среда, 9 июня 2021 г.

Բնակարանային կոմունալ համակարգի նկարագիրն և հնարավոր արտակարգ իրավիճակների դասակարգումը, անսովոր տևական սառնամանիքների պայմաններում կոմունալ համարգի պահպանման և սպասարկման առանձնահատկությունները

 Բնակարանային կոմունալ համակարգի նկարագիրն և հնարավոր արտակարգ իրավիճակների դասակարգումը, անսովոր տևական սառնամանիքների պայմաններում կոմունալ համարգի պահպանման և սպասարկման առանձնահատկությունները

 

Բնակարանային կոմունալ համակարգում հնարավոր ԱԻ  կարող են առաջանալ բնական աղետների, ինչպես նաև այլ ոլորտներում ծագող տեխնածին վթարների, համաճարակների, ահաբեկչությունների և ներհամակարգային տեխնոլոգիական վթարներ հետևանքով:

 Հնարավոր արտակարգ իրավիճակները ըստ իրենց առաջացման երևույթների կարելի բաժանվում են 4 խմբի.

1.Արտակարգ իրավիճակներ առաջացած բնական աղետների հետևանքով:                Օր.՝ երկրաշարժերը, հեղեղները, սողանքները, փլուզումները, ուժեղ քամիները, տեղատարափ անձրևները, կարկուտները, բնական հրդեհները և այլն:

2.ԱԻ առաջացած համաճարակների հետևանքով, որոնք ի հայտ են գալիս խմելու ջրի, հոսքաջրերի, սննդի մնացորդների, կենցաղային աղբի, կրծողների, թափարող շների, կատուների և այլ կենդանիների միջոցով ծագած կամ տարածված հիմնականում աղեստամոքսային կամ սուր վարակիչ հիվանդությունների և թունավորումների տեսքով:

3.ԱԻ, առաջացած համակարգում, ինչպես նաև հանրային տնտեսության այլ բնագավառներում ծագած խոշոր վթարների և տեխնոլոգիական աղետների հետևանքով:

4.ԱԻ ծագած տնտեսական, սոցիալական ճգնաժամերի, պատերազմական իրավիճակների հետևանքով: Այստեղ առաջնային են վառելիքա-էներգետիկ ռեսուրսների, նյութական, սահմանամերձ գոտիներին բնորոշ լարվածությունը, բնական ու էկոլոգիական աղետները:

 Աղետները կարելի է տարբերակել ըստ հիմքում ընկած երևույթների ուժգնության, տևողության, հետևանքների և այլն: Տևական անսովոր սառնամանիքները կարող են լուրջ ազդեցություն գործել տնտեսության տարբեր բնագավառների, բնակչության կենսագործունեության վրա: «Անսովոր սառնամանիքը» սովորաբար դիտարկվում է տվյալ տեղանքի համար նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերով սահմանված արտաքին օդի նվազագույն հաշվարկային ջերմաստիճանի համեմատման, ինչպես նաև վերջին տարիների բնակլիմայական պայմանների դիտարկման արդյունքների համեմատման շրջանակներում: 2002-2003թթ. ձմեռանը, պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ վերջին 100 տարվա ընթացքում դիտարկվում է 2-րդ անգամ: Ըստ տևողության անսովոր սառնամանիքները կարող են շարունակվել մի քանի օրից մինչև շաբաթներ, նույնիսկ ամիսներ: ԱԻ-ը տնտեսության համար խիստ վտանգավոր են` լի անցանկալի հետևանքներով`

        բազմաբնակարան շենքերի ընդհանուր խողովակագծերի զանգվածային սառցակալումներ, խցանումներ, վթարներ, որոնք նպաստում են կենցաղում տաք ջրի օգտագործման հարկադրական սահմանափակումների,

        բնակարանային ներքին ջերմաստիճանի սրընթաց նվազում,

        փողոցների, մայթերի, անցումների սառցակալում, մարդկանց, հատուկ, սպասարկող և մատակարարող տրանսպորտի աշխատանքի խաթարում,

        գազաբաշխիչ ցանցերում բնական գազի ճնշման անկում:

 Տնտեսության ձմռանը նախապատրաստելու գործում ամենակարևոր խնդիրներից մեկը  հանդիսանում է վառելիքաէներգետիկ պաշարների ձեռք բերմը և արդյունավետ օգտագործման, որտեղ պետք է հաշվի առնել նաև անսովոր սառնամանիքների հավանականությունը: Պահեստային վառելիքը  պետք է կուտակել գարնան-ամռան ամիսներին, հարկ եղած դեպքում այն արագորեն բնակչությանը և կենսապահովման առաջնային օբյեկտներին բաշխելու համար:        

 Բացի սրանից, անհրաժեշտ է`

        նորոգել շինությունների, տանիքների հիմնամասերը, վերականգնել ապակեպատ շքամուտքերի դռները, պատուհանները,

        բնակելի շենքերում նորոգել ծխաօդատար ուղիները, իսկ դրանց բացակայության դեպքում ստեղծել բավարար պայմաններ` վառարանային-անհատական ջեռուցում կազմակերպելու համար,

        ժամանակին իրականացնել փողոցների և մայթերի մաքրմը, ձնահեռացման մեքենաների ու մեխանիզմների միջոցով, պահեստավորել ավազի ու աղի խառնուրդներ:
 
Այլ՝
Վթարավերականգնողական աշխատանքների իրականացում
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий