вторник, 8 июня 2021 г.

ՔՊ հիմնական միջոցառումներ

ՔՊ հիմնական միջոցառումները

 ՔՊ հիմնական միջոցառումներն են՝

ա) կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարումը.

բ) տարահանումը եւ տեղաբաշխումը.

գ) պատսպարումը.

դ) ԱՊՄ բնակչության ապահովումը.

ե) քողարկումը.

զ)ՓԱ իրականացումը.

է)բժշկական ապահովումը.

ը) հակահրդեհային ապահովումը.

թ)վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը ճառագայթային, քիմիական եւ մանրէաբանական միջոցներից.

ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը.

ժա) զոհվածների հաշվառումը եւ հուղարկավորումը.

ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկմանեւ հսկողության մշտական իրականացման ուժեղացումը.

ժգ) կառավարման մարմինների եւ բնակչության իրազեկման ապահովումը.

ժդ) քիմիական, ճառագայթային եւ մանրէաբանական ապահովումը.

ժե) ԱՎՎԱ կտարումը.

ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաեւ հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը.

ժէ)նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային եւ այլ միջոցների նպատակային օգտագործման ապահովումը.

ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապիհանրապետական, գերատեսչական եւ տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը:

 ՔՊ հիմնական միջոցառումներն իրականացվում են ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ՀՀ ԱԺ կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:

 

Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

ՔՊ բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայությունը

ՔՊ բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայություն

 

 ՔՊ բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայությունը ստեղծվում է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության և նրա մարմինների բազայի վրա:

 Ծառայության խնդիրներն են՝ գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, անասնաբուծական ու բուսաբուծական արտադրանքի, պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող ջրային աղբյուրների պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, ոռոգման նպատակով օգտագործվող ջրամատակարարման ցանցերի պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքների կազմակերպումը:

 

Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

 

Քաղաքացիական պաշտպանության ձևերը

ՔՊ ձեւերը
 
ՔՊ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 5. ՔՊ ձևերը

 Քաղաքացիական պաշտպանության ձևերն են տարահանումը, պատսպարումը և ԱՊՄ ապահովումը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով:Տարհանումը ԱԻ և ՌԴ ժամանակ վտանգավոր տարածքներից բնակչության կազմակերպված դուրս բերումն ու ժամանակավոր տեղաբաշխումն է կենսաապահովման համար նախապես պատրաստված անվտանգ տարածքում: /1180-Ն որոշում/:
 
 Տարհանումն իրականացվում է 2 ձևով՝ հետիոտն /շարասյուներով/ և տրանսպորտային միջոցներով /ավտոտրանսպորտային միջոցներով, երկաթուղային շարժակազմերով, ջրային, օդային տրանսպորտով/:Պատսպարումը զանգվածային ոչնչացման զենքի, ոչնչացման հատուկ միջոցների և այլ վտանգների ազդեցությունից մարդկանց կյանքի և գործունեության ժամանակավոր ապահովումն է համապատասխան շինությունների տարածքում:Բնակչության պատսպարումը ապաստարանների և թաքստոցների ամբողջություն է, և ապահովում է պաշտպանական կառույցների համակարգով:
 
 ԱՊՄ-ը լինում են շնչառական օրգանների պաշտպանության, որն իր հերթին լինում է հատուկ և պարզագույն:Հատուկ միջոցներն են հակագազերը, որոնք լինում են զտող և ներծծող, իկս պարզագույն միջոցներն են շնչադիմակները, բամբակամառլյային վիրակապերը, հակափոշային գործվածքները և այլն:Մաշկի պաշտպանության միջոցներ, որոնք լինում են հատուկ՝ պաշտպանական լրակազմեր և պարզագույն՝ սովորական հագուստները հերմետիկացնելով:
 
Այլ՝
Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/