среда, 9 июня 2021 г.

Հրդեհաշիջման փրկարարական աշխատանքների կազմակերպուման և իրականացման առանձնահատկությունները,անվտանգության ապահովման հիմնական պահանջները

Հրդեհաշիջման փրկարարական աշխատանքների կազմակերպուման և իրականացման առանձնահատկությունները,անվտանգության ապահովման հիմնական պահանջները

 Հրդեհի հիմնական բնութագրերն են՝ տևողությունը, մակերեսը, ջերմությունը, տարածման գծային արագությունը և ծխագոյացման խորությունը; Հրդեհի գոտիներն են՝ այրման գոտի /այրվող տարածքի այն մասը, որտեղ անմիջապես կատարվում է այրումը/, ջերմային աղդեցության գոտի /այրման գոտուն հարակից տարածքի այն մասը, որտեղ կատարվում է ջերմափոխանակություն/, ծխագոյացման գոտի /այրման գոտու կից ծխապատված տարածք, որի մեջ հնարավոր է այրման թունավոր արգասիքների տարածում:

 Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում են ՀՀ ԱԻՆ ՓԾՍ անձնակազմն ու տեխնիկան; Հրդեհաշիջման կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները սահմանված են ՀՀ ԱԻ նախարարի 08.12.2017թ 1498 «Հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը» իրավական փաստաթղթում: Հրդեհի վայրում ուժերն ու միջոցները ղեկավարում է հրդեհաշիջման ղեկավարը: Բարդ և երկարատև հրդեհների դեպքում հրդեհաշիջման ղեկավարումը կարող է ստանձնել նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ վարչության բարձրաստիճան պաշտոնատար անձը;

 Հրդեհի բարդությունից կախված՝ հրդեհաշիջման ղեկավարը ստեղծում է հրդեհաշիջման տեղամասեր, անվտանգ տարածքներում՝ հրդեհաշիջման շտաբ, որի մեջ մտնում են շտաբի պետը, թիկունքի պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության ներկայացուցիչը և այլն:

 Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման փուլերը՝ հրդեհի մեկուսացում /հրդեհի տարածումը կանխված է, ապահովվում է այն եղած ուժերով և միջոցներով մարելու հնարավորությունը/, հրդեհի մարում /միջոցառումներ ուղղված այրման դադարեցման և նոր բռնկումների կանխմանը/, հրդեհաշիջման աշխատանքների ավարտ /բացառվում է հրդեհի կրկին բռնկման հնարավորությունը/:

 Հրդեհաշիջման եղանակներն են՝ մակերեսային /կրակմարիչ նյութերը մղվում են անմիջապես այրման օջախ/, ծավալային /հրդեհի տարածքում ստեղծվում է միջավայր, որը նպաստում է այրման դադարեցմանը/:

 Մակերեսայինը կարելի է կիրառել հրդեհների համարյա բոլոր տեսակների ժամանակ, իսկ ծավալայինը՝ սահմանափակ ծավալով:Հրդեհի վայրից մարդկանց փրկելու համար օգտագործվում են հիմնական մուտքերն ու ելքերը, պատուհանները, պատշգամբները, կառուցվածքների մեջ եղած կամ հրշեջների կողմից բացված խորշերը:

 Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար մարտական հաշվարկը կատարում է մարտական բացազատում, որը չպետք է խանգարի մարդկանց փրկելու աշխատանքներին: Մարտական բացազատումը բաղկացած է բացազատման նախապատրաստությունից, նախնական բացազատումից, լրիվ բացազատումից: Բացազատման նախապատրաստումը ընդգրկում է հրշեջ ավտոմեքենայի տեղակայումըջրաղբյուրի վրա, հրշեջ տեխնիկական համալրվածության հանում ամրակապերից;

 Նախնական բացազատման ժամանակ կատարվում են մայրուղային փողրագծի փռում, փողրակային ճյուղավորման տեղադրում, սանդուղքների և շանցային գործիքների տեղափոխում:

 Հետախուղման խումբը 2-ից ոչ պակաս չպետք է լինի: Խումբը պետք է ունենա անհրաժեշտ պարագաներ: Հետախուզումից առաջ պետք է նշանակել անվտանգության հսկիչ-անցագրային կետ: Պետք է լինեն այն տեղերում, որտեղ բացառվում են թունավոր գազերի, ծխի առկայությունը: Շենքի ներսում պետք է տեղաշարժվեն հիմնական պատերի կողքով:

 Շատ զգույշ պետք է լինել, երբ հրդեհը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Հաղորդալարերը կարելի է կտրել, եթե լարումը 220Վ բարձր չէ:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий