среда, 9 июня 2021 г.

Գազամատակարարման համակարգի կառուցվածքը և հնարավոր արտակարգ իրավիճակների նկարագիրը, վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքները գազամատակարարման համակարգում

Գազամատակարարման համակարգի կառուցվածքը և հնարավոր արտակարգ իրավիճակների նկարագիրը, վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքները գազամատակարարման համակարգում

Գազամատակարարման համակարգը կազմված է` համակարգը սնող աղբյուրից, ստորգետնյա գազապահեստարաններից, գազ-գոլդերային տեղակայումներից, ներտնային գազասարքավորումներից և այլ օժանդակ կառուցվածքներից: Հանքահորերից ստացված գազը զտվում է մղվում է հավաքիչներ և գազաբաշխման կայան: Քանի որ սկզբնական փուլում գազերն անհոտ են, դրանց հետ խառնում են հատուկ օդորանտներ՝ գազին յուրահատուկ հոտ հաղորդելու համար: Այս գործընթացից հետո գազերն    մղվում են ճնշման կարգավորիչ կայաններ, որտեղ իրականացվում են գազի ճնշման կարգավորում: Ներքաղաքային ցանցում կիրառվող են գազի բաշխման՝ փակուղային և օղակաձև սխեմաներ: Փակուղային ցանցը կառուցվում է փոքր բնակավայրերի և շենքերի առանձին խմբերի համար, դրանք միմյանց հաջորդաբար միացվում են խողովակաշարերով: Օղակաձև ցանցի հատվածները միմյանց միացվում են ոչ միայն հաջորդաբար այլ նաև զուգահեռաբար, որի շնորհիվ ցանցի ցանկացած կետ գազ է ստանում առնվազն երկու կողմից:

Համակարգի հիմնական մասը կազմում է գազացանցը: Դա հաջորդաբար և զուգահեռաբար միացված խողովակների համակարգ է։ Գազատարները  տարբերվում են ըստ նշանակության և ճնշման:

Ըստ նշանակության գազատարները լինում են` մայրուղային, քաղաքային և արդյունաբերական։

Մայրուղային գազատարների օգնությամբ գազը հանքավայրից կամ արտադրող գործարանից հասցվում է մինչև գազաֆիկացված տարածք։                       Քաղաքային գազատար ցանցերը  տրոհվում են.

·         բաժանարար գազատարների, որոնց օգնությամբ գազը տեղափոխվում է գազաֆիկացված քաղաքի, ողջ տարածքով՝ ներառյալ փողոցային և բակային ցանցերը,

·         բաժանորդային գազային ցանցերի, որոնք գազ ստանալով բաժանարար ցանցերից՝ տալիս են առանձին կամ խմբային սպառողներին, ներքին գազատար ցանցեր (ներտնային), որոնք բաժանորդային ճյուղավորություններից գազը տեղափոխում են մինչև գազասպառող սարքավորումներ։

Ըստ աշխատանքային ճնշման գազատար ցանցերը լինում են՝ բարձր, միջին կամ ցածր ճնշման։ Ցածր ճնշման է կոչվում այն գազատար ցանցը, որտեղ ճնշումը չի գերազանցում 5 կՊա-ը (մինչև 2 կՊա` արհեստական գազերի, 3 կՊա բնական գազերի և (3,6-4)կՊա` հեղուկ գազերի համար)։

Միջին ճնշման են համարվում այն գազատար ցանցերը, որտեղ գազի ճնշումը կարող է տատանվել (5-300) կՊա։

Բարձր ճնշման գազատար ցանցերը երեք կարգի են.

·         I կարգի բարձր ճնշման (300-600) կՊա,

·         II կարգի բարձր ճնշման (600-1200) կՊա, 

·         III կարգի բարձր ճնշման (1200 կՊա-ից մեծ)։

Գազամուղները կառուցվում են ստորգետնյա և վերգետնյա եղանակներով: Քաղաքներում, բնակավայրերում փողոցային բաժանարար գազամուղները, ստոգետնյա անցկացման եղանակով:

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելուց կարևոր է հստակ իմանալ կոմունիկացիաների միջև եղած թույլատրելի հեռավորությունները՝

·         ջրմուղ, կոյուղի, հեռախոսային մալուխներ՝ 0.15,

·         ջերմամատակարարման ցանց՝ 0.20,

·         զրահավորված էլեկտրամալուխներ 0.5

·         յուղալեցուն մալուխներ՝ (110…220)կվ լարման՝ 1.0:

 Վառելիքային գազերն ըստ ծագման լինում են` բնական և արհեստական: Բնական գազը հիմնականում բաղկացած է մեթանից (CH4) և դասվում է չոր գազերի շարքը, իսկ արհեստական գազերը սովորաբար կոշտ վառելիքի կամ նավթի վերամշակման արդյունք են (Պրոպանը՝ հեղուկ գազա) : Վառելիքային գազն այրվող և չայրվող գազերի խառնուրդ է: Այրվող են համարվում մեթանը, պրոպանը, բութանը, էթանը, ջրածինը և ածխածնի օքսիդը, իսկ չայրվող գազերից են ազոտը, ածխաթթու գազը և թթվածինը:

Ածխաջրածնային հեղուկ գազերի շարքին դասվում են Օր.՝ պրոպանը, բութանը և դրանց խառնուրդը, որոնք նորմալ պայմաններում գտնվում են գազային վիճակում, իսկ ճնշման մեծացման դեպքում անցնում են հեղուկ վիճակի (Պրոպանը, բութանը՝ հեղուկ գազա):        

Առավել ուշադրություն պետք է դարձնել գազամատակարարման բաժանարար ցանցին, քանի որ տարբեր պատճառներով կարող են առաջանալ ՝ պայթյուններ, հրդեհներ, փլուզումներ: Պատճառ կարող են հանդիսանալ՝

·         խողովակաշարերի կոռոզիան,

·         միացման եռակցակարերի կիպության խախտումները,

·         դեպի շինություններ գազի արտահոսքը,

·         գազի ճնշման հանկարծակի տատանումները և այլն:

Շինություններում գազի հայտնաբերման դեպքում նախ և առաջ պետք է անմիջապես փակել շենքի մուտքագծի փականը: Այն դեպքում երբ գազը շինություն է թափանցում այլ հաղորդակցուղիների միջոցով, պաշտպանվելու ամենահուսալի միջոց է համարվում <<հատող>> հորատանցքի փորումը, որն ապահովում է գազի ելքը մթնոլորտ: Շատ դեպքերում վնասված տեղերից արտահոսող գազը կարող է բռնկվել: Բոցի չափերը կախված են գազատարում գազի ճնշումից և վնասվածքի բնույթից (ճեղքային, կոտրվածքային, կոռոզիոն-քայքայված և այլն):                     Ցածր ճնշման գազատարի դեպքում անցքերը կարելի է փակել կավե թանձր քսուկով, ծածկել հողով, ավազով կամ բոցի վրա գցել կոշտ, խոնավ գործվածներ:

Միջին ճնշման գազատարի դեպքում արտահոսող գազը հաղթահարում է նույնիսկ ջրաշերտը և կարող է վառվել օդում: Այդ պատճառով նման գազը կարելի է մարել Օր.՝ իներտ գազով:

Բարձր ճնշման գազատարների դեպքում այրվող գազի բոցը մարում են գազատարը բնահողով ծածկելու և հողաշերտը տոփանելու, խտացնելու կամ գազատարը ջրով լցնելու միջոցով: Շատ դեպքերում կարիք է լինում սողնակային փականների միջոցով նախապես իջեցնել գազի ճնշումը: Գազատարը ջրով լցնում են հիդրավլիկական սարքերի միջոցով: Որպես կանոն, միջին և բարձր ճնշման վնասված գազատարների բոցը մարում են մասնագիտացված հրշեջ կազմավորումները: Շենքերի ու շինությունների ներսում ծագած հրդեհները ջրով մարելուց առաջ պետք է անջատվեն բոլոր էլեկտրասարքավորումները:

Գազատարների վնասված տեղերը կարելի է ժամանակավոր վերականգնել՝ վնասված հատվածը փաթաթել խիտ բրեզենտե ժապավենով և այն պատել կավե քսուկով կամ փաթաթել ռետինի թերթով:Օգտագործվում են նաև՝պոլիքլորվինիլային կպչուն ժապավեններ:

Պողպատե գազատարների պատռվածքները վերականգնում են եռակցման միջոցով: Ոչ հուսալի եռակցակարերի դեպքում միջին և բարձր ճնշման գազատարի վրա տեղադրում են կցորդիչներ: Վերանորոգման աշխատանքների իրականացման համար գազի ճնշումը պետք է իջացվի մինչև 0,4-1 կՊա:

Ցածր ճնշման գազատարներում վթարավերականգնողական աշխատանքները կարելի է կատարել առանց ճնշման իջեցման: Դրա համար վնասված հատվածի երկու կողմում բացում են անցքեր, որտեղ տեղադրում են ռետինե գնդեր կամ կավե փականներ: Աշխատանքներից հետո այդ փականները հանվում են:

 

Այլ՝

Վթարավերականգնողական աշխատանքների իրականացում

https://lifestarsociety.blogspot.com/

 

Комментариев нет:

Отправить комментарий