пятница, 23 июля 2021 г.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ: ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ՄՄՈՒՀ-ներում <<Տեսական տեղեկություններ>> բաժնի ուսումնական նյութերի ուսուցման համար նախատեսված է 6 ժամ: Այդ ընթացքում սովորողներին տրվում են տեսական գիտելիքներ՝ տարբեր թեմաների վերաբերյալ: 

 Բացի այդ, յուրաքանչյուր դասի ժամանակ 3-4 րոպե պետք է հատկացնել տեսական գիտելիքների հաղորդմանը: 

 Այս բաժնի թեմաների ուսուցումը նպատակահարմար է պլանավորել՝ 3 ժամը առաջին կիսամյակում, 3 ժամը երկրորդ կիսամյակում: 

 Թեմա 1. Ֆիզիկական դաստիարակությունը միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում:

Կրթական հիմնական խնդիրներն են.

Ծանոթացնել միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ծրագրի բովանդակությանը, կազմակերպվող ֆիզկուլտ-առողջարարական, մարզական, մասսայական միջոցառումներին, ֆիզիկական պատրաստականության ստուգողական վարժություններին և նորմատիվներին:

Տեղեկություններ հաղորդել սովորողների ամենօրյա ռեժիմում ֆիզկուլտուրայի և սպորտի անհրաժեշտության մասին, ֆիզիկական դաստիարակության առողջարարական, դաստիարակչական նշանակության և հետագա աշխատանքային գործունեության նախապատրաստման գործում ունեցող դերի մասին:

 Թեմա 2. Ինքնավերահսկողությունը և անվտանգության կանոնները ինքնուրույն ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ

Կրթական հիմնական խնդիրներն են.

Տեղեկություններ հաղորդել ինքնավերահսկողության վերաբերյալ, ինքնավերահսկողության օբյեկտիվ տվյալների (քաշ, շնչառության հաճախություն և ռիթմ, պուլս, ծանրաբեռնվածության ծավալ և ինտենսիվություն և այլն) և սուբյեկտիվ տվյալների (ինքնազգացողություն, քուն, ախորժակ, տրամադրություն, աշխատունակություն, ցավի զգացողություն, ռեժիմի խախտում և այլն) մասին:

Գիտելիքներ հաղորդել ինքնուրույն ֆիզիկական վարժությունների կատարման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

 Թեմա 3. Առողջ ապրելակերպը սովորողների կյանքում

Կրթական հիմնական խնդիրներն են.

Տեղեկություններ հաղորդել օրվա ռեժիմի, հիգիենայի և մարդու առողջության ամրապնդման և աշխատունակության բարձրացման գործում դրանց ազդեցության վեաբերյալ: Հիգիենիկ կանոնները ուսումնական դասերի ժամանակ:

Գիտելիքներ հաղորդել կոփման միջոցների (արև, օդ, ջուր) և կոփվելու հիմնական կանոնների մասին:

Տեղեկություններ հաղորդել ռացիոնալ սննդի և սննդի ընդունման կանոնակարգի մասին:

Տեղեկություններ հաղորդել ֆիզիկական վարժությունների նշանակության մասին` որպես մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացման միջոց:

Տեղեկություններ հաղորդել վնասակար սովորությունների` ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման կործանարարության վերաբերյալ:

 Թեմա 4. Ժամանակակից օլիմպիական խաղերը և հայ անվանի մարզիկները

Կրթական հիմնական խնդիրներն են.

Տեղեկություններ հաղորդել ժամանակակից օլիմպիական խաղերի կազմակերպման, անցկացման, օլիմպիական խորհրդանիշների վերաբերյալ:

Տեղեկություններ հաղորդել ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի, օլիմպիական մարզաձևերի և քաղաքների վերաբերյալ:

Տեղեկություններ հաղորդել օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության, հայ օլիմպիական և աշխարհի չեմպիոնների մասին:

 Թեմա 5. Մասնագիտական կիրառական ֆիզիկական պատրաստականություն

Կրթական հիմնական խնդիրներն են.

Տեղեկություններ հաղորդել`

Աշխատանքի տարբեր ձևերի (մտավոր աշխատանք, ֆիզիկական աշխատանք, աշխատանքի խառը ձևեր) և աշխատանքի ընթացքում մարդու աշխատունակության դինամիկայի վերաբերյալ:

Աշխատանքի, հանգստի և ռացիոնալ սննդի ընդունման ճիշտ ռեժիմի դերը աշխատունակության բարձրացման և պահպանման գործում:

 Ակտիվ հանգիստը՝ որպես աշխատունակության վերականգնման միջոցներից մեկը:

Ֆիզկուլտուրայի և սպորտի դասերի ազդեցությունը մասնագիտական ուսուցման արագացման և որակավորման բարձրացման գործում:

Մասնագետի ֆիզիկական պատրաստականությանն առաջադրվող հիմնական պահանջները:

Մասնագիտական կիրառական ունակությունների և հմտությունների յուրացումը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցներով մասնագիտական բարձր աշխատունակության ապահովումը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ձևերի ընտրության մեթոդիկան և դրանց օգտագործումը մասնագիտական հիվանդությունները կարխարգելելու, հոգնածության և արտադրական վնասվածքների դեմ պայքարելու նպատակով:

 Թեմա 6. Գերհոգնածությունը և դրա կանխարգելման միջոցները:

Կրթական հիմնական խնդիրներն են.

Տեղեկություններ հաղորդել ֆիզիկական և մտավոր աշխատանքի ժամանակ օրգանիզմի հոգնածության առաջացման պատճառների մասին:

Տեղեկություններ հաղորդել գերհոգնածության հետևանքով օրգանիզմում առաջացած փոփոխությունների, օբյեկտիվ և սուբյեկտիվ ցուցանիշների վերաբերյալ:

Տեղեկություններ հաղորդել գերհոգնածության կանխարգելման միջոցների վերաբերյալ:

Աղբյուրը՝

Ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը ՄՄՈՒՀ-ներում – մեթոդական ձեռնարկ – Հովհաննես Գաբրիելյան – Կրթության ազգային ինստիտուտ, Երևան 2014

 

Комментариев нет:

Отправить комментарий