среда, 9 июня 2021 г.

Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակները դասակարգված ըստ դրանց հիմքում ընկած երևույթի բնույթի

ՀՀ տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակները դասակարգված ըստ դրանց հիմքում ընկած երևույթի բնույթի
 
 Արտակարգ  իրավիճակ – որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի,  տեխնածին, տարերային կամ էկոլոգիական աղետի, համաճարակի, անասնահամաճարակի, բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ  հիվանդության, զենքի տեսակների կիրառման  հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում կամ կարող է  հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց  առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց  կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: 
   ԱAE-ին կարելի է դասակարգել ըստ նրանց էությունը, ծագումը, բնույթը, դրսևորումները, ընթացքը,  առանձնահատկությունները հետևանաքները և այլ ցուցանիշները բնորոշող հատկանիշների՝ ըստ ԱAE-ի ծագման  մարդու մասնակցության, կանխատեսման հնարավորության կանխման հնարավորության, ծագման առաջնության,  ընդգրկման մասշտաբների, զարգացման բնույթի, տևողության, տարածման արագության, կառավարման մակարդակի:  Վտանգավոր բնական երևույթները որոշ ցուցանիշների դեպքում բերում են բնական բնույի ԱAE-ի: 
   Բնական բնույթի ԱAE-ին բնության այնպիսի երևությներն են, որոնք առաջ են բերում մարդկային զոհեր, մարդկանց  կենսագործունեության խախտում, նյութական արժեքների քայքայում կամ ոչնչացում: Կախված ծագման մեխանիզմից  և բնույթից՝ վտանգավոր բնական երևույթները բաժանվում են հետևյալ խմբերի. երկրաբանական վտանգավոր  երևույթներ, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական վտանգավոր երևույթներ, բնական հրդեհներ:  
 Տեխնածին բնույթի  ԱAE-ն առաջանում է խոշոր վթարների, հրդեհների, պայթյունների շենքերի և կառուցվածքների  հանկարծակի փլուզման հետևանքով: Վթարը ավելի լայն իմաստով կարելի է սահմանել որպես թռիչքային անցում  քանակից որակին: Վթարները լինում են. տրանսպորտային, հրդեհներ, պայթյուններ, վթարներ ՈւՆԹՆ  արտանետումով, վթարներ ռադիոակտիվ արտանետումներով, վթարներ կենսաբանական վտանգավոր նյութերի  արտանետումներով, շենքերի կառուցվածքների հանկարծակի փլուզում, վթարներ էլեկտրաէներգետիկական  համակարգերում, վթարներ կենսաապահովման կոմունալ համակարգերում, վթարներ մաքրման կառուցվածքներում,  հիդրոդինամիկական վթարներ: Էկոլոգիական բնույթի ԱAE-ն՝ ցամաքի վիճակի փոփոխության հետ կապված ԱAE-ներ  հիդրոսֆերայի (ջրային միջավայր) վիճակի փոփոխության հետ կապված ԱAE-ներ, կենսաբանական – սոցիալական  բնույթի ԱAE-ներ, մարդկանց վարակիչ հիվանդացում, գյուղատնտեսական բույսերի վնասում հիվանդություններով և վնասատուներով: 
 Սոցիոծին բնույթի ԱAE-ներ՝ ահաբեկչություն, միտումնավոր կամ տարերային մարդկային անկարգություններ:

 
Այլ՝
Արտակարգ իրավիճակների (ԱԻ) հիմունքներ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий