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները:

 Վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

-ունենալ լավ նյութատեխնիկական բազա,

-կատարել սանիտարահիգիենիկ պահանջները,

-ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը,

-դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով,

-սովորողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների չկատարման և սխալ գործողությունների դեպքում հնարավոր վնասվածքների մասին:

 Իրականացնելով սովորողների ֆիզիկական դաստիարակության գործընթացը, դասավանդող ուսուցիչը պարտավոր է.

-ամբողջ ուսուցման ընթացքում հետևել սովորողների առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը,

-դասերն ու պարապմունքներն անցկացնել այնպիսի վայրում և այնպիսի մարզագույքի ու սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են սանիտարահիգիենիկ պահանջներին,

-ճիշտ օգտագործել մարզագույքը,

-ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունը:

 Դասավանդող դասախոսը /ուսուցիչը/ դասերին նախապատրաստվելիս ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցներ:

 Հետևաբար նա պետք է իմանա այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են.

-դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախա-պատրաստումը /առանց ներքնակների օգտագործման մարմնամարզական վարժությունների, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարում և այլն/,

-առանց նախավարժանքի վարժության կատարումը,

-չյուրացված վարժության կատարումը առանց դասավանդողի օգնության,

-վարժությունների կատարման ժամանակ վատ կազմակերպված ապահովումը,

-դասախոսի /ուսուցչի/ կողմից տրված ցուցումները չկատարելը և կարգապահական խախտումները,

-օդի ցածր ջերմաստիճանը, օդի բարձր խոնավությունը, ուժեղ քամին,

-խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն:

 Բացի այդ, անհրաժեշտ է սովորողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում իրենց պարտականություններին և վարքի կանոններին:


Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

Комментариев нет:

Отправить комментарий