среда, 9 июня 2021 г.

Փրկարարական միջազգային արձագանքման համակարգի կառուցվածքն ու հայկական քաղաքային որոնողական թիմի հիմնական խնդիրներն ու հնարավորությունները

Փրկարարական միջազգային արձագանքման համակարգի կառուցվածքն ու հայկական քաղաքային որոնողական թիմի հիմնական խնդիրներն ու հնարավորուոթյունները

 

  INSARAG-ը հիմնադրվել է 1991 թվականին:ՈՓԱ միջազգային արձագանքման և խորհրդատվական կազմակերպություններն են՝ ՄԱԿ Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը /ՄԳՀԿ/, ԱԻ կառավարման պատասխանատու մարմինները, ՄԱԿ աղետների գնահատում և համակարգում, Միջազգային քաղաքային ՈՓ թիմեր, ընդունման, մեկնման կենտրոն, Տեղում գործողությունների համակարգման կենտրոն, Վիրտուալ, Գլոբալ աղետների ահազանգման և համակարգման համակարգ:

 INSARAG ՔՈՓ թիմերի համակարգը սահմանում է հնարավորությունների և կարողությունների 3 մակարդակ՝ թեթև ՔՈՓ թիմեր, որոնք համալրված չեն շներով, տեխնիկական որոնողական սարքերով, ինչպես նաև չունեն կտրող, քանդող, երկաթբետոն տեղաշարժող սարքեր:

 Միջին ՔՈՓ թիմերն ունեն հնարավորություն, կարողություններ և համապատասխան տեխնիկական հագեցվածություն շենք-շինությունների կառուցվածքային փլուզումներ առաջացնող ԱԻ դեպքում ՈՓԱ ծավալելու համար:այս թիմերը պետք է ժամանեն տեղում գործողությունների համակարգման կենտրոնով ստացված տեղեկությունից 32-36 ժամվա ընթացքում:

 Ծանր ՔՈՓ թիմերը մասնագիտացված ՈՓ թիմեր են, որոնք նախատեսված են հանկարծահաս աղետների արդյունքում բազմահարկ, արտաքին պողպատե ամրացումով շենքերի և շինությունների պարագայում օժանդակություն տրամադրելու համար: INSARAG չափանիշներին համապատասխան միջին և ծանր ՔՈՓ թիմերը կազմված են հետևյալ բաղադրամասերից՝ կառավարում, համակողմանի ապահովում, որոնողական, փրկարարական, բժշկական:ՄԱԿ-ի գագաթնաժողովի 2002թ դեկտեմբերի 16 «Միջազգային ՔՈՓ օգնության արդյունավետության ուժեղացման և համակարգման» վերաբերյալ թիվ 57/150 բանաձևը հաստատել է միջազգային ՈՓ INSARAG ուղեցույցները որպես միջազգային ՔՈՓ աղետի արձագանքման տեղեկանք:

 Աղետից հետո առաջին ժամերին տուժածներին օգնության են հասնում թեթև ՔՈՓ թիմերը, որոնք ի վիճակի են՝ իրականացնել ՈՓԱ փայտե, աղյուսե, քարե կառույցներ, մասնագիտական օգնություն ցույց տալ տեղի բնակիչներին, օժանդակել աղետի վայր ժամանած միջին կամ ծանր ՔՈՓ թիմերին:

 Միջին ՔՈՓ թիմերը ի վիճակի են՝ իրականացնել ՈՓԱ երկաթբետոնե, քարե շենք-շինություններում, իրականացնել ՈՓԱ շների կամ սարքերի միջոցով, գնահատել շենք-շինությունների ինժիներական վիճակը, քիմիական, ճառագայթային հետախուզություն, տեղում համակարգել բեռնման, բեռնաթափման աշխատանքները, բարձրությունների վրա գտնվող տուժածների փրկման աշխատանքներ:

 Ծանր ՔՈՓ թիմերը ի վիճակի են՝ որոնողական աշխատանքներ և տեխնիկական սարքերի միջոցով, քիմիական, ճառագայթային հետախուզություն, գնահատել շենք-շինության ինժիներական վիճակը, շենք-շինությունների ամրապնդում, մեծ հաստության մետաղի ամրանների տեղաշարժում, բեռնման, բեռնաթափման աշխատանքներ, բարձրությունից տուժածների փրկում:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий