среда, 9 июня 2021 г.

Փրկարարական աշխատանքների հիմնական տեսակներն ու դրանց կազմակերպման և իրականացման առանձնահատկություններն ու անվտանգության ապահովման հիմնական պահանջները

Փրկարարական աշխատանքների հիմնական տեսակներն ու դրանց կազմակերպման և իրականացման առանձնահատկություններն ու անվտանգության ապահովման հիմնական պահանջները

 Փրկ. Աշխ. Մարդկանց, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով իրականացվող միջոցառումների համալիրն է: Փրկ. Աշխ. Հիմնական տեսակներն են՝ լեռնափրկարարական, ջրափրկարարական, տրանսպորտային վթարների ժամանակ իրականացվող փրկ. Աշխ., հրդեհաշիջման աշխատանքներ, բարձրությունների վրա իրականացվող աշխատանքներ, փլուզված շինություններում իրականացվող աշխատանքներ:

 Ջրափրկարարական աշխատանքներն իրականացվում են տարբեր ջրային տարածքներում տուժածների փրկման կամ ջրահեղձ եղած տուժածներիորոնման նպատակով:

 Ջրափրկարարական աշխատանքներն ընդգրկում են՝ տարբեր ջրատարածքներում փրկարարական աշխատանքների իրականացում, սառցակալած ջրատարածքում փրկարարական աշխատանքների իրականացում, ստորջրյա ջրասուզական աշխատանքների կատարում, նավափրկարարական աշխատանքներ:Ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ ԱԻՆ կողմից 11.10.2017թ. 1204-Ն հրամանով հաստատված «Ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգ» իրավական փաստաթղթում:

 Ջրափրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին ներգրավվում են անհրաժեշտ ջրափրկարարական և ջրասուզական միջոցներով, գույքով և հանդերձանքով համալրված, համապատասխան մասնագիտական դասընթացներ անցած և որակավորված ջրասուզակներով համալրված մասնագիտական ստորաբաժանումներ հանդիսացող ջրափրկարարական ուժերը:

 Ջրափրկարարական աշխատանք կատարող փրկարարաը պետք է տիրապետի լողալու, սուզվելու հմտություններին, տուժածներին քարշարկելուձևերին, ինչպես նաև ԱԲՕ ցուցաբերման մեթոդներին:Ամենատարածված միջոցներից 1 այն է, որ փրկարարը լողալով քաշում է տուժածին անվտանգ և ապահով տեղ:
 Ջրափրկարարական աշխատանքները սկզբնական փուլում պետք է իրականացվի տուժածների անհատական փրկարարական միջոցներով ապահովում /տախտակ, գերան և այլն/, որից հետո պետք է օգնել միայն մարդկանց, ովքեր ափից շատ հեռու են մնացել և չունեն անհատական փրկարարական միջոցներ:Ջրափրկարարական ստորջրյա աշխատանքներն արգելվում են՝ կապի միջոցների բացակայության դեպքում, անսարք հանդերձանքով, սուզումներն առանց ջրասուզական դանակի, օդի 15 աստիճան և քամու ուժգնության 5 բալ դեպքում, ջրի հոսանքի արագության 2 մ/վրկ գերազանցելու դեպքում և այլն;Ջրում փրկման հիմնական միջոցներն են փրկարարական օղակը՝ 1 ձեռքով վերցնել օղակը, մյուսով բռնել օղակի վերևի մասը, ուսի բարձրությամբ կատարել 3-4 շրջապտույտ և այն գցել տուժածի ուղղությամբ: Ալեքսանդրովի գցովի պարանը՝ 30մ երկարությամբ կապրոնի կամ կանեփի ճոպանի պարան է:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий