среда, 9 июня 2021 г.

Բարձրությունների վրա իրականացվող փրկարարական աշխատանքների կազմակերպուման և իրականացման առանձնահատկությունները,անվտանգության ապահովման հիմնական պահանջները

Բարձրությունների վրա իրականացվող փրկարարական աշխատանքների կազմակերպուման և իրականացման առանձնահատկությունները,անվտանգության ապահովման հիմնական պահանջները

 

 Բարջրությունների վրա իրականացվող փրկարարական աշխատանքներին թույլատրվում է ներգրավել 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց, որոնք անցել են բժշկական ստուգումներստացել են լիազոր մարմինի կողմից ուսուցում, տիրապետում են կոլեկտիվ և անհատական պաշտպանական միջոցներին և ստացել են անվտանգության տեխնիկայի հրահանգավորում անմիջապես աշխատանքից առաջ;

 Բարձունքի վրա աշխատանքները լինում են 2 տեսակի՝ աշխատանքներ 4,3-5մ բարձրության վրա՝ կատարվում են տարբեր տիպի տախտակամածերի, շարժական սանդուղքների, ավտոսանդուղքների, սանդուղքների և այլ նման օժանդակ հարմարանքների և կառուցվածքների միջոցով:

 Աշխատանքներ 5մ և ավելի բարձրության վրա՝ կատարվում են հուսալի աշխատանքային տախտակամածերի, ժամանակավոր հարմարանքների կամ շենք-շինությունների, մեքենաների և սարքերի կառուցվածքների վրա անմիջապես գտնվելու ժամ:

 Բարձրությունների վրա իրականացվող փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կիրառվում են ժայռամագլցման կամ կենցաղային ալպինիզմի համար նախատեսված այն սարքերն ու միջոցները, որոնք համապատասխանում են փրկարարական աշխատանքների բնույթին՝ ապահովելով տվյալ աշխատանքի անվտանգությունն ու արդյունավետությունը:

 Բարձրությունների վրա փրկ. աշխ. իրականացնելու ժամանակ կիրառվում են հետևյալ անվտանգության միջոցները՝ անվտանգության ամրագոտիներ /ծառայում են մարդու մարմինի վրա ազդող ուժի հավասարաչափ բաշծելու, ուժը մեղմելու և մարմինը վնասվելուց պաշտպանելու նպատակով/, վայրէջքի միջոցներ /բարձր. Վրա աշխ. Ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման և տեղափոխման համար, զսպանակակեռիկներ /նախատեսված է 2 և ավելի սարքերի, ալպինիստական անվտանգության համակարգերի և զսպանակների միացման համար/, պտուտակային գլորանիվներ, ալպինիստական պարաններ, ապահովման և ինքնապահովման միջոցներ:

 Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանները ըստ նշանակության լինում են՝ օժանդակ /4-8մմ տրամաչափի, կիրառվում են օժանդակ աշխատանքներում/ և հիմնական /9-12մմ տրամագժի, կիրառվում են հիմնական աշխատանքներում՝ վայրէջք, վերելք, հորիզոնական անցումների ապահովում և կենսաապահովում/:

 
Այլ
Փրկարարական գործ - ՓԳ
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий