среда, 9 июня 2021 г.

Փրկարարին ներկայացվող հիմնական պահանջները, նրանց իրավունքները, պարտականություններն ու մասնագիտական որակավորման կարգը

Փրկարարին ներկայացվող հիմնական պահանջները, նրանց իրավունքները, պարտականություններն ու մասնագիտական որակավորման կարգը

 Փրկարարը փրկ. աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ է :ՀՀ քաղաքացիները փրկարարի կարգավիճակ են ստանում որակավորման արդյունքում:

 ԱԻ կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարներն իրավունք ունեն` ստանալու իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իրենց իրավասությունների շրջանակներում, պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները, ԱԻ վայրում մուտք գործելու բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ.մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով:

 ԱԻ կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարներն ունեն հատուկ սննդով ապահովման, բժշկական և հոգեբանական վերականգնման իրավունք:

 Փրկարարները պարտավոր են՝ որոնել և միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկության ուղղությամբ. պատրաստ լինել արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների իրականացմանը, ցույց տալ առաջին բժշկական օգնությունը. կատարելագործել իրենց ֆիզիկական, մասնագիտական, բժշկական, հոգեբանական պատրաստականությունը. կատարելագործել փրկարար ուժերի կազմում իրենց գործելու ունակություններն ու հմտությունները, պահպանել փրկ. աշխատանքների իրականացման անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել ԱԻ կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ իրենց կազմավորումների ղեկավարների հրամանները. բնակչությանը բացատրել ԱԻ ժամանակ անվտանգ գործելակերպի կանոնները` արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով, հավատարիմ մնալ փրկարարի երդմանը;

 Փրկ. կազմավորումները և փրկարարները ենթակա են պարտադիր որակավորման:

 Փրկ. կազմավորումների և փրկարարների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը:

 Փրկ. կազմավորումների և փրկարարների հերթական որակավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Փրկարարական կազմավորումների և փրկարարների արտահերթ որակավորումն անցկացվում է հերթական որակավորումից առնվազն մեկ տարի հետո` փրկ. կազմավորումներ ստեղծած մարմնի, փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա և փրկարարական կազմավորումների ու փրկարարի ցանկությամբ:

 Որակավորումից առնվազն երկու շաբաթ առաջ փրկարարական կազմավորումների, փրկարարի անմիջական ղեկավարը ներկայացնում է նրանց ցուցանիշները, ծառայողական բնութագիրը: Փրկ.կազմավորումների ցուցանիշները որակավորման հանձնաժողովին ներկայացվելուց առաջ հաստատում է այդ կազմավորումներն ստեղծած մարմինը: Որակավորման հանձնաժողովը կազմավորում է լիազոր մարմնի ղեկավարը: Ելնելով փրկ. որակավորման առանձնահատկություններից, ըստ փրկարարական աշխատանքների` լիազոր մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի որակավորման հանձնաժողովներ:

 Որակավորման արդյունքում որակավորման հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը`

ա) փրկարարի նկատմամբ` շնորհել նրան որակավորման դաս, հաստատել նրան տրված որակավորման դասը, բարձրացնել նրա որակավորման դասը, հետաձգել նրա որակավորումը և առաջարկել` փրկարարին գործուղել վերապատրաստման, չի համապատասխանում տրված որակավորման դասը:

բ)փրկ. կազմավորման նկատմամբ` թույլատրել կատարել փրկարարական աշխատանքներ. արգելել կատարել փրկարարական աշխատանքներ. հետաձգել որակավորումը և առաջարկել վերապատրաստվել:

 Որակավորման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է արտահայտվել հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Որակավորվողներն իրավունք ունեն ծանոթանալու որակավորման արդյունքներին և բողոքարկելու դրանց հետ ծանոթանալուց հետո` յոթ օրվա ընթացքում:

 Որակավորման արդյունքներն ու կայացված որոշումները որակավորման հանձնաժողովը որակավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է որակավորվող փրկարարական կազմավորման վերադաս մարմին կամ փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի որոշումները; Փրկարարի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ որակավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

 Որակավորման արդյունքները պահվում են փրկարարական կազմավորման գրանցման և որակավորման մատյաններում, փրկարարի անձնական գործում: Որակավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

 
Այլ՝ 
Փրկարարական գործ - ՓԳ
 https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий