Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումները, (ՀՀ օրենքը բնակչության պաշտպանության մասին), հիմնական և կանխարգելիչ միջոցառումներ
Բնակչության պաշտպանության միջոցառումները բաժանվում են կանխարգելիչ և հիմնական միջոցառումների:
Կանխարգելիչ միջոցառումներն են`
· Բնակավայրերի, գործառնական 
այլ  տարածքների  գլխավոր  հատակագծերում   և   մանրամասն 
հատակագծման  նախագծերում  վտանգավոր  ձեռնարկություների  
ու 
արտադրություների  
նպատակահարմար տեղաբաշխում`  բնակչության  պաշտպանության  տեսանկյունից, 
· Շենքերի, շինություների,  ինժեներական  ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների,
 տրանսպորտային  
հաղորդակցության   ուղիների  և  մայրուղիների  շինարարությունը անվտանգության և  հուսալիության   
անհրաժեշտ  մակարդակներով,  
· Վտանգավոր օբյեկտների անվթար գործունեության ապահովումը,
· Շրջակա բնական միջավայրի, տարածքների և օբյեկտերի ճառագայթային, քիմիական և
մանրէաբանական 
վարակվածության 
դիտարկման և  հսկողության  կազմակերպումը,  
· Գյուղատնտեսական գործունեության  կայունության  ապահովումը,  
· Բնակչության ուսուցման կազմակերպումը
Հիմնական միջոցառումներն են`
· ԱԻ-ի սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիներին և բնակչության ազդարարումը,
· Աղետի  գոտում 
բնակչության  պատսպարման, տարահանման և  ա.պ.մ-ով ապահովման  կազմակերպումն ու   
իրականացումը,  
· Շրջակա  բնական 
միջավայրի,  ջրի, 
սննդամթերքի 
վիճակի 
և  վարակվածության 
դիտարկում, 
զննումն  ու   
հսկողությունը,  
· Ճառագայթային, քիմիական և մանրէաբանական նյութերից բնակչության պաշտպանությունը
· Աղետի գոտում ՓԱՎԱ-ի կատարումը,
· Աղետի գոտում հասարակական կարգի ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության
կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պաշտպանության ուժեղացումը,
· Աղետի գոտում բնակչության կենսապահովման միջոցառումների իրականացումը
· Աղետի գոտում քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և
արտահանման կանոնակարգումը,
· Պետական մարմինների, գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների
նպատակային հավաքումն ու օգտագործումը,
· Անհրաժեշտության դեպքում, աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի օտարումը
և օգտագործումը` նախնական համարժեք փոխհատուցմամբ,
· Փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կապի հանրապետական,
գերատեսչական ու տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը,
· Աղետի գոտում կառանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացումը,
· Գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտանությունը
· Բնակչության բժշկական սպասարկման իրականացումը
· Աղետի գոտում ԱԻ հետևանքով պատճառված վնասի գնահատումը,
· Բնակչության պաշտպանության ապահովման աշխատանքերի կատարման նպատակով աշխատունակ
քաղաքացիների /նրանց 
համաձայնությամբ  /
ներգրավումն  ԱԻ-ի հետևանքերի 
վերացման 
գործընթացին   
ըստ  մասնագիտական և  անհատական  հատկանիշների: 
 
Комментариев нет:
Отправить комментарий