среда, 9 июня 2021 г.

Քաղաքային կոմունիկացիոն ցանցերում տարվող վթարավերականգնողական աշխատանքների անվտանգության միջոցառումներն ըստ ենթաոլորտների

Քաղաքային կոմունիկացիոն ցանցերում տարվող վթարավերականգնողական աշխատանքների անվտանգության միջոցառումներն ըստ ենթաոլորտների
 

 Քաղաքային կոմունիկացիոն ցանցերի ենթաոլորտներն են՝ ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման համակարգերը:

 Ջրամատակարարման համակարգում վթարավերականգնողական աշխատանքները օպերատիվ իրականացնելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ տեղանքի ինժեներական կատարողական քարտեզները, որոնց վրա նշված են շենքերի մուտքագծերը, խողովակների տրամաչափերն ու նյութերը, դիտահորերի և խցերի խորությունները: Քարտեզների վրա պետք է նշված լինեն այն դիտահորերը և խցերը, որոնք կարող է լինեն գազոտված:

 Վթարավերականգնողոկան աշխատանքները ջրընդունիչ դիտահորերում պետք է կատարվեն անջատված պոմպերի դեպքում: Սարքերի շարժիչները և մեխանիզմները պետք է նորոգվեն սարքավորումը անջատելուց հետո, իսկ էլեկտրական սարքերը պետք է պարտադիր հողանցվեն: Ջրում գտնվող սարքերի նորոգումը պետք է իրականացվի տարողությունը դատարկելուց հետո: Ջրամատակարարման մաքրման կառուցվածքում օգտագործում են ուժեղ ներգործող թունավոր նյութեր (քլոր, ամոնյակ), որոնք պահվում են ճնշման տակ գտնվող տարողություններում և բալոններում:

 Քլորը հանդիսանում է թունավոր գազ, որի թույլատրելի խտությունը օդում կազմում է 1 մգ/մ3: 6 մգ/մ3 քլորի պարունակությունը առաջացնում նշանակալի գրգռող ազդեցություն, իսկ 100 մգ/մ3 արդեն վտանգավոր է կյանքի համար: Այդ պատճառով պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ռեագենտային տնտեսության վրա (ՈՒՆԹ գործարան): Պահեստում քլորի քանակը չպետք է գերազանցի 100 տ-ից, իսկ առանձնացված բաժանմունքի դեպքում՝ 50 տ-ից։ Պահեստը պետք է ունենա երկու մուտք շինության հակադիր կողմերից։ Ավտոմեքենաների մուտքը շինություն չի թույլատրվում։ Քլորի բալոնները պահեստում տեղադրվում են փայտե տախտակամածերի վրա, որոնք պետք է ունենան ազատ մոտեցման հնարավորություն։

 Պահեստում պետք է ունենալ 3%-անոց սոդայի և 2%-անոց նատրիումի հիպոսուլֆիտի չեզոքացնող լուծույթով ծավալ, որի մեջ դրվում են վթարային բալոնները։ Լուծույթի խորությունը պետք է լինի այնպիսին, որ վթարային բալոնը ծածկվի առնվազն 30 մմ բարձրությամբ շերտով։

 Հասանելի տեղում անհրաժեշտ է նախատեսել պաշտպանիչ արտահագուստ, պաշտպանիչ դիմակներ և հակագազեր քլորի ծավալների փոխարինման, արտահոսքի կամ այլ վթարային իրավիճակներում օգտագործելու համար։

 Կոյուղու ցանցերում և կառուցվածքներում տարվող վթարային աշխատանքները իրենց բնույթով գրեթե չեն տարբերվում ջրամատակարարման համակարգերում իրականացվող աշխատանքներից, բացառությամբ մի քանի առանձնահատկություններից.

·      վթարների, ավերածությունների, բնական աղետների հետևանքով կոյուղու ցանցում կարող են հայտնվել ինչպես խիստ վնասակար, այնպես էլ բոցավառվող հեղուկներ (թթուներ, նավթ, բենզին և այլն),

·      կեղտաջրերի կախյալ մասնիկների զանգվածային քայքայումից կարող են առաջանալ թունավոր և պայթունավտանգ գազեր (կենսագազեր)` մեթան, ածխաթթու գազ և այլն:

 Կոյուղու մղիչ պոմպակայաններում, ընդունիչ կոլեկտորներում, տարողություններում, կեղտաջրերի մաքրման կայանների փակ տարածքներում, խցերում, հատուկ դիտահորերում կտրականապես արգելվում է օգտվել բաց կրակից, իսկ եռակցման աշխատանքներ կատարելուց առաջ դրանք պետք է հետևողական օդափոխել: Նման կառուցվածքներում օդի բաղադրության նկատմամբ անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն` գազաանալիզատորների կամ հանքահորային լամպերի միջոցով: Եռակցման աշխատանքների ժամանակ պետք է հնարավորության դեպքում դադարացնել կոյուղաջրերի հոսքը, իսկ աշխատանքները իրականացնել 4-5 մարդուց կազմված անձնակազմի միջոցով, որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն դիտորդներ: Վթարա-վերականգնողական աշխատանքները, որոնք կատարվում են գազոտված միջավայրում համարվում են գազավտանգավոր աշխատանքներ:

Այրվող բնական գազերը հիմնականում միչև 98% բաղկացած են մեթանից (CH4) և քիչ են պարունակում այլ վնասակար նյութեր, սակայն իրականում դրանք խիստ վտանգավոր են, քանի որ օդի մեջ դրանց զգալի խտությունը կարող է հանգեցնել շնչահեղձության: Դրա հետ մեկտեղ գազերի և օդի խառնուրդը (գազի սկսած 5-15% ծավալային պարունակությամբ, իսկ հեղուկացված գազերի դեպքում՝ պրոպան, բութան, սկսած *2-10% ծավալային պայթունավտանգ խառնուրդներ են, (*գազի մեջ մեթանի պարունակությունն է):

 Գազավտանգավոր աշխատանքները կատարում են հատուկ ուսուցում անցած աշխատողները, ընդ որում աշխատանքային խումբը պետք է կազմված լինի առնվազն 2 հոգուց, իսկ դիտահորերում, խրամուռներում, տարողություններում և ուրիշ վտանգավոր վայրերում` 3 հոգուց: Դիտահորեր մտնելուց առաջ անհրաժեշտ է հակագազ հագնել, ինչպես նաև երկար պարանով փրկագոտի: Արգելված է օգտագործել զտիչ հակագազեր: Օգտագործել կարելի է մեկուսացնող հակագազեր: Կոշիկները, ոտնամանները պետք է չունենան պողպատե գամեր, մեխեր, հակառակ դեպքում պետք է օգտագործել ռետինե կրկնակոշիկներ: գործիքներին, որոնց աշխատանքի ընթացքում պետք է բացառվեն կայծարձակման երևույթները: Դրանք պետք է պատրաստված լինեն գունավոր մետաղներից (պղինձ, ալյումին) կամ պետք է պատված լինեն պղնձյա շերտով: Մետաղահատ գործիքները, սև մետաղներից պատրաստված օժանդակ հարմարանքները պետք է լիովին յուղապատվեն թանձր քսայուղերով (տեխնիկական վազելին, սոլիդոլ, տավոտ և այլն):

 Էլեկտրական գործիքների կիրառումը (շաղափներ, սղոցներ, ողորկիչներ) կտրուկ արգելվում է:

 Աշխատանքային վայրի լուսավորության համար կարելի է օգտագործել շարժական պայթունապաշտպանված լուսատուներ կամ ակումուլյատորային (հանքահորային տիպի) լապտերներ:

 Դիտահորերում, թունելներում, կոլեկտորներում արգելվում է գործող գազատարների վրա իրականացնել եռակցման կամ գազային կտրման (հատման) աշխատանքներ, առանց դրանց օդով փչամաքրման: Գործող գազատարների վրա գազային եռակցման աշխատանքները կարելի է կատարել գազի 0,4-1,0 կՊա ճնշման դեպքում: Եթե ճնշումը փոքր է 0,2 կՊա-ից, առաջանում է ճնշման մինչև վերջ անկման վտանգ, երբ օդը ներթափանցելով գազատարի մեջ կարող է առաջացնել պայթունավտանգ խառնուրդ: 1,5 կՊա-ից ավելի ճնշման դեպքում եռակցումը դժվարանում է և որակազրկվում: Ճնշման վերահսկման և կարգավորման համար աշխատավայրին մոտ տեղադրվում են ճնշաչափեր (մոնոմետր) և արտափչման մոմեր` անջատող ծորակներով: Մթնոլորտ բաց թողած գազը պետք է այրել տեղում:

 Եռակցված կցակարերի հերմետիկությունը ստուգում են օճառի փրփուրով: Բաց կրակով ստուգելը խստիվ արգելվում է:

 Գազատարների վթարների վերացման աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել հարակից շինությունների և կառուցվածքների գազոտվածության աստիճանը (ցածր ճնշման գազատարների դեպքում` առնվազն 1,5 ժամը մեկ, բարձր և միջին ճնշման գազատարների դեպքում` 1 ժամը մեկ): Տարածքում գազի առկայությունը ստուգում են գազաանալիզատորների միջոցով:

 Գազի հայտնաբերման դեպքում շինությունը պետք է օդափոխել: Դիտահորերի և ստորգետնյա այլ կառուցվածքների օդափոխության համար օգտագործում են շարժական օդափոխիչներ կամ սեղմված օդի բալոններ:

 

Այլ՝

Վթարավերականգնողական աշխատանքների իրականացում

https://lifestarsociety.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий