среда, 9 июня 2021 г.

ԱԻ վայրի հետախուզության նպատակը, իրականացման եղանակներն ու ձևերը: Հետախուզությանը ներկայացվող հիմնական պահանջները

Արտակարգ իրավիճակի (ԱԻ) վայրի հետախուզության նպատակը, իրականացման եղանակներն ու ձևերը: Հետախուզությանը ներկայացվող հիմնական պահանջները

 

  Հետախուզությունը ԱԻ-ում ՓՈՒ խնդիրների լուծման, գործողությունների ապահովման կարևորագույն տեսակներից մեկն է, որն իրենից ներկայացնում է բոլոր ուժերի կողմից անցկացվող միջոցառումների համալիր՝ նպատակաուղղված տնտեսության օբյեկտներում, տեղանքում, ջրամբարներում, հիդրոտեխնիկական կառույցներում հնարավոր վթարների որոշման, ինչպեսո նաև տարերային աղետների, խոշոր վթարների, աղետների շրջանում հավաստի տվյալների հայթայթման համար: Կախված լուծվող խնդիրների բնույթից, ուժերի և միջոցների կազմից, ինչպես նաև նրանց գործողությունների ձևերից և տեսակներից, հետախուզությունը լինում է  ընդհանուր և հատուկ: Ընդհանուր հետախուզությունը վարում են ինչպես հնարավոր ԱԻ-ի շրջանում պարբերական դիտարկումներով, այնպես էլ փրկարարկան ուժերի տեղեկացման և գործողությունների իրականացման տարածքում:

  Նախատեսված խնդիրների կատարման համար՝ ընդհանուր իրավիճակի, երթուղիների տնտեսության օբյեկտների վիճակի, փլուզումների աստիճանի և բնույթի բացահայտման նպատակով: Հատուկ հետախուզությունը վարվում է հետախուզական և հատուկ ստորաբաժանումներից հատկացվող մարմինների կողմից, բժշկական, քիմիական, ճառագայթային, հրդեհային, ինժեներական, մանրէաբանական և անասնահամաճարակային իրավիճակի մասին առավել մանրակրկիտ տվյալների ստացման նպատակով ոչ միայն փրկարարակ ուժերի ու գործողությունների և տեղեկացման շրջանում, այլև առօրյա գործողությունների ժամանակ: Հետախուզության նպատակն է իրավիճակի մասին ժամանակին տվյալների հայթհայթումը, անհրաժեշտ, հիմնավորված որոշում ընդունելու համար: հետախուզությունն վարվում է ՔՊ ծառայությունների հետախուզական կազմավորումների դիտարկման լաբորատոր հսկողության ցանցի հիմնարկների համագործակցությամբ: հատուկ հետախուզությունը վարում են ՔՊ ծառայությունները:

  Հետախուզության հիմնական խնդիրներն են՝ օդի, տեղանքի և այլ օբյեկտների ճառագայթային, թունավոր նյութերով, մանրէաբանական միջոցներով և ՈւՆ թույներով վարակվածության նկատմամբ մշտական դիտարկումը և լաբորատոր հսկողությունը, ավերածությունների, հրդեհների, ջրածածկման շրջանի որոշում, կոմունալ-էներգետիկ և տեխնոլոգիական ցանցերում վթրաների տեղերի և բնույթի որոշում,  ուժերի տեղեկացման և գործողությունների շրջանում սանիտարահիգիենիկ իրավիճակի բացահայտում: Աղետի կամ վթարի շրջանում հետախուզությունը տալիս է տվյալներ, վթարի շրջանում ստեղծված իրավիճակի և այնտեղ տանող երթուղիների մասին: Հետախուզության կազմակերպումն տարվում է  իրադրության մասին ժամանակին տվյալներ հայթայթելու նպատակով, որոնք անհրաժեշտ են բնակչության պաշտպանության, ՎՓԱ կատարելու, աղետի կամ վթարի տեղափակման, վերացման և այլնի վերաբերյալ հիմնավորված որոշում ընդունելու համար: Կախված հետախուզության համար կիրառվող միջոցներից և գործողությունների ոլորտից այն լինում է օդային:

 Օդային հետ.-ը կարճ ժամանակում որոշում է մեծամասշտաբ աղետի օջախի սահմանները, ավերակների և հրդեհների բնույթը, ճանապարհային կառուցվածքների, տնտեսության օբեկտների, հիդրոտեխնիկական կառուցվածքների վտանգավոր այլ օբեկտների վիճակը: Օդային  հետախուզության արդյունքների ընդունում անմիջապես ուղղաթիռից կամ ինքնաթիռից է կազմակերպվում: Հետախուզությունը որոշում է ` աղետի օջախի սահմանները և նրա տարածման ուղիները, վտանգի ենթակա օբյեկտները ու բնակավայրերը, մարդկանց կուտակումների տեղերը, Փ/ՈՒ-ի , աշխատանքային տեխնիկայի մոտեցման ուղիները, Ճանապարհների ու գետնանցումների, կամուրջների, առգելքների առկայությունը, թևանցման ճանապարհները:

 Հետախուզությանը ներկայացվող հիմնական պահանջներն են՝ Նպատակաուղղվածություն, Անընդհատություն, Ակտիվություն, Օպերատիվություն, Գաղտնիություն, Հավաստիություն; Հետախուզության արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացվում է ռիսկերի և օգուտների վերլուծություն: Այլ կերպ ասած պետք է համադրել փրկարարական անձնակազմին սպառնացող հնարավոր ռիսկերը պոտենցիալ օգուտների հետ:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий