среда, 9 июня 2021 г.

Առանձնահատուկ պայմաններում կատարվող վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքների անվտանգության միջոցառումները

 Առանձնահատուկ պայմաններում կատարվող վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքների անվտանգության միջոցառումները

 Վթարային աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամանակ պետք է հաշվի առնել ձմռան ժամանակաշրջանին յուրահատուկ մի շարք առանձնահատկություններ: Առաջին հերթին անհրաժեշտ է հոգ տանել ցրտից անձնակազմը պաշտպանելու մասին: Վատ եղանակից և ցածր ջերմաստիճանից պաշտպանվելու համար կարելի է օգտագործել  չվնասված և մարդկանց տեղավորման համար պիտանի բնակելի շենքեր ու շինություններ, նկուղային և կիսանկուղային տարածքներ: Այս շինություններում պետք է տեղակայել վառարաններ կամ տաքացնող այլ սարքեր թվարկված հնարավորությունների բացակայության դեպքում մարդկանց ցրտից պաշտպանելու համար կառուցվում են դաշտային տիպի ժամանակավոր կառույցներ (վրաններ, ծածկեր, գետնափոր կացարաններ և այլն): Ձմռանն աշխատող անձնակազմին պետք է տեղափոխել ավտոբուսներով կամ ծածկված թափքեր ունեցող ավտոմոբիլներով: Շարժման ուղիներում, ինչպես նաև փրկարարական և  ՎՎԱ տարվող տեղամասերում պետք է կազմակերպել տաքացման կետեր: Այդ նպատակով հարմար է օգտագործել պահպանված շենքերն ու շինությունները: Գիշերային պայմաններում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը պահանջում է աշխատավայրերի, մարդկանց ու տեխնիկայի տեղաշարժման մայրուղիների, անցուղիների լուսավորության կազմակերպում:

 Գիշերային լուսավորման համար օգտագործվում են լուսատուներ ու լուսարձակներ որոնք լայնորեն կիրառվում են նաև շենքերի, հուշարձանների դեկորատիվ լուսավորման համար:   

 Բացի սրանցից, լուսավորման համար կարելի է օգտագործել 60, 100, 150, 200վտ հզորությամբ լամպեր: Այդ նպատակով շինհրապարակի պարագծով միմյանցից 20-30մ հեռավորությամբ տեղադրվող սյուների կամ մեկուսացված բարձակների վրա կախվում են լուսատու լամպեր:

 Տարածքի լուսավորման համար անհրաժեշտ հզորությունը որոշվում է` հզորության տեսակարար ծախսը լուսավորվող հրապարակի մակերեսին բազմապատկելու միջոցով (վտ/մ2): Որոշ աշխատատեսակների համար հզորության տեսակարար ծախսը խորհուրդ է տրվում ընդունել`

        ձեռքով կատարվող հողային աշխատանքներ  0,6-0,83

        մեքենայացված հողային աշխատանքներ  2-2,5

        մետաղական կոնստրուկցիաների նախապատրաստում և հավաքակցում  3-3,7

 Այն դեպքում, երբ պահպանված են փողոցային լուսատուներն ու էլեկտրամատակարարման աղբյուրները, լուսավորման ցանցերը կարելի է վերականգնել ժամանակավոր մալուխներով` դրանք միացնելով մոտակա օբյեկտների բաշխիչ վահանակներին կամ տրանսֆորմատորային ենթակայաններին:

 Եթե բաշխիչ ցանցը օգտագործման ենթակա չէ, ապա լուսավորման համար օգտագործում են շարժական լուսատուներ և լուսարձակներ: Դրա համար փրկարարական և ՎՎԱ կազմավորումները պետք է հագեցված լինեն նաև լուսատու շարժական սարքերով, մալուխներով, եռոտանի կանգնակներով և այլն: Լուսատուների էլեկտրասնման համար օգտագործում են շարժական էլեկտրակայաններ: Երբեմն հրատապ, կարճատև աշխատանքների համար կիրառվում են ավտոմոբիլների, տրակտորների, քարշակների լուսարձակները

 Ճանապարհային նշանները տվյալ տարածքներում նույնպես պետք է միացվեն լուսավորման ցանցերին կամ շարժական էլեկտրակայաններին, դրանցում պետք է օգտագործվեն նաև անդրադարձնող հատուկ ներկեր, քսուկներ և այլն:

 
Այլ՝
Վթարավերականգնողական աշխատանքների իրականացում
https://lifestarsociety.blogspot.com/

 

Комментариев нет:

Отправить комментарий