среда, 9 июня 2021 г.

Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, գործիքների և սարքավորումների հիմնական տեսակները: Դրանց շահագործման կազմակերպման և անվտանգության ապահովման հիմնական պահանջները

 Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, գործիքների և սարքավորումների հիմնական տեսակները: Դրանց շահագործման կազմակերպման և անվտանգության ապահովման հիմնական պահանջները

 

  Փոքր մեխանիզացիայի միջոցները այն գործիքները, սարքավորումները և այլ միջոցներն են, որոնք նախատեսված են ձեռքի և մեքենացված աշխատանքների կրճատման աշխատանքների արդյունավետության և անվտանգ բարձրացման համար:

 Փոքր մեխանիզացիայի սարքավորումները անհրաժեշտ սարքերի ամբողջություն են, որոնք նախատեսված են աշխատանքային որևէ պրոցեսի ապահովման համար:

 Փոքր մեխանիզացիայի միջոցները, սարքավորումներն ու գործիքները կարելի է դասակարգել՝ ըստ շահագործման անհրաժեշտության /հիմնական շահագործվող՝ ամենօրյա մարտական հաշվարկի, երկարատև պահեստավորված՝ շահագործել միայն տեխնիկական սպասարկումից հետո/, ըստ կառուցվածքի /պարզ՝ ավելի կայուն են մեխանիկական վնասվածքների նկատմամբ, շանցային և մեխանիկական գործիքներն ու սարքավորումները, բարդ՝ ներքին այրման շարժիչով օդաճնշակային և հիդրավլիկ գործիքներն ու սարքավորումները/, ըստ նշանակության կամ կատարած աշխատանքի /տարբեր կտրման սկզբունքով գործողությունների համար, հորատման համար, տեղաշարժման համար, ձգման և բարձրացման համար/, ըստ աշխատացնող ուժի /մեխանիկական՝ մկրատներ, ձգող, բարձրացնող սարքեր, ամբարձիչներ, էլեկտրական՝ 230Վ լարման հոսանքով/, ըստ կատարած աշխատանքի բնույթի /հորատող գործիքներ, քանդող գործիքներ, սկավառակավոր կտրող գործիքներ, պլազմային կտրող սարքեր, շղթայավոր և շեղբավոր սղոցներ, սկավառակավոր սղոցներ, լուսավորման սարքեր և համակարգեր, մարտկոցային գործիքներ և լուսավորման սարքեր:Ներքին այրման շարժիչով սարքավորումների շաժիչ ուժը հեղուկ վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչն է:

 Օդաճնշակային գործիքների և սարքավորումների շարժիչ ուժը օդի բարձր ճնշումն է, որի էներգիան փոխանցման մեխանիզմի միջոցով շարժման մեջ է դնում աշխատող մասերը:

 Հիդրավլիկ գործիքների և սարքերի հիմնական տեսակներն են՝ աքցանները, համակցված մկրատները, հարիչները, սեղմող, տեղաշարժող գործիքները, ձեռքի լծակային պոմպով գլանային ամբարձիչները, մխոցային ամբարձիչները, ներքին այրման շարժիչով հիդրավլիկ պոմպերը, ձեռքի կամ ոտքի լծակով հիդրավլիկ պոմպերը;

 Շանցային գործիքները կիրառվում են կառուցատարրեր քանդելու, բարձրացնելու, փորելու և հողային աշխատանքներ կատարելու համար;

 Շանցային գործիքներն են՝ ձեռքի սղոցները, մուրճերն ու կռանները, քլունգներն ու կացինները, լինգերը:

 Վթարափրկարարական աշխատանքներում կիրառվող գործիքներին ու  սարքավորումներին ներկայացվող հիմնական պահանջներն են հուսալիությունը, դիմացկունությունը, հարմարավետությունը, լրակազմությունը, երկարակեցությունը, կառուցվածքային ամրությունը, էլեկտրաանվտանգությունը, հրդեհաանվտանգությունը:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий