среда, 9 июня 2021 г.

Լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպուման և իրականացման առանձնահատկությունները,անվտանգության ապահովման հիմնական պահանջները

Լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպուման և իրականացման առանձնահատկությունները,անվտանգության ապահովման հիմնական պահանջները

 Լեռնային տեղանքում որոնողափրկարարական աշխ-րի անվտանգ իրականացման  վրա ազդում են՝ բարդ ռելիեֆը, մթնոլորտային օդի նոսրությունը, ուժեղ քամին, ամպամածությունը, ուլտրամանուշակագույն  ճառագայթումը,  ջերմաստիճանի  կտրուկ  փոփոխությունները, ջրի  օգտագործման,  տաքացման  դժվարությունները, ձնահյուսերը, քարաթափերը, սողանքները,  սելավների առաջացման վտանգները և  այլ;

 Որոնման աշխատանքները կարող են ընթանալ վերգետնյա՝ որոնողական խմբերով, կամ վերերկրյա՝ օդային:

 Փրկարարական ջոկատների առանձին խմբերի բաժանման դեպքում անդամների նվազագույն քանակը պետք է լինի 3-4 հոգի, յուրաքանչյուրը պետք է ունենա դաշտային պայմաններում գոյատևելու գույք, սննդի և ջրի անհրաժեշտ պաշար/ընդհանուր պաշարի 15-20℅-ի չափով/, տագնապի և կապի միջոցներ, տեղանքի քարտեզ, որոնման երթուղի:

 Լեռնափրկարարական աշխատանքների կազմակերպումը ներառում է ՝ հետախուզություն տվյալների հավաքման նպատակով, տեղեկատվության վերլուծություն, ԱԲՕ ցուցաբերում և տեղափոխում, որոնողական աշխատանքներ:

 Լեռնային պայմաններում ՈՓԱ արդյունավետ իրականացման համար տեղանքի զննման և հետախուզման համար կիրառվում են տեխնիկակականմիջոցներ, թռչող սարքեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ: Լեռնային տարածքներում կորած տուժածների որոնումը իրականացվում է 2 եղանակով՝ երթուղային, եթե մոտավոր հայտնի է տուժածի անցման երթուղին և կամայական, երբ երթուղին հայտնի չէ կամ տեղեկությունը բավարար չէ:

 Որոնողական աշխատանքների ժամանակ օգտագործվում են նաև վերժեցված շներ: Սա անհրաժեշտ է մանավանդ գիշերը: Թեք լանջերով անցնելու ժամանակ կարևոր է կոշիկների և և քայլի ճիշտ եղանակի ընտրությունը: Կոշիկները պետք է ունենան անհարթ ներբաններ կամ կարելի է կոշիկները փաթաթել պարանի կամ փափուկ մետաղալարի կտորներով;Լանջով վերելքների ժամանակ պետք է ոտքը դնել ամբողջ ներբանով:

 Վերելքների ժամանակ շատ կարևոր է հավասարաչափ շնչառությունը :քայլերի հաճախականությունը համաձայնեցվում է շնչառության հետ: Օր. ձախ քայռով արտաշնչել, աջով՝ ներշնչել:

 Օրգանիզմի գերհոգնածությունից խուսափելու համար պետք է շնչել քթով: Միջին թեքության լանջերը նպատակահարմար են անցնել զիգզագաձև: Լանջի 10 աստիճան թեքության դեպքում ոտնաթաթը թեքում են դեպի դուրս: Վայրէջքի ժամանակ՝ ուղիղ , ոտքերը մի  փոքր ծալված: Զառիթափ կանաչապատ լանջերի վրա նպատակահարմար է քայլել կավիկներով և սառցակտրիչներով: Շարժումը փլվածքներով և մորենաներով քարաթափումների վտանգ է ներկայացնում:

 Վերելքի ժամանակ ոտքերի հենման համար պետք է ընտրել մեծ բեկորներ; Շարժումը դեպի վեր հնարավորինս իրականացվում է ուղիղ գծով կամ շեղակի: «Կենդանի» փլվածքով տեղանքում պետք է շարժվել շեղակի, որ հանկարծակի պոկված քարը չվնասի փլվածքից ներքև գտնվող փրկարարին; Այն դեպքում, երբ շեղկի քայլերը հնարավոր չէ, պետք է դանդաղ բարձրանալ ուղիղ վեր: Առավել վտանգավոր են ժայռային հիմքերի կամ շարժվող սառցադաշտերի վրա առաջացած փլվածքները: Մեծ ուշադրություն  է  պահանջում անցրևի և մառախուղի  ժամանակ փլվածքներով տեղափոխությունը , որովհետև աճում է քարաթափման վտանգը: Քարաթափերը կարող են լինել արևածագից 1-2 ժամ հետո; Մանր քարերից կազմված քարաթափի դեպքում կարելի է իջնել քարերի հոսանքի հետ սահելով: Եթե ներքև է իջնում քարերի մեծ զանգված, ապա պետք է արագ տեղափոխվել քարաթափի հարևան հատված կամ եթե որևէ մեկը տեսնում է ընկնող մեծ քարը պետք է բացականչի ՔԱՐ ,  հստակ ձայնով, ոչ խուճապահար: Դեպի ներքև գլորվող քարերից պետք է կողք կանգնել կամ թաքնվել մոտակա ժայռերի մեծ քարերի հետևում, բաց տեղում: Պետք է խուսափել նոր ընկած քարերի վրա քայլելուց: Քարապատ բարձունքը նխպատակահարմար է հաղթահարել կողք կողքի՝ հորիզոնական, որպեսզի 1-ի գլորած քարը մյուսին չվնասի:

 Օգտագործվում են պաշտպանիչ սաղավարտեր: Ժայռամագլցման ժամանակ փրկարարները պարտավոր են՝ մանրակրկիտ ուսումնասիրել հաղթահարման ենթակա երթուղին և նշեն այն տեղերը որոնք նախատեսված են հանգսի համար, դժվարին հատվածների շրջանցման հնարավորությունը ևս դիտարկել, հենման երեք կետերի պահպանման նպատակով օգտվել ժայռի անհավասարություններից,փրկարաարը մագլցում է ձեռների և ոտքերի օգնությամբ: Մինչև հենակետի ծանրաբեռնումը, ստուգել նրա ամրությունը, վերելքի ժամանակ՝ ձեռքով, վայրէջքի ժամանակ՝ ոտքով, ժայռամագլցման ժամանակ ծանրաբեռնել ձեռքերը, նրանցով հիմնականում պահպանվում է մարմնի հավասարակշռությունը, իսկ մարմնի հիմնական ծանրությունը բաժին է ընկնում ոտքերին;ժայռերը հաղթահարելիս շարժումը կազմակերպել հավասարաչափ, առանց լարվելու, կծկվելու և պրկումների; Փխրուն ժայռատեսակների հաղթահարման ժամանակ հնարավորինս մոտ լինել ժայռին, իսկ միաքար և ամուր ժայռեր հաղթահարելիս՝ նրանից քիչ զատվել:

 Բարձրության վրա գործել զգույշ և մտածված; Աստիճանական ժայռերով բարձրանալ աստիճանի պես; Երթուղին հաղթահարել ամենակարճ ճանապարհով, գործել զգույշ և մտածված; Լեռնային տեղանքում փրկարարական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է տուժածներին արագ հանել վտանգավոր գոտուց՝ քարաթափերից, ձնահոսքերից, փակ տարածքներից, ցուցաբերել հնարավոր բժշկական օգնություն, անցկացնել հոգեբուժական ներգործություն:

 
Այլ՝
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий