среда, 9 июня 2021 г.

Սենդայի գործողությունների ծրագիրը որպես Հյոգոյի գործողությունների ծրագրի տրամաբանական շարունակություն, Սենդայի գործողությունների ծրագրի գերակա ուղղությունները

 Սենդայի գործողությունների ծրագիրը որպես Հյոգոյի գործողությունների ծրագրի տրամաբանական շարունակություն, Սենդայի գործողությունների ծրագրի գերակա ուղղությունները

 

Հյուգոյի  գործողությունների ծրագրի 2005-2015 թթ.  նրա գերակա ուղղությունները 5 են` 

1. երաշխավորել, որ աղետների ռիսկերի նվազեցումը պետական և տեղական նշանակության առաջնայնություն է և ամուր ինստիտուցիոնալ  հիմքերի վրա է.  Սա նշանակում է ԱՌՆ բազմաճյուղ մեխանիզմների ներդրում, որը ենթադրում է օրենսդրական համակարգի զարգացման ապահովում:

2. բացահայտել, գնահատել և վերահսկել աղետների ռիսկերը, ինչպես նաև ամրապնդել վաղ ազդարարման համակարգը. ԱՌՆ գործընթացը սերտորեն կապված է վտանգների բացահայտման, դրանց հնարավոր հետևանքների գնահատման, կարողությունների բացահայտման գործընթացների հետ: 

3. օգտագործել գիտելիքը, նորարարությունը և իրականացնել կրթությունը բոլոր մակարդակներում`   անվտանգության և դիմակայման մշակույթ ձևավորելու համար. ԱՌՆ գործընթացի հիմքը բնակչության մոտ անվտանգության և աղետների դիմակայման մշակույթի   ձևավորումն է: Յուրաք. մարդ իր գործունեությամբ կարող է նպաստել ԱԻ առաջացմանը, դրանց   հետևանքների մեծացմանը: Նման խնդրի լուծումն առաջին հերթին պահանջում է կրթական համակարգի բոլոր մակարդակներում համապատասխան ուսուցման ներդրում: 

4. նվազեցնել հիմքային ռիսկի գործոնը. Նման ռիսկային գործոնների նվազեցումը պահանջում է բնական ռեսուրսների կառավարման, տնտեսական  զարգացման, հողօգտագործման պլանավորման գործընթացների իրականացում, ինչը նշանակում է  անդրադարձ կատարել երկրաբանական, եղանակային, ջրային, կլիմայի փոփոխմամբ պայմանավորված  վտանգներին:  

5. բարձրացնել աղետների արդյունավետ  արձագանքման պատրաստականությունը բոլոր մակարդակներում. ԱՌՆ գործընթացը երկրում որևէ կառույցի մենաշնորհ չէ և պահանջում է բոլոր կառույցների կարողությունների միավորում

 Սենդայի գործողությունների ծրագիրը Հյոգոյի գործողությունների 2005-2015թթ <<Ազգերի ու համայնքների  աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման>> ծրագրի իրավահաջորդ գործիքն է:

 

 Սենդայի գործողությունների ծրագիր 2015-2030թթ. նրա գերակա ուղղությունները 4 են` 

1. Աղետների  ռիսկի  գիտակցում. 

Աղետների ռիսկի կառավարմանը վերաբերող քաղաքականությունների և գործողությունների պլան մշակելիս   պետք է հաշվի առնել աղետների ռիսկի բոլոր բաղադրիչները՝ խոցելիությունը, կարողությունները, մարդկանց  և ակտիվների խոցելիությունը սպառնալիքների հանդեպ, վտանգների առանձնահատկություններն ու շրջակա  միջավայրը:   

2. Աղետների  ռիսկի պետական կառավարման հզորացում`  ի  նպաստ  աղետների  ռիսկի կառավարման   զարգացման.  ԱՌԿ կազմակերպչական և իրավական դաշտի բարելավումը կարևոր դեր է կատարում ԱՌՆ արդյունավետ  կառավարման հարցում ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Այն ապահովում է  ազգային և տեղական օրենքների համաձայնեցված գործողությունները և, սահմանելով դերերն ու  պարտականությունները, խրախուսում է ձեռնարկել աղետների ռիսկի հետ կապված գործողություններ: 

3. Ներդրում  աղետների  ռիսկի նվազեցման ոլորտում  դիմակայունության  հզորացման համար.  Պետական և մասնավոր ներդրումները աղետների ռիսկի կանխարգելման և նվազեցման ոլորտում  կառուցվածքային և ոչ կառուցվածքային միջոցների օգնությամբ կարևոր են մարդկանց, համայնքների,  պետությունների տնտեսական, սոցիալական, առողջապահական, ինչպես նաև բնապահպանական  դիմակայունության բարձրացման համար: Ներդրումները կարող են նորարարության, առաջընթացի և  աշխատատեղերի ստեղծման գործոն հանդիսանալ:  Նման միջոցները ծախսային առումով արդյունավետ են և կարևոր դեր են խաղում մարդկային կյանք փրկելու, աղետների վնասների կանխման ու նվազեցման գործում, ինչպես նաև ապահովում են արդյունավետ վերականգնում և վերակառուցում: 

4. Աղետների  պատրաստավածության  ամրապնդում արդյունավետ  արձագանքման համար  և <<Անել  ավելին քան արվում  է>>  սկզբունքի  ներդրում  վերականգման,  վերականգնողական  և վերակառուցման բնագավառներում. 

Փորձը ցույց է տալիս, որ էլ ավելի արդյունավետ արձագանքման համար անհրաժեշտ է ամրապնդել 

աղետներին պատրաստվածությունը և ապահովել համապատասխան կարողություններ արդյունավետ 

վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Աղետները նաև ցույց են տալիս, որ 

վերակառուցման, վերականգնողական և վերակառուցման փուլերը, որոնց անհրաժեշտ է նախապատրաստվել աղետից առաջ, պետք է օգտագործվեն  <<անելու համար ավելին, քան արվում էր>> ԱՌՆ ուղղված ինտեգրված գործողությունների միջոցով: Կարևոր է նաև հնարավորություններ ստեղծել կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ապահովելու գենդերային առումով հավասար և բոլորի համար հասանելի արձագանքում, վերականգնում և վերակառուցում:

 

Հյոգոյի գործողությունների իրականացման վերաբերյալ ազգային և տարածաշրջանային, ինչպես նաև  համաշխարհային հաշվետվություններից տեղեկանում ենք, որ համապատասխան շահագրգիռ կողմերը աղետների  ռիսկի նվազեցման ոլորտում առաջընթաց են գրանցել, որի արդյունքում որոշ աղետների դեպքում նվազել է  մահացության, վնասների և կորուստների մակարդակը: Այնուամենայնիվ, 10 տարվա ընթացքում աղետները  շարունակաբար վնաս են հասցրել, և արդյունքում տուժել են մարդիկ, համայնքները, երկրները: Փաստերը վկայում են,  որ մարդկանց անպաշտպանվածությունն ավելի արագ է մեծանում, քան նվազում է խոցելիությունը, որի արդյունքում  առաջանում են նոր ռիսկեր, աճում են աղետների պատճառած վնասները տնտեսական, սոցիալական,  առողջապահական և բնապահպանական ոլորտներում: 

   Աղետների ռիսկի արդյունավետ կառավարումը նպաստում է կայուն զարգացմանը: Հյոգոյի գործողությունների  ծրագրի իրականացման 10 տարիներից հետո աղետները դեռևս շարունակում են խոչընդոտել կայուն զարգացման  ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

  Հաշվի առնելով Հյոգոյի գործողությունների ծրագրի բացթողումները, Սենդայի գործողությունների ծրագիրը  նպատակ ունի հասնելու հետևյալ արդյունքի. 

Աղետների ռիսկի և կյանքի, ապրուստի և առողջության, ինչպես նաև մարդկանց, ձեռնարկությունների, համայնքների  և պետությունների տնտեսական, ֆիզիկական, սոցիալական և բնապահպանական ակտիվների կորուստների էական  նվազեցում: 

 

 Սենդայի գործողությունների թիրախներն են՝ 

1. մինչև 2030թ. Էականորեն նվազեցնել համընդհանուր մահացությունն աղետներից, համընդհանուր մահացության  միջին ցուցանիշը նվազեցնելով 100 հազարով՝ 2005-2015թթ. համեմատությամբ 

2.  մինչև 2030թ. Էականորեն նվազեցնել տուժած մարդկանց թիվը համընդհանուր մակարդակով, համընդհանուր  միջին ցուցանիշը 2020-2030թթ. Նվազեցնելով 100 հազարով՝ 2005-2015թթ համեմատությամբ 

3.  մինչև 2030թ. նվազեցնել աղետների պատճառած ուղղակի տնտեսական վնասը՝ համաշխարհային ՀՆԱ  նկատմամբ 

4.  մինչև 2030թ. էականորեն կրճատել կարևոր նշանակության ենթակառուցվածքներին աղետների պատճառած  վնասը և հիմնական ծառայությունների, այդ թվում առողջապահական և կրթական հաստատությունների  աշխատանքի խափանումը, որը, այլ միջոցառումների հետ մեկտեղ, կիրականացվի դիմակայունության բարձրացման  միջոցով 

5. մինչև 2020թ. էականորեն նվազեցնել ազգային և տեղական աղետների ռիսկի նվազեցման ռազմավարություններ  ունեցող երկրների թիվը 

6. մինչև 2030թ զարգացող երկրներում էականորեն հզորացնել միջազգային համագործակցությունը՝ պատշաճ և  կայուն աջակցության միջոցով համալրելու սույն ծրագրի իրագործման ազգային ջանքերը 

7. մինչև 2030թ էականորեն մեծացնել տարատեսակ վտանգների համար նախատեսված վաղ ազդարարման  համակարգերի թիվը և հասանելիությունը, ինչպես նաև աղետների ռիսկի մասին տեղեկատվության և  գնահատումների հասանելիությունը բնակչությանը:

 

Այլ՝
Արտակարգ իրավիճակների (ԱԻ) հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումները, հիմնական և կանխարգելիչ միջոցառումներ

Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումները, (ՀՀ օրենքը բնակչության  պաշտպանության մասին), հիմնական և կանխարգելիչ միջոցառումներ

    Բնակչության  պաշտպանության միջոցառումները  բաժանվում են  կանխարգելիչ  և հիմնական  միջոցառումների:

Կանխարգելիչ  միջոցառումներն են` 

· Բնակավայրերի, գործառնական  այլ  տարածքների  գլխավոր  հատակագծերում   և   մանրամասն 
հատակագծման  նախագծերում  վտանգավոր  ձեռնարկություների   ու  արտադրություների  
նպատակահարմար տեղաբաշխում`  բնակչության  պաշտպանության  տեսանկյունից, 

· Շենքերի, շինություների,  ինժեներական  ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների,  տրանսպորտային 
հաղորդակցության   ուղիների  և  մայրուղիների  շինարարությունը անվտանգության և  հուսալիության  
անհրաժեշտ  մակարդակներով, 

· Վտանգավոր  օբյեկտների  անվթար  գործունեության  ապահովումը, 

· Շրջակա  բնական  միջավայրի,  տարածքների  և  օբյեկտերի  ճառագայթային, քիմիական և  

մանրէաբանական  վարակվածության  դիտարկման և  հսկողության  կազմակերպումը, 
· Գյուղատնտեսական գործունեության  կայունության  ապահովումը, 

· Բնակչության  ուսուցման  կազմակերպումը

 

  Հիմնական միջոցառումներն են`   

· ԱԻ-ի  սպառնալիքի  կամ  առաջացման մասին  պետական  մարմիներին  և  բնակչության  ազդարարումը, 

· Աղետի  գոտում  բնակչության  պատսպարման, տարահանման և  ա.պ.մ-ով ապահովման  կազմակերպումն ու   
իրականացումը, 

· Շրջակա  բնական  միջավայրի,  ջրի,  սննդամթերքի  վիճակի  և  վարակվածության  դիտարկում,  զննումն  ու   
հսկողությունը, 

· Ճառագայթային, քիմիական և  մանրէաբանական  նյութերից  բնակչության  պաշտպանությունը 

· Աղետի  գոտում  ՓԱՎԱ-ի  կատարումը, 

· Աղետի  գոտում  հասարակական  կարգի  ինչպես  նաև  պաշտպանական  նշանակության,  բնակչության  

կենսագործունեությունն ապահովող և  այլ  կարևորագույն  օբյեկտների  պաշտպանության  ուժեղացումը, 

· Աղետի գոտում բնակչության կենսապահովման  միջոցառումների իրականացումը 

· Աղետի  գոտում  քաղաքացիների,  տրանսպորտային միջոցների  տեղաշարժման,  բեռների  ներմուծման  և  

արտահանման կանոնակարգումը, 

· Պետական մարմինների,  գույքի,  նյութատեխնիկական  պաշարների,  տրանսպորտային և  այլ միջոցների 

նպատակային հավաքումն ու օգտագործումը, 

· Անհրաժեշտության  դեպքում,  աղետի գոտում ոչ  պետական  սեփականություն  համարվող  գույքի  օտարումը   

և օգտագործումը`  նախնական  համարժեք  փոխհատուցմամբ, 

· Փրկարարական աշխատանքների  կազմակերպման  և  իրականացման  համար  կապի  հանրապետական,  

գերատեսչական ու  տեղական  ցանցերի  առաջնահերթ  օգտագործումը, 

· Աղետի  գոտում  կառանտինային և  այլ  սանիտարահամաճարակային միջոցառումների  իրականացումը, 

· Գյուղատնտեսական  մշակաբույսերի  և  կենդանիների  պաշտանությունը 

· Բնակչության  բժշկական  սպասարկման  իրականացումը 

· Աղետի  գոտում  ԱԻ  հետևանքով  պատճառված  վնասի  գնահատումը, 

· Բնակչության պաշտպանության  ապահովման  աշխատանքերի  կատարման  նպատակով  աշխատունակ   

քաղաքացիների /նրանց  համաձայնությամբ  / ներգրավումն  ԱԻ-ի հետևանքերի  վերացման  գործընթացին  
ըստ  մասնագիտական և  անհատական  հատկանիշների: 

     Այս  միջոցառումներն  իրականացնելու  նպատակով  անհրաժեշտության  դեպքում  ՀՀ  Կառավարությունն  աղետի   գոտում  կարող  է  ստեղծել  կառավարման  հատուկ  մարմիներ:

 
Այլ՝
Արտակարգ իրավիճակների (ԱԻ) հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/