среда, 9 июня 2021 г.

Փրկարարական աշխատանքների իրականացումը անվտանգության ապահովումը փլուզումների գոտում փլուզված շինությունում փրկարարական խմբի կողմից իրականացվող հետազոտության նպատակը

Փրկարարական աշխատանքների իրականացումը  անվտանգության ապահովումը փլուզումների  գոտում փլուզված շինությունում փրկարարական խմբի կողմից իրականացվող հետազոտության նպատակը

 

  Արդյունաբերական ձեռնարկություններ, ինժեներական կառույցների, բնակելի շենքերի փլուզումներն ուղեկցվում են էլեկտրական, ջեռուցման, գազատար և այլ կոմունալ-կենցաղային համակարգերի վթարներով, որոնք ստեղվում են հրդեհների, պայթյունների, ջրածածկումների սպառնալիքներ, իսկ արդյունաբերական ձեռնարկություններում, որտեղ արտադրվում կամ պահվում են վտանգավոր նյութեր առանձնահատուկ վտանգ են ներկայացնում

 ԱԻ-ի վայրում առաջանում են կիսավեր շենքեր և կառույցներ, որոնք ներկայացնում են հանկարծակի փլուզման պոտենցիալ վտանգ: 

 Այդպիսի կառույցները պետք է ամրակապվեն կամ նպատակաուղղված փլուզվեն:

  Վերոհիշյալ աշխատանքների տարածքները պետք է սահմանազատվեն: Կիսավեր շենքերում և կառույցներում որոնողափրկարկարկան աշխ.–ն առանձնահատուկ վտանգավոր են համարվում: Այս աշխատանքները անհրաժեշտ է սկսել կիսավեր շենքերի ու կառույցների դիտարկումներով` արտաքին կրող պատերի, կախված կոնստրուկցիաների վիճակը ստուգելուց հետո`որոշելով մարդկանց գտնվելու վայրը և նրանց անվտանգ տարահանելու մեթոդները: Աշխ-քի կատարման շրջանում արգելվում է առանց անհրաժեշտության մտնել կջսավեր տներ, տեղաշարժվել ավերակների վրայով, կանգնել փլուզված շենքերի մոտ : 

 Շենքերի ներքին դիտարկումների ժամանակ չի կարելի օգտվել բաց կրակից : 

 Գազով հագեցված շենքերում և նրանց շրջակայքում չի թույլատրվում ծխել, օգտվել լուցկուց բաց կրակից, կայծ առաջացնող գործիքներից, աշախատեցնել մեքենաների շարժիչները և այլն: 

 Կայծի առաջացումից խուսափելու համար ձեռքի մետաղյա գործիքները, բացի գունավոր մետաղներից, առատորեն պետք է ծածկել տեխնիկական քսուքներով /վազելին, սոլիդոլ/ :Կոշիկները, որոնք ամրացված են մեխերով, մետաղյա տարրերով, պարտադիր պետք է հագցվեն մետաղյա կրկնակոշիկներ: 

 Աշխատանքները պետք է իրականացվեն 2 մարդոըց պակաս օղակներով: Գազով հագեցած շենքերում պետք է կջրառել մեկուսացնող հակագազեր, ինչպես նաև ապահովող պարաններ: Գազով հագեցած հորում պետք է աշխատեն առնվազն 3 հոգով : Մեկը ներքևում, 2-ը վերևում: Ներքևի մարդու աշխատանքը չպետք է գերազանցի 10 րոպեն, որից հետո 10-15 րոպե պետք է հանգստանա մաքուր օդում: Պետք է շրջափակվեն փլուզման ենթակա շենքերը : Էլեկտրական ու կոմունալ ցանցերը անպայման պետք է անջատվեն: Խրամատների, փորվածքների խողովակների ու խոնավ շենքերի մեջ աշխատելջս, լուսավորության նպատակով պետք է օգտագործել միայն 12 վոլտ լարվածության լամպեր: Շենքերն ապամոնտաժելիս պետք է սկսել վերևից ներքև : Փլվածքներից առաջին հերթին դուրս են բերվում այրվող կամ ծխացող առարկաները :Փլատակների վրա աշխատող բոլոր անձինք պետք է ապահովված լինեն գործիքների համար գրպաններ ունեցող խջտ գործվածքից հագուստով, փակ ոտնամաններով, բրեզենտե ձեռնոցներով, իսկ հորատողները նաև պետք է ամրացված լինեն պարաններով : 

 Քարե կամ աղյուսե այն պատերը, որոնք ուղղահայաց վիճակում իրենց հաստության մեկ երրորդի չափով թեքված են, համարվում են ոչ կայուն, որոնք անհրաժեշտ է ամրացնել: Շենքերի անկայուն , անկման սպառնալիք ներկայացնող կոնստրուկցիաների, տարրերի քանդումը կատարվում են 3 հիմնական ձևով՝ 1.Տրակտորի կամ կարապիկի օգնությամբ՝ ճոպանի մի ծայրն ամրացվում է կանգուն մնացած պատի վերին մասին,իսկ մյուս ծայրը՝ տրակտորին կամ կարապիկին: Լարի երկարությունը պետք է լինի քանդվող պատի 2-3 բարձրությունից ոչ պակասՙ 2. Ավտոկռունկից կախված 1-2 տոննա կշռվող մետաղյա գնդի հարվածներովՙ 3. ՈՒղղորդված պայթյուններով՝ հորատվում են փոսիկներ, որոնց մեջ տեղադրվում են պայթուցիկ նյութերի փոքր լիցքեր և պայթյունի արդյունքը մեծացնելու նպատակով դրանք ծածկվում են ավազով կամ գրունտով և պայթեցվում: 

 Փլված, քանդված տարրերի մաքրման, բարձման ժամանակ պետք է ուշադրությունդարձնել ամրաններին, որպեսզի դրանք իրար կպած չլինեն : Նախքան փլուզված շենքերում ՓԱ-ների սկսելը անհրաժեշտ է՝ փլատակի աստիճանի և այլ լրացուցիչ վտանգավոր հանգամանքների գնհատում,  փլվածքի զննում, փլվածքի կայունության գնհատում,  տուժածների տեղափոխում, հրդեհների օջախների հայտնաբերում և տեղայնացում, վերացում, անկայուն կառուցվածքների ամրացում կան ուղղորդված փլուզում; Փլատակներում տուժածների հայտնաբերման և ՓԱ-ների իրականացման համար անհրաժեշտ  է՝ առանձնացնել ԱԻ-գոտին և որոշել նրա բնույթը, որոշել տուժածների գտնվելու մոտավոր վայրը և նրանց վիճակը,  գնահատել կոնստրուկտիվ օբյեկտների վիճակը, Որոշել հրդեհավտանգ, պայթյունավտանգ հնարավոր հատվածները և օբյեկտները, Որոշել տուժածներին հասնելու և նրանց ապաբլոկավորելու համար միջանցիկ անցքերի բացման, ինչպես նաև տեխնիկական միջոցների տեղադրման և դրանց օգտագործման հնարավոր հատվածները: Այս ամենից հետո փրկարարները ձեռնամուխ են լինում փլատակների մաքրման, տուժածների ԱՕ ցուցաբերման և վթարված շենքից, փլատակներից նրանց դուրս բերման աշխատանեքրը, որը կարելի է իրականացնել 2 մեթոդներով՝ փլատակների մաքրում վերևից,  միջանքների  փորում փլատակների մեջ: Փլատակների մաքրումը վերևից կատարվում է այն դեպքում, երբ տուժածները գտնվում են համեմատաբար փլատակների վերին մասերում, փլատակները մաքրվում են ձեռքով՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Առավել ծանր կոնստրուկցիաները բարձրացվում են և հեռացվում են վերամբարձ կռունկների միջոցով, այս դեպքում պետք է բացառել փլատակների առանձին էլէմենտների տեղաշարժը՝ դրանք նախօրոք անջատելով բարձրացվող կոնստորկցիայիցաճախ շենքերը փլուզվում են այնպես, որ պատերի և ծածկերի միջև առաջանում են խոռոչներ և լինում են տուժածներ, որոնք հայտնվում են այդ խոռոչների արանքում: Փրկարարկան և որոնողական աշխատանքները անհարժեշտ է կատարել շատ ուշադիր՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները, միարժամանակ մեծ ուշադրություն դարձնելով փլատակների այդ հատվածների կայունության վրա ևս: Հաճախ տուժածները գտնվում են փլատակների ներքին մասերում, որի դեպքում անհրաժեշտ է փլատակների մեջ միջացիկ անցքեր փորել և տուժածներին անվտանգ ու կարճ ուղով հանել: Միաջանքների փորումը կատարվում է հորիզոնական, ուղղահայաց, և թեք ձևերով: Օպտիմալ լայնությունը՝ 0.8-0.9 մ, իսկ բարձրությունը՝ 0.9-1.0 մ: Կատարվում են ձեռքով հատուկ տեխնիկայի կիրառմամբ: ԱՆհրաժեշտ է կատարել՝ միջանքցի հորատում, միջանցքի էլեմենտների ամրացում՝ հետագա փլուզումներից խուսափելու համար, միջանցքի առանձին խանգարող էլեմենտների մաքրում : Հատուկ ուշադրություն պետք է դարձնել միջանցքի պատերի հուսալի ամրացմանը, փլատակների հետագա փլուզումը բացառելու համար: ՄԻաջանցքների փորման և օգտագործման ընթացքում արգելվում է տեխնիկայի և մարդկանց շարժումը վերին մասերում:  Փլուզումների ժամանակ փլատակներում հայտնված տուժածներին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է հենարաններ ստեղծել: Դա առարկաների հանկարծակի կամ անսպասելի շարժման կանխումն է , որոնք չափազանց խոշոր են, տեղափոխման համար ժամանակատար և սպառնալիք են հանդիսանում և տուժածների և փրկարարների համար: հորիզոնական առարկաների կայունացման ամենահուսալի և արագ մեթոդը հեծանների տեղադրումն է , քանի որ դրանք ամուր են և կարող են պատրաստվել ձեռքի տակ եղած նյութերից: Կարող են օգտագործվել նաև ամբարձիչներ:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий