среда, 9 июня 2021 г.

Ջրամատակարարման համակարգի կառուցվածքը և հնարավոր արտակարգ իրավիճակների նկարագիրը, վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը ջրամատակարարման համակարգերում

Ջրամատակարարման համակարգի կառուցվածքը և հնարավոր արտակարգ իրավիճակների նկարագիրը, վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը ջրամատակարարման համակարգերում

 

Ջրամատակարարման համակարգը իրենից ներկայացնում է ինժեներա-տեխնիկական կառուցվածքների և սարքավորումների մի համախումբ, որի միջոցով իրականացվում է ջրի ընդունումը բնական ջրաղբյուրներից, անհրաժեշտ  աստիճանի մաքրումը, անհրաժեշտ քանակով և պահանջվող ճնշման տակ ջրաբաշխիչ սարքերին հասցնելը:

Ջրի օգտագործման հիմանական ոլորտներն են`

1.     խմելու-տնտեսական

2.    արտադրական

3.    հակահրդեհային

Թվարկված նպատակներով ջուրը կարող է տրվել ինչպես մեկ (միացյալ) խողովակաշարերով այնպես էլ առանձին (անջատ) խողովակաշարով: Քաղաքներում, սովորաբար, կառուցվում է ջրամատակարարման միացյալ համակարգ:

Ջրամատակարարման համակարգը դասակարգում է ըստ ջրի բաշխման եղանակների և լինում է` մղման, ինքնահոս (գրավիտացիոն) և խառը սնուցումով համակարգեր:

Ջրամատակարարման մակերևույթային և ստորգետնյա աղբյուրները մի քանի գոտիներով հսկվում են համապատասխան ծառայությունների կողմից: Ջրամատակարարման աղբյուրի սանիտարական գոտին ջրընդունիչ հատվածում բաղկացած է երեք գոտիներից` խիստ հսկողության առաջին գոտուց և սահմանափակող ռեժիմներով երկրորդ և երրորդ գոտիներից: Այս գոտիների նախագծումը կատարվում է տվյալ տարածաշրջանի սանիտարա-տոպոգրաֆական (քարտեզագրական), ճարտարագիտա-երկրաբանական հետազոտությունների տվյալների հիման վրա:

Խմելու ջրի մատակարարման և արտակարգ դադարացումների պատճառ կարող են հանդիսանալ.

·         ստորգետնյա ցնցումները, հեղեղները, խմելու ջրի մաքրման կայանների գործունեության խափանումները, ռադիոակտիվ վարակման վտանգը,

·         համաճարակների տարածման անմիջական վտանգը, հեղուկ քլորի և այլ միջոցների բացակայությունը,

·         սառեցման վտանգը տևական սառնամանիքների պայմաններում, երաշտը, արտասովոր տեղատարափ անձրևները, հանկարծակի ձնհալքները,

·         վտանգավոր այնպիսի երևույթները ինչպիսիք են` ահաբեկչությունը, ռազմական գործողությունները, որոց ժամանակ թերի է լինում սանիտարական գոտիների անհրաժեշտ պաշտպանությունը:

Այս իրավիճակների դեպքում շենքերի ու շինությունների վնասվածքների, փլուզումների և ավերածությունների հետևանքով ներտնային ջրամատակարարման ցանցերից զանգվածային ջրհոսքներ են առաջանում, որոնք ընդհանուր ցանցում բերում են ճնշման կտրուկ անկման։ Նաև  պատահում են այնպիսի խոշոր վթարներ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ խոշոր նյութական վնասների: Օրինակ ջրատարների վնասվածքները կարող են առաջացնել նկուղների հեղեղումներ, էլեկտրական սնուցման անջատումներ և այլն: Կախված ժամկետից (իսկ այն լինում է բավականին սեղմ) կարող են կիրառվել ՎՎԱ տարբեր ձևեր: Դրանք պետք է լինեն հնարավորինս պարզ և մատչելի: Պետք է լինեն համապատասխան մեխանիզմներ և սարքավորումներ:

Արտակարգ իրավիճակի դեպքում ապաստարաններում, փլատակների տակ գտնվող մարդկանց փրկարարական աշխատանքներից բացի կարիք է լինում կատարել շինությունների հեղեղման-ջրալցման վտանգի կանխման և վերացման հետ կապված միջոցառումներ: Նման շինությունների հեղեղման աղբյուր կարող են հանդիսանալ ջրամատակարարման, ջերմամատակարարման ինչպես նաև կոյուղու ներտնային խողովակաշարերը: Շինությունների հեղեղման վտանգի դեպքում անհրաժեշտ է մարդկանց անհապաղ տեղափոխել ապահով տեղ: Նման հնարավորության բացակայության դեպքում պետք է շտապ պարզել վնասված խողովակի վայրը և ձեռնարկել ջրի հոսքիդադարեցում: Այդ պատճառով պետք է փակել եղած սողնակային փականներըն և այլ հարմարանքները: Հեղեղման վտանգի դեպքում, պայքարի առավել արագ և արդյունավետ միջոց է հանդիսանում ջրհոսքի ճանապարհներին հողե պատնեշի կառուցումը կամ ջրահեռացման խրամուղների ստեղծումը:

Ճանապարհների երթևեկելի մասի ջրածածկման երևույթների վերացման աշխատանքները պահանջում են ջրատարների վնասված հատվածների անջատում, դիտահորերի և ջրթողերի պեղում և մաքրում`

·      փակվում են ջրատարի վնասված հատվածի սողնակային փականները,

·      հավաքված ջրերի հեռացման նպատակով բացվում են կոյուղու դիտահորերի կափարիչները (մաքրում են դիտահորերը փլատակներից),

·      կառուցվում են ժամանակավոր շինություններ` մարդկանց և տեխնիկայի տեղաշարժման նպատակով (հարթակներ, կամրջակներ, էստակադաներ):

Հրդեհների մարման համար ջրաքանակի ապահովումը հանդիսանում է առաջնահերթ կարևորագույն խնդիրներից մեկը: Կախված աղետի բնույթից, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները`

·      բնակավայրերի ջրմուղ համակարգերի անջատում` հրդեհաշիջման հատվածներում ջրի հարկ եղած ճնշումն ապահովելու նպատակով,

·      խմելու կարիքների համար ջրի ապահովում,

·      դիտահորերի և հրշեջ հիդրատների մաքրում` հրդեհների մարման ջրառման ու ջրաբաշխման միջոցների միացման նպատակով,

·      ջրամբարներից, լճակներից, գետերից ջրառման ապահովում:

Ջրամատակարարման համակարգի մղիչ պոմպակայանների շարքից դուրս գալու դեպքում վթարավերականգնողական միջոցառումները պետք է սկսել շինությունները ավերածություններից մաքրման, էլեկտրամատակարարման վերականգնման, ապա մղող ագրեգատների մասնակի նորոգման աշխատանքներով: Պոմպակայանների լիովին շարքից դուրս գալու դեպքում պետք է օգտագործել պահեստային սարքավորումները, իսկ դրանց բացակայության դեքում շտապ կառուցել նոր ժամանակավոր պոմպակայաններ:  Ժամանակավոր պոմպակայանների սարքավորումները էլետրասնուցում կարող են ստանալ ինչպես գործող էլեկտրացանցերից, այնպես էլ` հոսանքի գեներատորներից:

  Կառուցվածքների կրող կոնստրուկցիաների առանձին տարերի վերականգնումը կամ ամրացումը իրականացվում են կախված կոնստրուկցիայի տեսակից և ավերածության աստիճանից՝ բեռնաթափող կոնստրուկցիաների տեղադրում ձևափոխված հեծանների դեպքում, երկաթբետոնե կառուցատարրերի տակ լրացուցիչ հենասյունների տեղադրում և այլ անհրաժեշտ աշխատանքների կատարում:

 

Այլ՝
Վթարավերականգնողական աշխատանքների իրականացում
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий