среда, 9 июня 2021 г.

Ջրահեռացման համակարգի կառուցվածքը և վթարավիրականգնողական անհետաձգելի աշխատանքների կազմակերպում

 Ջրահեռացման համակարգի կառուցվածքը և վթարավիրականգնողական անհետաձգելի աշխատանքների կազմակերպում

(Բնակչության կենսագործունեության ապահովման համար, նաև) Առատ մթնոլորտային տեղումների առկայության դեպքում անհրաժեշտ է լինում հեռացնել զգալի քանակությամբ հոսքաջրեր` կենցաղային, արտադրական-արդյունաբերական, անձրևաջրեր և այլն: Հոսքաջրերի հավաքումը, բնակավայրերի տարածքից հեռացումը, ինչպես նաև դրանց մաքրումը և վնասազերծումը իրականացվում է կոյուղու ինժեներական ցանցերի ու կառուցվածքների միջոցով: Կոյուղու համակարգի ընդհանուր պատկերը կայանում է հետևյալում՝ շենքերի ու շինությունների ներքին ցանցերի ու կանգնակների միջոցով կոյուղաջրերը արտահոսում են դեպի բակային կամ ներթաղամասային ցանցեր: Արտաքին կոյուղին, բացի` բակային կամ ներթաղամասային ցանցից, ներառում է նաև փողոցային ցանցեր, գլխավոր կոլեկտորներ, մայրուղիներ և մաքրման կառուցվածքներ: Կախված հեռացվող կեղտաջրի բնույթից, կոյուղին կարող է լինել ընդհանուր, երբ անկախ ծագման աղբյուրից, հոսքաջրերը հեռացվում են խողովակների միացյալ համակարգով, և մասնատված, երբ կենցաղային, արտադրական նշանակության, ինչպես նաև անձրևաջրերը հեռացվում են առանձնացված համակարգերով:      

Արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները, ատոմակայանները, քիմիական և այլ գործարանները կարող են ունենալ կեղտաջրերի հեռացման և նախնական մաքրման առանձնացված համակարգեր: Իսկ քաղաքներում տեղակայված ձեռնարկությունները ունենում են նույն ցանցը, ինչպես որ քաղաքային կոյուղղունն է: Սակայն երբ այդ ձեռնարկությունները ունենում են աղտոտվածության կեղտաջրերի մեծ ծավալներ, մինչև քաղաքային կոյուղու ցանց բաց թողնելը կատարում են նախնական մաքրում:

Կոյուղու համակարգում հնարավոր ավերածություններ և վնասվածքներ կարող են առաջանալ ինչպես հարվածային ալիքի ազդեցությունից, այնպես էլ վերգետնյա շենքերի ու շինությունների փլուզումներից, տարերային աղետների ժամանակ և այլն: Կոյուղու ստորգետնյա ավերածությունները և վնասվածքները նույնն են, ինչպես ջրմուղ ցանցինը

 Այստեղ առավել հատկանշական կարող են լինել խողովակագծերի, կոլեկտորների միացակարերի խախտումները, դրանցում ընդլայնական ճեղքագոյացումները: Կերամիկական և բետոնե խողովակները առավել հակված են  ավերածությունների, վնասվածքների քան պոլիէթիլենի, թուջի, պողպատի խողովակները:                                                                                           

Կոյուղու խողովակագծերի ավերածությունների դեպքում տեղի են ունենում լրիվ կամ մասնակի խցանումներ, ինչը պատճառ է դառնում մոտակա դիտահորերից դուրս թափվող կոյուղաջրերի աղտոտմանը, կամ վնասված խողովակներից բնահողի մեջ դրանց ներթափանցմանը: Շատ վտանգավոր է երբ ծագում է խմելու ջրերի հետ դրանց կոնտակտի վտանգ:                                                                  Կոյուղու համակարգում վթարային աշխատանքների միջոցառումները պետք է սկսվեն առաջնահերթ կոյուղաջրերի արտահոսքի դադարացմամբ և հնարավորինս սահմանափակմամբ:                                                                                                Նախ և առաջ, բացում են վնասված հատվածից առաջ կոլեկտորների վրա գտնվող վթարային ջրթողերը: (Ճնշումային հատվածներում) Մղիչ կայանների վնասվածքի կամ էլեկտրամատակարարման համակարգի շարքից դուրս գալու դեպքում անհրաժեշտ է պատրաստել ժամանակավոր պարզագույն ջրթողեր` բաց ջրանցքների տեսքով: Հոսքաջրերի արագության դեպքում ջրանցքների հատակը, կողապատերը ողողաքայքայումից պաշտպանելու համար պետք է ամրացնել:

(Ինչպես ջրմուղի ջրերով ողողման վտանգի դեպքում, կոյուղու համակարգում վթարային աշխատանքները նույնպես տարվում են փլվածքների, ավերածությունների տակ, ապաստարաններում, շենքերի նկուղային հարկերում գտնվող մարդկանց, ինչպես նաև առավել կարևոր ճանապարհային անցումների երթևեկելի մասերի ջրածածկման վտանգների դեպքում: )                           Ապաստարանների և նկուղների ողողման երևույթները հավանական են` կոյուղագծերի առանձին հատվածների, մեծ թեքություններով տեղադրված ցանցերի կամ կոլեկտորների խցանման դեպքերում:

(Այս դեպքում հոսքաջրերը, վերին հատվածների ճնշման տակ, դուրս են գալիս դիտահորերից կամ ներծծվում բնահողի մեջ: Նման դեպքերում նպատակահարմար չէ վերականգնել վնասված կամ ավերված հատվածները:)

Ջրածածկման-ողողման վտանգը անհրաժեշտ է վերացնել հոսքաջրերի հեռացման համար ժամանակավոր ջրուղիների, վաքերի, ջրանցքների, տարաթողման խողովակների ստեղծման միջոցով:Ինքնահոս տարբերակի դեպքում կեղտաջրերի տարաթողումը պետք է իրականացնել շարժական մղիչ պոմպերի միջոցով: Մի շարք դեպքերում նպատակահարմար է լինում հոսքաջրերը բաց թողնել կոյուղու երկու դիտահորերի կամ կոլեկտորների միջև ստեղծված բաց խրամատի միջոցով:         Այս գործողություններից հետո անհրաժեշտ է փակել (անջատել) վնասված հատվածը` դիտահորերին միացված կոյուղու խողովակները խցափակելու միջոցով: Որպես խցափակեր կարելի է օգտագործել փայտե կլոր խցանները (ոչ մեծ տրամագծի խողովակների դեպքում), ավազով լցված պարկերը և այլն: Մետաղական ճնշումային կոյուղագծերի վնասվածքների վերացումը իրականացվում է ինչպես մետաղական ջրատարների, երկաթբետոնե և բետոնե խողովակների դեպքում: Ճեղքերը կարող են խծուծվել  կանեփաթելով և արտաքինից ծածկվել ցեմենտե շաղախով: Միջին և փոքր ջարդվածքները կարելի է խողովակի երկայնքով գերանածածկել և հուսալիության համար ամրակապել անուրով (շրջկապ):     Ապաստարանների, նկուղային հարկերի, տարածքների ջրածածկումը կանխելու նպատակով հաճախ անհրաժեշտ է լինում մաքրել կոյուղու բակային ցանցերը: Մաքրումն իրականացնում են մասնագիտացված կազմավորումները հատուկ գործիքների օգնությամբ (մետաղական խառնաձողեր, ճոպան, խոզանակներ, գնդեր և այլն): 

·      Վթարների, ավերածությունների, բնական աղետների հետևանքով կոյուղու ցանցում կարող են հայտնվել ինչպես խիստ վնասակար, այնպես էլ բոցավառվող հեղուկներ (թթուներ, նավթ, բենզին և այլն),

·      Կեղտաջրերի կախյալ մասնիկների զանգվածային քայքայումից կարող են առաջանալ թունավոր և պայթունավտանգ գազեր (կենսագազեր)` մեթան, ածխաթթու գազ և այլն:

    Կոյուղու մղիչ պոմպակայաններում, ընդունիչ կոլեկտորներում, տարողություններում, կեղտաջրերի մաքրման կայանների փակ տարածքներում, խցերում, հատուկ դիտահորերում կտրականապես արգելվում է օգտվել բաց կրակից, իսկ եռակցման աշխատանքներ կատարելուց առաջ դրանք պետք է հետևողական օդափոխել: Նման կառուցվածքներում օդի բաղադրության նկատմամբ անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն` գազավերլուծիչների կամ հանքահորային լամպերի միջոցով: Եռակցման աշխատանքների ժամանակ պետք է հնարավորության դեպքում դադարացնել կոյուղաջրերի հոսքը, իսկ աշխատանքները իրականացնել 4-5 մարդուց կազմված անձնակազմի միջոցով, որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն դիտորդներ:

 
 
Այլ՝
Վթարավերականգնողական աշխատանքների իրականացում
https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий