среда, 9 июня 2021 г.

ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքը, խնդիրներն ու գործունեությունը կանոնակարգող հիմնական օրենքներն ու իրավական ակտերը

ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքը, խնդիրներն ու գործունեությունը կանոնակարգող հիմնական օրենքներն ու իրավական ակտերը

 

 ՀՀ ԱԻՆ ՓԾ-ը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը մատուցում է ԱԻ-ում և ՌԴ ժամանակ մարդկանց կյանքի և առողջության փրկման, ՔՊ և ԱԻԲՊ բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացման, ՓԱՎՎԱ կազմակերպման և իրականացման, ԱԻ կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ՔՊ և ԲՊ ծրագրերի և պլանների մշակման և դրանց կատարման ապահովման ԱԻ առաջացնող երևույթների ուսումնասիրության և ԱԻ կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման ծառայություններ, հանդես գալով ՀՀ անունից:

 ՓԾ գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է ՀՀ Կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարի ներկայացմամբ: ՓԾ կազմված է ծառայության տնօրենից, տնօրենի տեղակալներից, օգնականներից, ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումներից: ՓԾ կառուցվածքում ծառայության առջև դրված գործառույթների արդյունավետ իրականացման համար ստեղծված են կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ: ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծված են և համակարգված են ծառայության առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման համար: ՓԾ տարածքային ստորաբաժանումներ են հանդես գալիս մարզային փրկարարական վարչությունները, որոնք մարզի տարածքում իրականացնում են ՔՊ և ԱԻԲՊ բնագավառների գործառույթներ:

 Տարածքային վարչությունների հիմնական նպատակներն  ու խնդիրներն են՝ մարզի տարածքում ԱԻ-ներում ԱԻ և ՔՊ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը, մարզում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մարզերում փրկարարական և ԱՎՎԱ կազմակերպումը և իրականացումը, մարզում ԱԻ կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ՔՊ և ԲՊ ծրագրեի, պլանների մշակումն ու իրականացումը, մարզի տարածքում գտնվող վտանգավոր օբյեկտների հաշվառումը, անվտանգության վկայագրերում նշված միջոցառումենրի կատարման նկատմամբ հսկողության առումով:ՀՀ ԱԻՆ ՓԾ գործունեությունը  կարգավորվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով և այլ իրավական փաստաթղթերով:

 Հիմնականում ՓԾ գործունեությունը կանոնակարգվում է հետևյալ օրենքներով՝ «ՓԾ» մասին ՀՀ օրենքը, որը կարգավորում է ԱԻ և ՔՊ բնագավառներում խնդիրներ իրականացնող՝ ՓԾ գործունեության հիմնական սկզբունքները, այդ մարմնում ծառայությունը, պաշտոնները և կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնի նշանակման և կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունները, իրավական և սոցիալական երաշխիքները, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկությունները և հիմնական հարաբերությունները:

 «ՓՈՒՓԿ» մասին ՀՀ օրենքը ընդունվել է 25.05.2004թ.;Այն կարգավորում է ՓՈՒ ստեղծման և գործունեության հիմքերն ու կարգը ՓԱՎՎԱ Մսնակցող փրկարարների և քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, սոց. Երաշխիքները և նյութական ապահովվածության հիմքերը:

 ՓԾ կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքը, որը ընդունվել է 16.12.2016թ. որով կարգավորվում են ՓԾ կազմակերպման և անցկացման, ՓԱ-ի ղեկավարման և իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, ՓԾ իրավունքները և պարտականությունները, խրախուսանքները, կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ հարցեր:

 ՀԱ մասին ՀՀ օրենքը ընդունվել է 18.04.2001թ. և սահմանում է ՀՀ-ում ՀԱ ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմունքները;

 ԱԻ ԲՊ օրենքը ընդունվել է 02.12.1998թ.: Սահմանում է ԱԻԲՊ հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում ՊԿ և ՏԻՄ, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:

 ՔՊ մասին ՀՀ օրենքը ընդունվել է 05.03.2002թ. և սահմանում է ՔՊ սկզբունքները, ՊԿ, ՏԻՄ, կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները ՔՊ բնագավառում;

 Սեյսմիկ պաշտպանության մասին ՀՀ օրենքը ընդունվել է 12.0+6.2002թ. սույն օրենքով կարգավորվում են սեյսմիկ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերություները:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий